Սուրբ Կարապետ եկեղեցի (Գանձա)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Կարապետ եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Կարապետ եկեղեցի (Գանձա)[1], Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Նինոծմինդայի շրջանումի Գանձա գյուղում, կառուցվել է 19-րդ դարում։

Սուրբ Կարապետ եկեղեցի (Գանձա)
Եկեղեցի


ՏեղադրությունՎրաստան Վրաստան Սամցխե-Ջավախք, Գանձա
ԱշխարհԳուգարք
ԵրկիրՎրաստան Վրաստան
Պատմական երկիրՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Պատմություն
Հիմնադիր(ներ)Հոգևորական Գրիգոր
Ճարտարապետություն
ԿարգավիճակԿանգուն
Ճարտարապ. ոճՀայկական
Կառուցման սկիզբ19-րդ դար
Կառուցման ավարտ1859 թ.
Առանձնահատկություններ
Երկարություն19,10 մ
Լայնություն12,73 մ
Սուրբ Կարապետ եկեղեցի (Գանձա) (Վրաստան)##
Սուրբ Կարապետ եկեղեցի (Գանձա) (Վրաստան)
Սուրբ Կարապետ եկեղեցի (Գանձա) (Մեծ Հայք)##
Սուրբ Կարապետ եկեղեցի (Գանձա) (Մեծ Հայք)
41°21′05″ հս․ լ. 43°44′46″ ավ. ե.HGЯO

Գանձա գյուղի Սուրբ Կարապետ եկեղեցի հիմնադրվել է տեղացի հայերի աջակցությամբ և Գրիգոր քահանա (Վահան Տերյանի պապի) ղեկավարությամբ։

Եկեղեցու մասին առկա է հետևյալ նկարագրությունը․
ունի մի փառաւոր եկեղեցի, սրբատաշ քարով և թաղակապ, չորս սիւների վերայ. այդ եկեղեցին պարծանք կարող է բերել մինչև անգամ շատ քաղաքների. շինուած ժողովրդի տուրքով և հանգուցեալ Գրիգոր քահանայի օժանդակութեամբ և հոգատարութեամբ

Եկեղեցին քարաշեն, սրբատաշ քարերով կառուցված գմբեթավոր եկեղեցի է, նրա չափսերն են (19.10 x 12.73) մետր։

Կառուցվել է 1859 թվականին, եկեղեցին մշտապես գործել և ծառայել է համայնքի հոգևոր կարիքների համար։

Եկեղեցու հոգևոր կազմն է եղել ՝ Տեր-Զաքար Միքայելյանը, Գրիգոր Տեր-Ղազարյանը, Սուքիաս Տեր-Գրիգորյանը և Արիստակես Հովհաննիսյանը, որոնք քահանայագործել են 1860-1880-ական թվականները։

Սուրբ Կարապետ եկեղեցու մասին մշտապես հոգ են տարել և պարբերաբար վերանորոգել են, վերջին վերանորոգման աշխատանքներից է եղել 2008-2009 թվականներին, Գագիկ Ծառուկյան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, նաև 2015- 2016 թվականներին Գանձա գյուղի հայերի միջոցներով, վերանորոգվել է եկեղեցու տանիքը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Aleks_El_Dia. «ԳԱՆՁԱ - ՍՈՒՐԲ ԿԱՐԱՊԵՏ ԵԿԵՂԵՑԻ». armenianchurch.ge. Վերցված է 2021 թ․ հուլիսի 29-ին. {{cite web}}: Missing |author1= (օգնություն)