Գալուստ Գալոյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գալուստ Անուշավանի Գալոյան (մարտի 1, 1927[1][2], Փոքր Պարնի, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - օգոստոսի 22, 2003[2], Երևան, Հայաստան[2]), հայ պատմաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս[3][4]։
Գալուստ Գալոյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 1, 1927[1][2] Փոքր Պարնի, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Մահացել է | օգոստոսի 22, 2003[2] (76 տարեկան) Երևան, Հայաստան[2] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | պատմաբան և քաղաքական գործիչ |
Հաստատություն(ներ) | ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ[1], ՀԿԿ[1] և ՀՀ ԳԱԱ |
Պաշտոն(ներ) | տնօրեն |
Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ[1] |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1950)[1] և ԽՄԿԿ Կենտկոմին կից հասարակական գիտությունների ակադեմիա (1955)[1] |
Կոչում | ակադեմիկոս[2] |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր[1][2] (1963) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1927 թվականի Փոքր Պարնի (այժմ՝ Անուշավան ի հիշատակ Մեծ հայրենականում զոհված Անուշավան Գալոյանի) գյուղում, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ[4]։
1945, ընդունվում է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, որն ավարտելուց հետո՝ 1955 թվականին պաշտպանում է թեկնածուական ատենախոսություն[4]։
1963 թվականին պաշտպանում է դոկտորական ատենախոսություն[4]։
Եղել է Պատմության ինստիտուտի տնօրեն, ՀԿԿ Կենտկոմի քարտուղար, Գիտությունների ակադեմիայի նախագահության փոխնախագահ[4]։
Գալուստ Գալոյանի գիտակազմակերպչական և պատմագիտական մեծ փորձի շնորհիվ հնարավոր եղավ ստեղծել հայ ժողովրդի պատմության ութհատորյակը[4]։
Ամփոփելով իր եզրակացությունները՝ Գալոյանը հանգել է «Հայկական լեռնաշխարհի՝ իր բնօրրանում հայերի ծագման, որպես ժողովուրդ կազմավորման, հայոց լեզվի ձևավորման ու այլ լեզուների հետ ծագումնաբանական կապերի, վաղ հայկական պետականության, մ.թ.ա. IX-VI դարերում Ուրարտու-Հայաստան՝ հայոց պետականության անքակտելի մասը կազմելու հիմնահարցերի պատմաքննական տեսության» ստեղծման անհրաժեշտությանը[4]։
2010 թվականի հոկտեմբերի 14-ին Երևանի Դեմիրճյան 17 հասցեում բացվել է Գալուստ Գալոյանի հուշատախտակը (քանդակագործ՝ Սամվել Պետրոսյան)[5]։
Ընտանիք
խմբագրելՀայրը՝ Անուշավան Գալոյան (անվանի վիրաբույժ, Հայրենականին մասնակցել է հենց սկզբից. 4-րդ տանկային բանակի N 1000 հոսպիտալի հրամանատարն էր և զոհվել է 1945 թվականին Լեհաստանի Բոբժա գյուղում իր հոսպիտալի 350 վիրավորների հետ։ Այդ գյուղի դպրոցը կոչվում է նրա անունով։ Լեհաստանում Անուշավան Գալոյանը հայտնի էր «Բոգատիրսկի մայոր» անվամբ[4])։
Եղբայրները՝
- Մուսայել Գալոյան (գրող, հասարակագետ-աբովյանագետ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից)[4]։
- Ալեքսանդր Գալոյան (վաստակաշատ դեղագործ, ՀԽՍՀ առողջապահության մինիստրության գլխավոր վարչության երկարամյա պետ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից)[4]։
- Արմեն Գալոյան (աշխարհահռչակ կենսաքիմիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, կենսաքիմիայի ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանի և Հայաստանի գիտությունների ակադեմիաների համատեղ «Նեյրոքիմիա» ամսագրի գլխավոր խմբագիր, գիտությունների միջազգային ակադեմիայի և այլ ակադեմիաների անդամ)[4]։
Պարգևներ
խմբագրելԱրժանանացել է Պետական մրցանակի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի, Վավիլովի անվան մեդալի և ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրեր։
Աշխատություններ
խմբագրելԱշխատությունները վերաբերում են Հարավային Կովկասում և Հայաստանում բանվորական շարժումների, կոմկուսի ձևավորման և ազգային հարցերին։ «Պատմության քառուղիներում» (1982) աշխատության մեջ հեղինակը վեր է հանել Հայոց ցեղասպանության պատճառներն ու նախադրյալները, Թուրքիայի կառավարող շրջանների կողմից հայերի ոչնչացման եղանակով Հայկական հարցի «լուծման» քաղաքականության մշակումը և եզրակացրել, որ դարավերջին ստեղծված հայ ազգային քաղաքական կուսակցությունները չեն կարողացել հաղթահարել եվրոպական տերությունների նկատմամբ պատրանքները՝ նրանց հետ կապելով Հայկական հարցի լուծման հույսերը[6]։
- «Հայ ժողովրդի պատմության» ութհատորյակ
- «Պատմության քառուղիներում» մենագրություն, 1982[7]
Խմբագրական կոլեգիայի անդամ
խմբագրելԽմբագրական կոլեգիա` Աղայան Է. Բ., Առաքելյան Բ. Ն., Գալոյան Գ. Ա., Երեմյան Ս. Տ., Խաչիկյան Լ. Ս., Հակոբյան Ա. Մ., Հովհաննիսյան Ա. Գ., Ներսիսյան Մ. Գ.: Հայ Ժողովրդի Պատմություն, Հ. 1.» ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտ. Երևան։ ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1971
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ մայիսի 31-ին.
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 Հայ պատմագիտության նվիրյալը // Է.Լ. Դանիելյան
- ↑ Բացվել է ակադեմիկոս Գալուստ Գալոյանի բարձրաքանդակը
- ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». greenstone.flib.sci.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Գալուստ Գալոյան». Վերցված է 2023 թ․ մայիսի 31-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 657)։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գալուստ Գալոյան» հոդվածին։ |