Սամսոն Մկրտումյան
Սամսոն Մովսեսի Մկրտումյան (Մկրտումով) (հուլիսի 15 (28), 1910, Բռնակոթ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 1, 1943, Գոմել, Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), Սովետական Միության հերոս (1942), ավիացիայի կապիտան։ ԽՄԿԿ անդամ 1931 թվականից։
Սամսոն Մկրտումյան | |
---|---|
հուլիսի 15 (28), 1910 - նոյեմբերի 1, 1943 (33 տարեկան) | |
Ծննդավայր | Բռնակոթ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Գոմել, Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մարտեր/ պատերազմներ | Խորհրդա-ֆինլանդական պատերազմ և Հայրենական մեծ պատերազմ |
Պարգևներ | Լենինի շքանշան և Խորհրդային Միության հերոս |
Ավարտել է Ստալինգրադի օդաչուական դպրոցը (1935), Մոսկվայի գնդի հրամանատարների դասընթացները (1943)։ Մասնակցել է սովետա-ֆիննական պատերազմին։ Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ, որպես էսկադրիլիայի հրամանատարի տեղակալ, ապա հրամանատար, գրոհային ավիագնդի հրամանատարի տեղակալ, մասնակցել է Կովկասի պաշտպանության, Ուկրաինայի և Բելառուսիայի ազատագրման համար մարտերին։ Հերոսի կոչման արժանացել է 1942 թվականի աշնանը՝ Օրջոնիկիձեի շրջանում օդային մարտերում ցուցաբերած խիզախության համար։ Զոհվել է Գոմելի ազատագրման մարտերում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 645)։ ![]() |