Գեղեցկուհին և հրեշը
Գեղեցկուհին և հրեշը (ֆր.՝ La Belle et la Bête), եվրոպական հեքիաթ, որն ունի մի քանի տարբերակներ։ Առաջին հրատարակված տարբերակը թարգմանել է Գաբրիել-Սյուզան Բարբոտ դե Վիլենեվը և այն հրատարակվել է 1740 թվականին։ Կրճատ թարգմանությունը տպագրվել է Լեպրենս դե Բոմոնը 1757 թվականին «Magasin des enfants, ou dialogues entre une sage gouvernante et plusieurs de ses élèves» ամսագրում[1]։ Ամենահանրաճանաչն անգլերեն տարբերակն է, որը հրատարակվել է 1757 թվականին և ավանդաբար ներկայացվում է Շառլ Պերոյի հեքիաթների հետ։
Գեղեցկուհին և հրեշը ֆր.՝ La Belle et la Bête | |
---|---|
Տեսակ | հեքիաթային սյուժե և հեքիաթ |
Ժանր | հեքիաթ |
Հեղինակ | Գաբրիել Սյուզաննա Բարբո դը Վիլնյով |
Կերպարներ | Beauty? և The Beast? |
Beauty and the Beast |
Հեքիաթի տարբերակները ճանաչված են Եվրոպայում, օրինակ՝ Ֆրանսիայում «Zémire et Azor»-ը հեքիաթի օպերային տարբերակն է։ Հեքիաթը տեղ է գտել (425C)[2] Անտի Աարնեի և Սթիթ Թոմփսոնի (Thompson Stith) կազմած Ժողովրդական բանահյուսության դասակարգման ցանկում[3]։
Հեքիաթի սյուժեն
խմբագրելՄի հարուստ վաճառական ապրում է իր տանը 3 որդիների և 3 դուստրերի հետ։ Նրանք բոլորն էլ շատ գեղեցիկ են, բայց երեք որդիները և կրտսեր դուստրը՝ քսան տարեկան Բելը, մաքուր սիրտ ունեն, իսկ 2 ավագ աղջիկները չար են և եսասեր և գաղտնիորեն խայթում են բարի սիրտ ունեցող Բելին և նրան դարձնում ծառա։
Մի անգամ՝ ուժեղ փոթորիկի ժամանակ վաճառականը կորցնում է իր հարստությունը։ Նա և իր երեխաները ստիպված են լինում ապրել սովորական կյանքով։ Տարիներ հետո վաճառականը լսելով, որ իր ուղարկած նավերից մեկը եկել է, գնում է քաղաք՝ իմանալու` արդյո՞ք որևէ թանկագին բան կա և մեկնելուց առաջ իր աղջիկներին հարցնում է, թե ինչ նվերներ նրանք կցանկանային։ 2 մեծ աղջիկները ցանկանում են թանկագին զարդեր, իսկ Բելը վարդ է ուզում՝ այնպիսին ինչպիսինն իրենց երկրում չկա։ Վաճառականը, հասնելով նավին, պարտավոր է լինում վճարել իր նավի բեռների պարտքը և մնում է առանց գումարի՝ չկարողանալով գնել իր աղջիկների նվերները։
Իր վերադարձի ճանապարհին նա մոլորվում է անտառում և հանկարծ հասնում է ինչ-որ լքված դղյակի։ Ներս մտնելով նա տեսնում է կերակուր և խմիչք։ Վաճառականը որոշում է գիշերել այնտեղ։ Առավոտյան, երբ նա պատրաստվում էր մեկնել, այգում նկատում է մի գեղեցիկ վարդ և որոշում է այն տանել Բելին։ Կպչելով վարդին՝ վաճառականը սարսափում է՝ տեսնելով «հրեշին» (ֆր․ Bête)։ Վաճառականը աղաչում է հրեշին, որ իրեն բաց թողնի։ Հրեշը համաձայնվում է, որ վարդը տանի Բելին, սակայն պայմանով, որ վաճառականը հետ կվերադառնա։
Վաճառականը ստիպված ընդունում է այդ պայմանը, և հրեշը նրան տուն է ճանապարհում՝ իր աղջիկների համար թանկագին զգեստներով և ադամանդներով։ Վաճառականը, հասնելով տուն, չի ցանկանում ասել պատահածի մասին, բայց Բելը իմանում է այդ և գնում է հրեշի դղյակ։ Հրեշը տեղեկացնում է Բելին, որ այժմ Բելն իր սիրուհին է և ծառան, բայց ամեն գիշեր Բելը մերժում է ամուսնանալ նրա հետ, որովհետև Բելը միշտ երազել էր ամուսնանալ արքայազնի հետ, ոչ՝ հրեշի։
Եվ մի քանի ամիս Բելը ապրում է հարուստ և արքայական դղյակում, բայց որոշ ժամանակ անց նրան սկսում է տանջել կարոտը, և նա խնդրում է հրեշին թույլ տալ, որ գնա տուն և տեսնի իր հարազատներին։ Հրեշը թույլատրում է, բայց մի պայմանով, որ նա պետք է մեկ շաբաթից վերադառնա։ Եվ Բելը գնում է տուն մի խորհրդավոր հայելիով, որը ամեն վայրկյան ցույց էր տալու, թե ինչ է կատարվում դղյակում, և մի մատանիով, որի շնորհիվ նա վերադառնալու էր դղյակ։ Քույրերը, նրան տեսնելով, զարմանում են, որ նա գեղեցիկ հագնված է և զարդարված, և իմանալով հրեշին տված խոստման մասին՝ նրանք աղերսում են քրոջը ևս մեկ օր մնալ՝ քաջ գիտակցելով, որ հրեշը կբարկանա, և Բելը համաձայնվում է մնալ։
Բելը սկսում է իրեն մեղավոր զգալ խոստումը դրժելու համար և օգտագործում է հայելին՝ տեսնելու համար հրեշին։ Նա տեսնում է, որ հրեշը վարդի կողքին կիսամեռ պառկած է, և նա անմիջապես վերադառնում է դղյակ։
Բելը լալիս է հրեշի կողքին նստած՝ ասելով, որ ինքը նրան սիրում է, և երբ արցունքն ընկնում է հրեշի վրա, հրեշը փոխակերպվում է և դառնում վայելչակազմ արքայազն։
Բելն ու արքայազնն ամուսնանում են և ապրում են երկար տարիներ միասին։
Ֆիլմագրություն
խմբագրելՀեքիաթը բազմաթիվ անգամ էկրանավորվել է։ Այդ թեմայով ստեղծվել են ֆիլմեր, հեռուստաֆիլմեր, մուլտֆիլմեր, երգեր և արձակ ստեղծագործություններ։
- «Գեղեցկուհին և Հրեշը» կինոֆիլմ (1946 թ․) - ռեժիսոր՝ Ժան Կոկտո, գլխավոր դերում դերասան՝ Ժան Մարե, դիմահարդար՝ Հակոբ Առաքելյան
- «Ալվան ծաղիկը», մուլտֆիլմ (1952 թ․)[4] - ռեժիսոր՝ Լև Ատամանով-Սերգեյ Ակսակովի հեքիաթի մոտիվներով[5], արտադրությունը՝ «Սոյուզմուլտֆիլմ»
- «Գեղեցկուհին և Հրեշը» (1976) - Hallmark Hall Of Fame ստուդիայում նկարահանվաժ ֆիլմ
- «Ալվան ծաղիկը» (1977 թ․) - գեղարվեստական հեքիաթ-ֆիլմ Սերգեյ Ակսակովի հեքիաթի մոտիվներով, ռեժիսոր՝ Իրինա Պովոլոցկայա, նկարահանված՝ Մ․ Գորկու կինոստուդիայում նկարահանված
- «Գեղեցկուհին և հրեշը» (1978 թ․) - չեխոսլովակյան կինոֆիլմ («Panna a Netvor»)
- «Գեղեցկուհին և Հրեշը» (1987 թ․) - ամերիկյան երաժշտական ֆիլմ–մյուզիքլ
- «Ամառային այգի և Ձմեռային այգի» (1988) - «Գրիմ Եղբայրների հեքիաթները» ճապոնական մուլտսերիալի երկրորդ եթերաշրջանի երրորդ դրվագը (1987 թ․ հոկտեմբերի 21-1989 թ․ մարտի 26)
- «Գեղեցկուհին և Հրեշը» (1987-1990 թթ․) - ամերիկյան հեռուստասերիալ, գլխավոր դերում՝ Լինդա Համիլթոն
- «Հեքիաթ վաճառականի աղջկա և խորհրդավոր ծաղկի մասին» (1991 թ․) - Վլադիմիր Գրամատիկովի ֆիլմը Ակսակովի հեքիաթի մոտիվներով
- «Գեղեցկուհին և Հրեշը (մուլտֆիլմ)» (1991 թ․)-Ուոլթ Դիսնեյ ընկերությունում նկարահանված ամերիկյան մուլտֆիլմ (անգլ.՝ Beauty and the Beast)
- «Գեղեցկուհին և Հրեշը․ Հրաշալի Սուրբ Ծնունդ (մուլտֆիլմ)» (1997 թ․)-1991 թ․ Ուոլթ Դիսնեյ ընկերությունում նկարահանված ամերիկյան մուլտֆիլմի շարունակությունը
- «Գեղեցկուհին և հրեշը 3։ Բելլի կախարդական աշխարհը» (1998 թ․) ամերիկյան մուլտֆիլմ – 1991 թվականի մուլտֆիլմի շարունակությունը
- «Գեղեցկուհին և Հրեշը» (1992 թ․) - ամերիկաճապոնական մուլտֆիլմ
- «Գեղեցկուհին և Հրեշը» (1997) - ամերիկյան մուլտֆիլմ
- «Գեղեցկուհին և Հրեշը» (մյուզիքլ) - 1993 թվականին նույնանուն անիմացիոն ֆիլմի մոտիվներով մյուզիքլ
- «Զեմիռա և Ազոր» (1771 թ․, ֆր․՝ Zémire et Azor)-ֆրանսիական օպերա-կատակերգություն[6]
- «Գեղեցկուհին և Հրեշը» (2003 թ․) - ամերիկյան ֆիլմ
- «Գեղեցկուհին և Հրեշը» (2009 թ․) - հեռուստաֆիլմ, գլխավոր դերում Էսթելլա Ուորեն
- 2011 -ԱՄՆ, Մի անգամ հեքիաթում, հեռուստասերիալ, Բելի դերում՝ Էմիլի դե Ռևին
- «Սարսափելի գեղեցիկ» (2011 թ․) - ամերիկյան ռոմանտիկ հեքիաթ–ֆիլմ
- «Գեղեցկուհին և Հրեշը» (2012 թ․) - 1987 թվականի ամերիկյան հեռուստասերիալի նմանակում, գլխավոր դերերում՝ Քրիստին Քրոյկ և Ջեյ Ռայան
- «Գեղեցկուհին և Հրեշը» (2012 թ․) - արտադրությունը՝ Գերմանիա, Ավստրիա, ռեժիսոր՝ Մարկ–Անդրեաս Բոչերտ (Marc-Andreas Bochert), դերերում՝ Կոռնելյա Գրյոշել (Cornelia Gröschel), Մաքսիմիլիան Սիմոնիշեկ, Յուրգեն Տարախ, Կրիստոֆ Լետկովսկի
- «Գեղեցկուհին և Հրեշը» (2014 թ․) - ֆրանսիական ֆիլմ, գլխավոր դերերում՝ Վենսան Կասել և Լեա Սեյդու[7]
- «Գեղեցկուհին և Հրեշը» (2014 թ․) - իտալական ֆիլմ, գլխավոր դերերում՝ Բլանկա Սուարես և Ալեսանդրո Պրեցիոզի
- 2017, ԱՄՆ, Գեղեցկուհին և Հրեշը (ֆիլմ, 2017), Բիլ Կոնդոնի գեղարվեստական երաժշտաֆիլմ, գլխավոր դերերում՝ Էմմա Ուոթսոն, Դեն Սթիվենս։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Beauty and the Beast․ Jeanne-Marie LePrince de Beaumont
- ↑ "Beauty and the Beast: folktales of Aarne-Thompson type 425C
- ↑ «The types of the folktale». Helsinki, 1973
- ↑ Аленький цветочек
- ↑ Наталья Василькова. Лев Атаманов // Наши мультфильмы․ Арсений Мещеряков, Ирина Остаркова. -Интеррос, 2006.-ISBN 5-91105-007-2.
- ↑ Thomas, Downing. Aesthetics of Opera in the Ancien Régime, 1647—1785. Cambridge: հրատ․՝ Քեմբրիջի համալսարան 2002. (անգլ․)
- ↑ Vincent Cassel et Léa Seydoux : Une relecture grandiose de La Belle et la Bête
Գրականություն
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեղեցկուհին և հրեշը» հոդվածին։ |