Ջեյ Բանիանը (անգլ.՝ Jay Bunyan, ավելի հայտնի է Ջեյ Ռայան (անգլ.՝ Jay Ryan) անունով, օգոստոսի 29, 1981(1981-08-29), Օքլենդ, Նոր Զելանդիա), դերասան, ծագումով Նոր Զելանդիայից, բնակվում է Ավստրալիայում։ Ավելի հայտնի է ավստրալիական Հարևանները օճառային օպերայում կատարած Ջեք Սքալլիի, նորզելանդական Առաջ աղջիկներ դրամատիկ կատակերգությունում կատարած Քեվինի և ամերիկյան «Գեղեցկուհին և հրեշը» հեռուստասերիալում կատարած Վինսենթ Քեյլլերի դերերով։

Ջեյ Ռայան
անգլ.՝ Jay Ryan
Ծնվել էօգոստոսի 29, 1981(1981-08-29) (42 տարեկան)
ԾննդավայրՕքլենդ, Նոր Զելանդիա
Քաղաքացիություն Նոր Զելանդիա
Մասնագիտությունդերասան և կինոդերասան

Կարիերա

խմբագրել

2002 - 2005 թվականներին նկարահանվել է ավստրալիական Հարևանները օճառային օպերայում, կատարելով Ջեք Սքալլի դերը։ Տեղեկացվել է, որ այդ սերիալի համար նա հրաժարվել է խաղաալ գլխավոր դեր կանադական ֆիլմում։

Լոս Անջելեսի լսումների ժամանակ որոշվեց, որ նա կփոխի իր անունը։ 2007 թվականից սկսած Ռայանը կատարել է Բիլլ «Սարդ» Վեբբի դերը ավստրալիական «Ծովային պարեկ» սերիալում։

Անձնական կյանք

խմբագրել

2012 թվականին Ջեյ Ռայանը հաղորդեց, որ մի քանի տարի է ինչ հանդիպում է գրող Դայաննա Ֆյումանի հետ։ Նրանց աղջիկ Իվը ծնվել է 2013 թվականի մարտ ամսին[1]։

Ֆիլմագրություն

խմբագրել

Ֆիլմեր

խմբագրել
Տարի Ֆիլմի անվանումը Դեր
2002 Superfire Դեննիս
2003 You Wish! Չարլզ
2008 Mockingbird Ջոել
2008 Bleeders Ֆինն
2009 Franswa Shar! Սոննի
2010 Lou Կոսմո

Հեռուստատեսություն

խմբագրել
Տարի Անվանումը Դեր Ծանոթագրություն
1998 Երիտասարդ Հերկոլես / Young Hercules Կադետ 1 սերիա
1999 Քսենա—մարտիկների թագուհի / Xena: Warrior Princess Զորտիս 1 սերիա
2002 Being Eve Սեմ Կուպեր 13 սերիա
2002 - 2005 Հարևանները / Neighbours Ջեք Սքալլի 173 սերիա
2005 Interrogation ոստիկան Դին Սալմոն 3 սերիա
2007 - 2009 Ծովային պարեկ / Sea Patrol Բիլլ «Սարդ» Վեբբ 39 սերիա
2009 - 2012 Go Girls Քեվին 46 սերիա
2010 Լեգենդ որոնողի մասին / Legend of the Seeker Ալասթեր 1 սերիա
2011 Offspring Ֆրեյզեր Քինգ 6 սերիա
2011 Տերրա Նովա / Terra Nova Կուրրան 3 սերիա
2012 - 2016 Գեղեցկուհին և հրեշը / Beauty and the Beast Վինսենթ Քեյլլեր գլխավոր դեր
2013 Top of the Lake Մարկ Միթչեմ 6 սերիա

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյ Ռայան» հոդվածին։