Ալվան ծաղիկը (ֆիլմ)
«Ալվան ծաղիկը» (ռուս.՝ «Аленький цветочек»), գեղարվեստական ֆիլմ-հեքիաթ, որը նկարահանվել է 1977 թվականին ռեժիսոր Իրինա Պովոլոցկայայի կողմից[1][2][3] Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիայում։ Ֆիլմը նկարահանվել է Սերգեյ Ակսակովի համանուն հեքիաթի հիման վրա[4]։
Ալվան ծաղիկը ռուս.՝ Аленький цветочек | |
---|---|
Տեսակ | կինոնկար |
Ժանր | ֆիլմ-հեքիաթ և գրական ստեղծագործության էկրանավորում |
Հիմնված է | Եդեմական ծաղիկը |
Ռեժիսոր | Իրինա Պովոլոցկայա |
Սցենարիստ | Նատալյա Ռյազանցևա |
Երաժշտություն | Էդիսոն Դենիսով |
Օպերատոր | Ալեքսանդր Անտիպենկո |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիա |
Տևողություն | 65 րոպե |
Թվական | 1977 և օգոստոսի 25, 1978 |
Սյուժե
խմբագրելՎաճառական պատրաստվում է մեկնել հեռավոր երկրներ և մեկնելուց առաջ իր երեք դուստրերին հարցնում է, թե ինչ նվերներ բերի նրանց։ Ավագները խնդրում են թանկարժեք հագուստներ և զարդեր, իսկ կրտսերը՝ Ալյոնուշկան, ուզում է ալվան ծաղիկ, որից գեղեցիկը չկա ամբողջ աշխարհում։ Ալվան ծաղիկ որոնելու ընթացքում սիրող հայրը հայտնվում է քիչ բնակեցված (ընդամենը երեք կենդանի հոգիներ) կղզում, որտեղ գտնում է պահանջվող նվերը, պոկում այն, սակայն դրանով արժանանում է նրա տիրոջ՝ անտառային հրեշի զայրույթին։ Սակայն իմանալով ծաղիկը պոկելու պատճառը՝ նա խղճում է ու ասում, որ վաճառականը կրկին գա իր մոտ։ Նա ցանկանում է հրաժեշտ տալ իր դուստրերին, բայց երբ հերթը հասնում է Ալյոնկային, նա խորամանկությամբ հորից վերցնում է հրաշք մատանին և ինքն է գնում կղզի։
Կղզում միայն անտառ է, լիճ ու հսկայական պալատ, որտեղ տարիներով մեկուսի կյանք է վարում տարօրինակ ու հանելուկային մի կին, իսկ նրա մոտ ապրում է փնթփնթան ու ճշմարտախոս ծերունի սպասավորը։ Նրանք երկուսն էլ հիշում են վաղեմի կյանքը՝ «դիմակահանդեսներով ու հրավառություններով», իսկ սպասավորն էլ բազմիցս ակնարկում է իր ընկերուհուն, որ հենց նա է կախարդել իրենց երիտասարդ արքայազնին։ Իմաստուն ճգնավորի ողբերգականությունն ու խորհրդավորությունը և բարեսիրտ ծերունու հոգատարությունը հուզում են Ալյոնուշկային, և նա մնում է պալատում՝ ավելի մոտիկից ճանաչելով կղզու տիրոջը՝ մամուռով պատված հրեշին՝ բարի սրտով ու զգայուն հոգով։ Նրանք սիրահարվում են միմյանց։ Չնայած ավագ ընկերուհու խնդրանքներին՝ փախչել այնտեղից, աղջիկը չի համաձայնում և որոշում է այցելել միայն հորը և քույրերին։ Վերջիններս ցանկանում են նրան պահել տանը, սակայն աղջիկը վերադառնում է կղզի և ազատում է իր սիրելիի անեծքից։ Պարզվում է, որ նա արքայազն է, այդ երկրի ղեկավարը։ Ճգնավոր կինը հեռանում է իր սիրելիներին՝ սիրամարգի և կրիայի հետ, և նրա հետ գնում է նրա սպասավորը՝ ասելով, որ այստեղ առանց իրեն էլ կապրեն, իսկ ինքը նրան չի թողնի, մինչև «նրա բարի սիրտը չվերադառնա»։
Դերերում
խմբագրել- Մարինա Իլիչյովա-Ռիժակովա – Ալյոնա, Երոֆեիչի կրտսեր դուստրը
- Ալեքսանդր Աբդուլով – հրեշ/արքայազն
- Լև Դուրովը – Երոֆեիչ, Արինայի, Ակուլինայի և Ալյոնայի հայրը, վաճառական
- Օլգա Տոկարևա – Արինա, Երոֆեիչի ավագ դուստրը (լուսագրերում՝ Օլգա Կորիտկովսկայա)
- Ելենա Վոդոլազովա – Ակուլինա, Երոֆեիչի միջնեկ դուստրը
- Ալլա Դեմիդովա – կախարդ
- Ալեքսեյ Չերնով – ծերունի
- Վալենտին Գնեուշև – Եգորկա
- Դմիտրի Պոկրովսկի – պահնորդ/մարդ գյուղում (լուսագրերում նշված չէ)
- Վալերի Գարկալին – տղա գյուղում (լուսագրերում նշված չէ)
- Վադիմ Ուրյուպին – էպիզոդ (լուսագրերում նշված չէ)
Նկարահանող խումբ
խմբագրել- Սցենարի հեղինակ՝ Նատալյա Ռյազանցևա
- Ռեժիսոր՝ Իրինա Պովոլոցկայա
- Օպերատոր՝ Ալեքսանդր Անտիպենկո
- Նկարիչ՝ Կոնստանտին Զագորսկի
- Կոմպոզիտոր՝ Էդիսոն Դենիսով
- Դիրիժոր՝ Յուրի Նիկոլաևսկի
Երաժշտություն
խմբագրելՖիլմի ստեղծման աշխատանքներին մասնակցել է ժողովրդական երաժշտություն համույթը Դ․ Պոկրովսկու ղեկավարությամբ։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Режиссер фильмов о Чернобыле Сергиенко рассказал, о чем все молчали
- ↑ «Грузинское кино, классическая музыка и лекции о выборе профессии: строим планы на выходные». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 26-ին.
- ↑ «Приключения купца в поисках аленького цветочка покажут в кинотеатре «Вымпел»». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 26-ին.
- ↑ Ֆիլմի լուսագրերում նշված է՝ «Գեղեցկուհու և հրեշի մասին հեքիաթի մոտիվներով»։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալվան ծաղիկը (ֆիլմ)» հոդվածին։ |