Կենտավրոսի բետա (անգլ.՝ Beta Centauri, լատիներեն՝ β Centauri, կրճատ՝ Beta Cen, β Cen), պաշտոնական անունը Հեյդար /ˈhdɑːr/[11], եռաստիճան աստղային համակարգ Կենտավրոս համաստեղության հարավային մասում։ Համակարգի միացյալ 0.61 տեսանելի աստղային մեծության շնորհիվ Կենտավրոսի երկրորդ ամենապայծառ աստղն է և գիշերային երկնքի ամենապայծառ աստղերից մեկը։ Ըստ «Hipparcos» աստղաչափական արբանյակից ստացված պարալաքսային չափումների[12]՝ մինչև այս համակարգ հեռավորությունը կազմում է մոտավորապես 390 լուսային տարի կամ 120 պարսեկ[13]։

Կենտավրոսի բետա
Հետազոտման տվյալներ
Տեսակբազմակի աստղ և նավիգացիոն աստղ
Կազմված էbet Cen A? և bet Cen B?
Հեռավորություն50 ± 525 լուսային տարի
Տեսանելի աստղային մեծություն0,6[1] (V)
ՀամաստեղությունԿենտավրոս
Աստղաչափություն
Ճառագայթային արագություն (Rv)5,9 ± 3,8 km/s[2][3][4]
Պարալաքս8,32 ± 0,5 մավ[5]
Բացարձակ աստղային մեծություն−5,42
Բնութագիր
Սպեկտրալ դասակարգումB1III[6][7][8][…]
Գույնի ցուցանիշ−0,22
ՓոփոխականությունBeta Cephei variable?
Ֆիզիկական տվյալներ
Շառավիղ7,07 արևային շառավիղ
Լուսավորություն41 700 արեգակնային լուսատվություն
Պտույտ161 km/s[9] և 105 km/s[10]
Ուղեծրի էլեմենտներ
Այլ անվանումներ
IRAS 14002-6008, SAO 252582, 2MASS J14034938-6022226, HD 122451, HIP 68702, HR 5267, β Cen, 1RXS J140348.7-602242, ALS 14992, CCDM J14038-6022AB, CD-59 5054, CEL 4298, CPC 20.1 4149, CPD-59 5365, EUVE J1403-60.3, FK5 518, GC 18971, GCRV 8251, HIC 68702, IDS 13568-5953 AB, N30 3189, PLX 3198, PLX 3198.00, PPM 360515, ROT 2025, SACS 302, TD1 17207, TYC 9005-3919-1, UBV 12426, uvby98 100122451 ABV, bet Cen, WDS J14038-6022AB և WEB 12025

Հարավային կիսագնդում հայտնի է որպես դեպի Հարավային խաչ համաստեղություն ցույց տվող երկու «ցուցիչներից» ներսակողմյանը։ Մյուս «ցուցիչից»՝ Կենտավրոսի ալֆայից, սկիզբ առնող ու Կենտավրոսի բետայով անցնող գիծը մի քանի աստիճանի տարբերությամբ ուղղվում է դեպի խաչի հյուսիսային ծայրում գտնվող Գակրուքս աստղը։ Վերջինս օգտագործելով՝ նավարկողը կարող է հարավային ծայրում գտնվող Ակրուքս աստղով գիծ տանել ու ճշգրտորեն որոշել հարավը։

Անվանակարգություն խմբագրել

β Centauri -ն (լատիներեն՝ Beta Centauri) աստղային համակարգի աստղային անվանումն է։

Ավանդաբար անվանվել է Հեյդար և Աջինա, որոնցից առաջինը ծագում է արաբերեն حضار բառից (արմատը նշանակում է «ներկա լինել» կամ «գետնի վրա» կամ «բնակեցված տարածք»[14]), իսկ Աջինան /əˈnə/ ենթադրաբար ծագում է լատիներեն genua բառից, որը նշանակում է «ծնկներ»․ աստղը գտնվում է Կենտավրոս համաստեղությունում պատկերված կենտավրոսի ձախ ծնկան վրա։ 2016 թվականին Միջազգային աստղագիտական միությունը աստղերի անունների գրանցման ու ստանդարտացման նպատակով ստեղծել է աստղային անունների աշխատանքային խումբ (WGSN)[15], որը 2016 թվականի օգոստոսի 21-ին հավանության է արժանացրել Հեյդար անունը β Centauri Aa աստղի համար և այն գրանցվել է Միջազգային աստղագիտական միության աստղերի անունների գրացուցակում (կատալոգ)[11]։

Աստղի չինարեն անունը 马腹 ( mǎ fù yī, «ձիու փորի վրայի առաջին աստղ»)[16] է։

Ավստրալիայի Վիկտորիա նահանգի բնիկ վերգայա ցեղախումբը Կենտավրոսի ալֆայի հետ այս աստղն անվանել են Bermbermgle[17] երկու եղբայրների անունով, որոնք հայտնի են եղել իրենց քաջությամբ ու կործանարարությամբ և որոնք նիզակով սպանել են «Tchingal»-ին («Էմու», Հարավային խաչ համաստեղության «Ածխի պարկ» միգամածություն)։ Ցեղախմբի լեզվով եղբայրերը կոչվում էին Bram-bram-bult[17]։

Աստղային համակարգ խմբագրել

 
2012 թվականի փետրվարին արված Կենտավրոսի ալֆայի (ձախից) ու Կենտավրոսի բետայի (աջից) լուսանկարը

Կենտավրոսի բետա համակարգը բաղկացած է երեք աստղից՝ Կենտավրոսի բետա Aa, Կենտավրոսի բետա Ab և Կենտավրոսի բետա B։ Հայտնաբերված բոլոր սպեկտրալ գծերը համահունչ են B1 տիպի աստղին, տարբերվում են միայն գծերի եզրագծերը, այսպիսով համարվում է, որ բոլոր երեք աստղերն ունեն նույն տեսակի սպեկտր։

1935 թվականին հոլանդացի աստղագետ Յոհան Վուտեն նույնականացրել է Կենտավրոսի բետա B-ն՝ դրան տալով VOU 31 նույնացուցիչը։ Արբանյակը գլխավորից տարանջատված է 1.3 արքվայրկյանով և այդպես էլ մնացել է հայտնագործումից ի վեր, սակայն անկյան դիրքը փոփոխվել է վեց աստիճանով։ Կենտավրոսի բետա B-ն 4 տեսանելի աստղային մեծությամբ B1 տեսակի թզուկ է։

1967 թվականին Կենտավրոսի բետայի ճառագայթային արագության դիտարկված պարբերական փոփոխությունը հուշել է, որ Կենտավրոսի բետա A-ն կրկնակի աստղ է, ինչը հաստատվել է 1999 թվականին։ Գլխավոր աստղը բաղկացած է նույն զանգվածն ունեցող Կենտավրոսի β Aa և Կենտավրոսի β Ab աստղերի զույգից, որոնք պտտվում են միմյանց շուրջ 357 օրվա ընթացքում՝ մոտավորապես 0.8245 մեծ էքսցենտրիսիտետով[18]։

2005 թվականին հաշվարկվել է, որ այս զույգը գտնվում է միմյանցից մոտավորապես 4 աստղագիտական միավոր (16 պարսեկ) հեռավորության վրա։

Ե՛վ Aa-ն, և՛ Ab-ն ունեն B1 III սպեկտրային դասակարգում[19], որտեղ III լուսավորության դասիչը վկայում է գլխավոր հաջորդականությունից դուրս գտնվող հսկա աստղերի մասին։ Նրանք երկուսն էլ Ցեֆեոսի բետայի տիպի փոփոխական աստղեր են՝ ընդամենը մի քանի ժամ տևող բազմակի իմպուլասյին ժամանակահատվածներով։ Փոփոխականության ամբողջ ծավալը դեռ ուսումնասիրված չէ, բայց և ավելին չէ, քան մեծության մի քանի հարյուրերորդական մասը[19][20]։

Aa աստղը 12.02 ± 0.13 անգամ ավելի ծանր է, քան Արեգակը, իսկ Ab-ն ծանր է նրանից 10.58 ± 0.18 անգամ[18]։ Որպես մեկ աստղ Կենտավրոսի β-ի շառավիղը հաշվարկվել է և հավասար է 8․6 Արեգակի շառավղին, իսկ պայծառությունը՝ 41,700 Արեգակի պայծառությանը[21]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. SIMBAD Astronomical Database
  2. Gontcharov G. A. Pulkovo Compilation of Radial Velocities for 35 495 Hipparcos stars in a common system // Ast. Lett. / R. SunyaevNauka, Springer Science+Business Media, 2006. — Vol. 32, Iss. 11. — P. 759–771. — ISSN 1063-7737; 1562-6873; 0320-0108; 0360-0327doi:10.1134/S1063773706110065arXiv:1606.08053
  3. Duflot M., Figon P., Meyssonnier N. Vitesses radiales. Catalogue WEB: Wilson Evans Batten. Radial velocities: The Wilson-Evans-Batten catalogue // Astron. Astrophys. / T. ForveilleEDP Sciences, 1995. — Vol. 114. — P. 269–280. — ISSN 0004-6361; 0365-0138; 1432-0746; 1286-4846
  4. Evans D. S. The revision of the general catalogue of radial velocities // Proceedings of the International Astronomical UnionCambridge University Press, 1979. — Vol. 30. — P. 57–62. — ISSN 1743-9221; 1743-9213
  5. Leeuwen F. v. Validation of the new Hipparcos reduction // Astron. Astrophys. / T. ForveilleEDP Sciences, 2007. — Vol. 474, Iss. 2. — P. 653–664. — ISSN 0004-6361; 0365-0138; 1432-0746; 1286-4846doi:10.1051/0004-6361:20078357arXiv:0708.1752
  6. Hiltner W. A., Garrison R. F., Schild R. E. MK Spectral Types for Bright Southern OB Stars // Astrophys. J. / E. VishniacIOP Publishing, 1969. — Vol. 157. — P. 313–326. — ISSN 0004-637X; 1538-4357doi:10.1086/150069
  7. Buscombe W. Spectral classification of Southern fundamental stars — 1962. — Vol. 4. — P. 1.
  8. Eggen O. J. Space motions and distribution of the apparently bright B-type stars — 1961. — Vol. 41. — P. 245.
  9. Uesugi A., Fukuda I. Catalogue of rotational velocities of the stars — 1970. — Vol. 189.
  10. Bernacca P. L., Perinotto M. A catalogue of stellar rotational velocities: I. Main sequence single stars. II. Main sequence spectroscopic binaries and eclipsing systems. // Contributi dell'Osservatorio Astrofisica dell'Universita di Padova in AsiagoUniversity of Padua, Asiago Astrophysical Observatory, 1970. — Vol. 239. — P. 1.
  11. 11,0 11,1 «IAU Catalog of Star Names». Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
  12. Perryman, M. A. C.; Lindegren, L.; Kovalevsky, J. (1997 թ․ հուլիս). «The Hipparcos Catalogue». Astronomy and Astrophysics. 323: L49–L52. Bibcode:1997A&A...323L..49P.
  13. van Leeuwen (2007 թ․ նոյեմբեր). «Validation of the new Hipparcos reduction». Astronomy and Astrophysics. 474 (2): 653–664. arXiv:0708.1752. Bibcode:2007A&A...474..653V. doi:10.1051/0004-6361:20078357.
  14. Hans Wehr (1979). A Dictionary of Modern Written Arabic. Otto Harrassowitz Verlag. ISBN 978-3-447-02002-2.
  15. «IAU Working Group on Star Names (WGSN)». Վերցված է 2016 թ․ մայիսի 22-ին.
  16. [https://web.archive.org/web/20110522124325/http://aeea.nmns.edu.tw/2006/0607/ap060729.html «AEEA �Ѥ�Ш|��T��»]. aeea.nmns.edu.tw. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին. {{cite web}}: replacement character in |title= at position 6 (օգնություն)
  17. 17,0 17,1 Hamacher, Duane W.; Frew, David J. (2010). «An Aboriginal Australian Record of the Great Eruption of Eta Carinae». Journal of Astronomical History & Heritage. 13 (3): 220–34. arXiv:1010.4610. Bibcode:2010JAHH...13..220H.
  18. 18,0 18,1 Pigulski, A.; Cugier, H.; Popowicz, A.; Kuschnig, R.; Moffat, A. F. J.; Rucinski, S. M.; Schwarzenberg-Czerny, A.; Weiss, W. W.; Handler, G.; Wade, G. A.; Koudelka, O.; Matthews, J. M.; Mochnacki, St.; Orleański, P.; Pablo, H.; Ramiaramanantsoa, T.; Whittaker, G.; Zocłońska, E.; Zwintz, K. (2016). «Massive pulsating stars observed by BRITE-Constellation. I. The triple system β Centauri (Agena)». Astronomy and Astrophysics. 588: 17. arXiv:1602.02806. Bibcode:2016A&A...588A..55P. doi:10.1051/0004-6361/201527872. A55.
  19. 19,0 19,1 Raassen, A. J. J.; Cassinelli, J. P.; Miller, N. A.; Mewe, R.; Tepedelenlioǧlu, E. (2006 թ․ հուլիս), «XMM-Newton observations of β Centauri (B1 III): The temperature structure in the hot plasma and the photosphere-wind connection» (PDF), Astronomy and Astrophysics, 437 (2): 599–609, Bibcode:2005A&A...437..599R, doi:10.1051/0004-6361:20052650
  20. Sterken, Christiaan; Jerzykiewicz, Mikolaj (1993). «Beta Cephei stars from a photometric point of view». Space Science Reviews. 62 (1–2): 95–171. Bibcode:1993SSRv...62...95S. doi:10.1007/bf00208707. ISSN 0038-6308.
  21. Prinja, Raman K. (1989). «Ultraviolet observations of stellar winds in Be and 'normal' B non-supergiant stars». Monthly Notices of the Royal Astronomical Society. 241 (4): 721–752. Bibcode:1989MNRAS.241..721P. doi:10.1093/mnras/241.4.721.

Արտաքին հղումներ խմբագրել

  • Kaler, James B. «HADAR (Beta Centauri)». Stars. University of Illinois. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 19-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կենտավրոսի բետա» հոդվածին։