Գաբրիել Սյուզաննա Բարբո դը Վիլնյով

Գաբրիել-Սյուզաննա Բարբո դը Վիլնյով (ֆր.՝ Gabrielle-Suzanne Barbot de Villeneuve, նոյեմբերի 28, 1685(1685-11-28)[1][2][3], Լա Ռոշել[4] - դեկտեմբերի 29, 1755(1755-12-29)[5][2][6], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4]), ֆրանսիացի գրող և հեքիաթասաց։ Նրա ստեղծագործությունների մեծ մասը մոռացված է ֆրանսիացիների կողմից, սակայն նա համարվում է հայտնի ու աշխարհահռչակ հեքիաթի՝ «Գեղեցկուհին և հրեշը» առաջին հեղինակը։

Գաբրիել Սյուզաննա Բարբո դը Վիլնյով
ֆր.՝ Gabrielle-Suzanne de Villeneuve
Ծննդյան անունֆր.՝ Gabrielle-Suzanne Barbot de Villeneuve
Ծնվել էնոյեմբերի 28, 1685(1685-11-28)[1][2][3]
ԾննդավայրԼա Ռոշել[4]
Վախճանվել էդեկտեմբերի 29, 1755(1755-12-29)[5][2][6] (70 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4]
Գրական անունMadame D. V.[7] և Madame de V***[7]
Մասնագիտությունգրող և վիպասան
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
Ուշագրավ աշխատանքներLa Jardinière de Vincennes?, La Jeune Américaine et les contes marins? և Գեղեցկուհին և հրեշը
ԱզգականներAmos Barbot de Buzay?
 Gabrielle-Suzanne de Villeneuve Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Բարբոն ծնվել և մահացել է Փարիզում, բայց նա սերել է Լա Ռոշելի նշանավոր բողոքական ընտանիքից։ Սյուզաննաը Ֆրանսիայի նախկին պեր Ամոս Բարբոյի ժառանգն է։ Նրա եղբայր Ժան Ամոսը 1610 թվականին դարձավ Լա Ռոշելի քաղաքապետ։ Մեկ այլ նախահայր Ժան Բարբոն (1655-1712) եղել է Արևմտյան Աֆրիկայի և Վեստ Ինդիայի առաջին հետախույզներից մեկը։ Ժանն աշխատել է որպես ստրկատիրական նավերի գործակալ։ Նա հրատարակել է իր ճամփորդական ամսագրերը ֆրանսերեն և անգլերեն լեզուներով։ Լյուդովիկոս XIV-ի կողմից Նանտի էդիկտ հրամանագրի չեղարկումից հետո, նա 1685 թվականին վերադարձավ Անգլիա, որպեսզի խուսափի բողոքական հավատքի հետապնդումներից։

1706 թվականին Գաբրիել-Սյուզաննան ամուսնացավ Պուատուից ազնվական ընտանիքի անդամ Ժան-Բատիստ Գալոն դե Վիլնյովի հետ։ Վեց ամիս ամուսնությունից հետո նա հայտ ներկայացրեց ունեցվածքը կիսելու համար, քանի որ Ժան-Բատիստն արդեն հասցրել էր վատնել ընդհանուր ժառանգության մեծ մասը։ Այս ամուսնությունից ծնվել է աղջիկ , սակայն չկա նրա գոյությունը հաստատող փաստաթղթեր։ 1711 թվականին Գաբրիել-Սյուզաննան 26 տարեկանում այրիացավ։

Զբաղմունք և ապրուստ գտնելու համար Բարբոն վերադարձավ Փարիզ, որտեղ հանդիպեց հայտնի դրամատուրգ Քրեբիյոնին։ Հավանական է, որ նա սկսել է իր համագործակցությունը նրա հետ 1730-ական թվականների սկզբին (չնայած ամենավաղ փաստագրված ամսաթիվը 1748 թվականն է), և նրա հետ մնաց մինչև իր մահը՝ 1755 թվականը։ Գաբրիել-Սյուզաննաը հրատարակել է հեքիաթներ և վեպեր, այդ թվում՝ «Le Phénix conjugal, nouvelle du temps» նովելը (1734), հեքիաթների երկու ժողովածու, «La Jeune Américaine et les contes marins» (1740) և չորս վեպ։ «La Jardinière de Vincennes»-ը համարվում էր նրա գլուխգործոցը, որը նրան բերել է ամենամեծ կոմերցիոն հաջողությունը։

Նա հատկապես հայտնի է «La Belle et la Bête» իր բնօրինակ պատմվածքով[8], որը համարվում է «Գեղեցկուհին և հրեշը» հեքիաթի ամենահին հայտնի տարբերակը[9]։ Նրա մահից հետո Վիլնյովի ստեղծագործությունները կրճատվեցին և վերաշարադրվեցին։ Լեպրինս դը Բոմոնը 1756 թվականին ներառել է հեքիաթի համառոտ տարբերակը իր «Magasin des Enfants ou Dialogues d'une sage gouvernante avec ses eleves de la premier distinction» ամսագրում, որը նպատակ ունի երիտասարդ անգլիացի աղջիկներին բարոյական դասեր տալ։ Այս հանրաճանաչ հրատարակությունը ոչ մի տեղ չի նշում, որ Վիլնյովը ստեղծագործության հեղինակն է, հետևաբար Լեպրինս դե Բոմոնին հաճախ անվանում են հեքիաթի հեղինակ։ Դե Բոմոնի համառոտած տարբերակը այս հեքիաթի ամենահայտնի տարբերակներից մեկն է[8]։

Ստեղծագործությունների ցանկ

խմբագրել

Բարբո դը Վիլնյովի ստեղծագործությունների ճշգրիտ ցուցակը կազմելը շատ դժվար է, քանի որ նա դրանցից շատերը հրապարակել է անանուն և ստորագրել «Mme de V ***» անվամբ, նրա ստեղծագործություններից միանշանակ նույնականացվում են հետևյալները.

  • «Le Phénix conjugal, nouvelle du temps» (1734)
  • «Gaston de Foix», quatrième du nom, nouvelle historique, galante et tragique» (1739)
  • «Contes de cette année» (1744) և որպես հետմահու հրատարակություն «Contes de Mme de Villeneuve» (1765)
  • «Les Belles solitaires» (1745)
  • «La Jardinière de Vincennes» (1753)
  • «Le Juge prévenu» (1754)
  • «La Jeune Américaine et les contes marins» (1740)
  • «Le Beau-frère supposé» (1740)
  • «Le Temps et la patience, conte moral» (1768) հետմահու հրատարակություն

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 WikiTree — 2005. — ed. size: 23699588
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #100795455 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 6,2 filmportal.de — 2005.
  7. 7,0 7,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  8. 8,0 8,1 «La Belle et la Bête». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 8-ին.
  9. «La Belle et la Bête». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 8-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Marie Laure Girou Swiderski, "La Belle et la Bête? Madame de Villeneuve, la Méconnue, " Femmes savants et femmes d’esprit: Women Intellectuals of the French Eighteenth Century, edited by Roland Bonnel and Catherine Rubinger (New York: Peter Lang, 1997) 100.