Անտի Աարնե
Անտի Ամատուս Աարնե (ֆին.՝ Antti Amatus Aarne, դեկտեմբերի 5, 1867[1], Պոռի, Turku and Pori Province, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն - փետրվարի 5, 1925[2][3], Հելսինկի, Ֆինլանդիա), ֆիննական բանահավաք[4], բանասեր, բովանդակային համակարգող։
Անտի Աարնե ֆին.՝ Antti Amatus Aarne | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 5, 1867[1] Պոռի, Turku and Pori Province, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | փետրվարի 5, 1925[2][3] (57 տարեկան) Հելսինկի, Ֆինլանդիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | բանահավաք և համալսարանի պրոֆեսոր |
Հաստատություն(ներ) | Հելսինկիի համալսարան |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[1] |
Antti Aarne Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
1893-1898 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգում, 1908 պաշտպանել է «Հեքիաթների համեմատական ուսումնասիրություն» թեմայով ատենախոսություն։ 1911 թվականից Հելսինկիի համալսարանում դասավանդում էր «Ֆիննական և համեմատական ֆոլկլյոր» առարկան, որի արդյունքում էլ 1922 թվականին ստացավ պրոֆեսորի աստիճան։
ՍտեղծագործությունըԽմբագրել
Աանրեն հանդիսանում է այսպես կոչված ֆիննական բանահյուսության պատմա-աշխարհագրական դպրոցի հիմնադիրը: Նա մշակել և հիմնավորել է համեմատական մեթոդը, տվել դրանց օրինակները ժողովրդական ստեղծագործություններով` հեքիաթներով, հանելուկներով, երգերով: Մշակել է համեմատական վերլուծության մեթոդաբանությունը և դասակարգել բանահյուսական ստեղծագործությունները: Նրա «Հեքիաթների տիպերի դասակարգումը» (1910) աշխատությամբ հիմք է դրել հետագա նման ուսումնասիրությունների համար: Հետագա տարիներին շարունակել է աշխատել բանահյուսական սյուժեների դասակարգման վրա` այն համալրելով ամերկացի հետազոտող Սթիթ Թոմփսոնի և գերմանացի գիտնական Հանս-Յորգ Ուտերի օրինակներով: Աանրեի լրամշակված հեքիաթների սյուժեների դասակրգումն այսօր էլ օգտագործվում է:
Հեղինակ է նաև «Հեքիաթների համեմատական ուսումնասիրության հիմունքներ» (1913), «Հեքիաթները գրականության ծիրում» (1914), «Բանավոր հանելուկների համեմատություն» (հատոր 1-3, 1918) աշխատությունների: Աանրեն առաջին գիտնականն է, որը զբաղվել է սաամերի բանահյուսությամբ: Ռուս բանագետ Նիկոլայ Անդրեևը 1929 թվականին հրատարակել է «Հեքիաթների սյուժեների ցուցիչն ըստ Աարնեի համակարգի», որտեղ Աարնեի մշակած հիմունքները կիրառվում են ռուս և ուկրաինական բանահյուսության ուսումնասիրման մեջ:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 https://375humanistia.helsinki.fi/antti-aarne/sepan-pojasta-professoriksi
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Советский энциклопедический словарь. Издательство «Советская энциклопедия». - М., 1980. - С. 7.