Նավ
Նավ, լողացող կառուցվածք, լողամիջոց, նախատեսված բեռների կամ ուղևորների տեղափոխման համար բավարար խորություն ունեցող ջրային զանգվածներով, կամ նախատեսված այլ մասնագիտացված գործողություններ կատարելու համար, օրինակ՝ մարտական գործողություններ, գիտական հետազոտություններ, ձկնորսություն և այլն:

Նավ եզրը վերաբերվում է ցանկացած ճարտարագիտական կառուցվածքի, որը ունի անջրաթափանց իրան, կարող է լողալ ջրի մակերևույթին կամ սուզվել ջրի մեջ (սուզանավ), ծառայելով որոշակի նպատակների:
Նավը մեծ է քան նավակը, և նախատեսվում է ավելի երկար նավարկման համար և չափերով ավելի մեծ են:
Նավերը մեծ դեր են ունեցել մարդկության միգրացիաների և առևտրի զարգացման մեջ: Նավերի օգտագործման միջոցով մեծ զարգացում են ստացել գաղութատիրությունն ու ստրուկների առևտուրը: 15-րդ դարից սկսած նոր սննդատեսակները տեղափոխվեցին Ամերիկաներ և Եվրոպա, որը զարկ տվեց բնակչության շեշտակի աճին[1]: Նավերով է տեղափոխվում աշխարհի ապրանքաշրջանառության մեծ մասը:
2016 թվականի դրությամբ, աշխարհում կան 49 000 առևտրային նավեր, որոնց հավաքական տարողությունը կազմում է համարյա 1,8 միլիարդ տոննա: Այս ծավալի մեջ 28% կազմում են նավթակիր տանկերները, 43% բեռնատար նավերը, և 13% կենտեյներակիր նավերը[2]:
Համաձայն սովորույթի նավերին ջուր իջեցման պահին տրվում են անհատական անվանումներ:
Իրավական սահմանումԽմբագրել
Ծովային օրենքում նավը սահմանվում է, որպես ինքնագնաց կամ ոչ-ինքնագնաց լողացող կառուցվածք, այսինքն մարդու կողմից արհեստական ստեղծված օբյեկտ, որը նախատեսված է ծովում մշտական լողալու համար: Այս կամ այն կառուցվածքի նավ ճանաչելու համար հաշվի չի առնվում նրա վրա շարժիչի առկայությունը կամ անձնակազմի առկայությունը: Հնդկաստանի նախատիպերի վրա հիմնված օրենսդրությամբ նավ է համարվում այն փոխադրամիջոցը, որը տեղափոխում է ապրանքներ ծովով[3]:
Նավերի տեսակներԽմբագրել
Նավերը դասակարգվում են տարբեր առանձնահատկություններով, ըստ նշանակության, կառուցվածքի, տարողության և այլն:
Ըստ շարժման միջոցիԽմբագրել
Ըստ շարժման միջոցի նավերը բաժանվում են՝
- Ինքնագնաց
- Առագաստանավեր
- Շոգենավեր
- Ներքին այրման շարժիչով նավեր
- Էլեկտրական շարժիչով նավեր
- Ատոմային նավեր
- և այլն
- Ոչ-ինքնագնաց՝ թիանավ, լաստանավ, կաբեստան, տուեր և այլն
Ըստ նշանակությանԽմբագրել
Ըստ նշանակության նավերը դասակարգվում են հիմնական երկու դասերի՝
- ռազմանավեր - ավիակիր, հածանավ, ականակիր, էսմինեց և այլն
- քաղաքացիական նշանակության նավեր - տանկեր, սառցահատ, կոնտեյներակիր, զբոսանավ, մարդատար, գիտա-հետազոտական և այլն
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ "The Columbian Exchange Archived 2011-07-26 at Wikiwix" The University of North Carolina.
- ↑ Hoffmann, Jan; Asariotis, Regina; Benamara, Hassiba; Premti, Anila; Valentine, Vincent; Yousse, Frida (2016), Review of Maritime Transport 2016, United Nations, p. 104, ISBN 978-92-1-112904-5, ISSN 0566-7682, http://unctad.org/en/PublicationsLibrary/rmt2016_en.pdf
- ↑ «Ship»։ Wharton's concise dictionary։ Universal Law Publishing։ 2009։ էջ 1168։ ISBN 978-81-7534-783-0։ «Կաղապար:-'Ship' means any vessel used for the carriage of goods by sea.»
Արտաքին հղումներԽմբագրել
- Նավի մասեր (անգլ.)
- Ծովային եզրեր և նավերի մասեր (անգլ.)
- Տանկերներ (անգլ.)
- Նավերի չափերը (անգլ.)