Քրիստին Լաուրա Քրոյկ (ճիշտ արտասանություն՝ Քրուկ, անգլ.՝ Kristin Laura Kreuk, դեկտեմբերի 30, 1982(1982-12-30)[1], Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա), կանադացի դերասանուհի և պրոդյուսեր, ավելի հայտնի է «Սմոլվիլի գաղտնիքը» ամերիկյան հեռուստասերիալում կատարած Լանա Լենգի դերով (2001-2009)։ Ինչպես նաև գլխավոր դեր է խաղացել 2009 թվականին նկարահանված «Փողոցների մարտիկ։ Լեգենգ Չան-Լիի մասին» կինոֆիլմում, իսկ ներկայումս նկարահանվում է «Գեղեցկուհին և հրեշը» քրեական սերիալում։

Քրիստին Քրոյկ
Kristin Kreuk
Ծնվել էդեկտեմբերի 30, 1982(1982-12-30)[1] (41 տարեկան)
ԾննդավայրՎանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա
Քաղաքացիություն Կանադա
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, կինոպրոդյուսեր, կարատեիստ և պրոդյուսեր

Կենսագրություն

խմբագրել

Քրիստին Լաուրա Քրոյկը ծնվել է 1982 թվականի դեկտեմբերի 30 - ին Կանադայի Բրիտանական Կոլումբիա գավառի [[Վանկուվեր (քաղաք) |Վանկուվեր]] քաղաքում։ Հայրը՝ Փիթեր Քրոյկը ծնվել է 1955 թվականին Նիդերլանդներում, իսկ մայրը՝ չինական ծագումով Դեաննա Չեն ծնվել է 1954 թվականին Ինդոնեզիայում։ Նրանք երկուսն էլ լանդշաֆտային դիզայներներ են։ Նա ունի նաև քույր՝ Ջասթինը, ով սովորել է Հարվարդի համալսարանում։

Կարիերա

խմբագրել
 

Քրոյկը գլխավոր դեր է կատարել կանադական «Էջմոնտ» օճառային օպերայում 2001-2005 տարիների ժամանակահատվածում, հաջողությունից հետո գլխավոր դեր է ստացել «Սպիտակաձյունիկը» հեռուստաֆիլմում։ Ինչպես նաև 2004 թվականին նա նկարահանվել է «Միջերկրական ծովի կախարդը» մինի-սերիալում, և այդ ժամանակ էլ «Եվրոտուր» ֆիլմով հայտնվել է մեծ էկրանին։

2001 թվականի սկզբին գործակալ վարձելով Քրոյկը մեկնեց լսումների WB ամերիկյան ոչ մեծ հեռուստաալիքի «Սմոլվիլիայի գաղտնիքը» սերիալում գլխավոր դեր ստանալու համար։ Սերիալը եղել է ամերիկյան, նկարահանվել է Վանկուվերում և դերը ստանալուց հետո, նա կարողացել է շարունակել նկարահանվել «Էջմոնտ» օճառային օպերայում՝ զուգահեռ աշխատելով սերիալում։ 7 եթերաշրջաններից հետո Քրիստինը հեռացավ «Սմոլվիլիայի գաղտնիքը» սերիալից, բայց հեռանալուց հետո երկու անգամ վերադարձել է, որպեսզի ավարտին հասցնի իր հերոսուհու սյուժետը։

Սերիալից հեռանալուց հետո գլխավոր դեր է խաղացել «Փողոցների մարտիկ։ Լեգենգ Չան-Լիի մասին» բլոքբաստերում, որը ձախողվել է և բացասական արձագանքի է արժանացել քննադատների կողմից[2]։ Ավելի ուշ նա վերադարձավ հեռուստատեսություն «Չակ» սերիալում երկրորդական դերով։

2012 թվականի սկզբին Քրոյկը «Գեղեցկուհին և հրեշը» դետեկտիվական սերիալում ստացել է դետեկտիվ Քեթրին Չենդլերի գլխավոր դերը։

Ֆիլմագրություն

խմբագրել

Ֆիլմեր

խմբագրել
Տարի Անվանումը հայերեն Անվանումը անգլերեն Դեր
2004 Եվրոտուր EuroTrip Ֆիոնա
2006 Արքայադստեր երազանքը Dream Princess արքայադուստր
2007 Ճեղք Partition Նազիմ Խան
2009 Փողոցների մարտիկ։ Լեգենգ Չան-Լիի մասին Street Fighter: The Legend of Chun-Li Չան-Լի
2011 Վամպիր Vampire Մարիա Լուկաս
2011 Էքստազներ Irvine Welsh’s Ecstasy Հիզեր Թոմսոն
2012 Տիեզերական կոկտեյլ Space Milkshake Թիլդա

Հեռուստատեսություն

խմբագրել
Տարի Անվանումը հայերեն Անվանումը անգլերեն Դեր Ծանոթագրություն
2001 Սպիտակաձյունիկ Snow White: The Fairest Of Them All Սպիտակաձյունիկ
2001 - 2005 Էջմոնտ Edgemont Լորել Յունգ 70 սերիա
2001 - 2009 Սմոլվիլի գաղտնիքը Smallville Լանա Լենգ 158 սերիա
2004 Երկրածովի կախարդները Earthsea Թինար մինի-սերիալ
2010 Բեն Հուր Ben Hur Թիրզա մինի-սերիալ
2010 Չակ Chuck Հաննա 4 սերիա
2012 Գեղեցկուհին և հրեշը Beauty & The Beas Քեթրին Չենդլեր գլխավոր դեր

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #1014531330 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. «Kristin Kreuk- Biography». Yahoo!. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 4-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստին Քրոյկ» հոդվածին։