Վուրգ Արշակի Ոսկանյան (մայիսի 28, 1941, Բռնակոթ, Սիսիանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 31, 1993, Վուրգավան), Արցախյան ազատամարտի մասնակից հայկական կողմից։

Վուրգ Ոսկանյան
Վուրգ Ոսկանյան.jpg
մայիսի 28, 1941(1941-05-28) - մարտի 31, 1993(1993-03-31) (51 տարեկան)
ԾննդավայրԲռնակոթ, Սիսիանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրՎակունիս
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ
Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշան

ԿենսագրությունԽմբագրել

Վուրգ Ոսկանյանը ծնվել է Սիսիանի Բռնակոթ գյուղում։ Եղել է Սիսիանի թիվ 1 դպրոցի զինղեկը։ Վուրգն Սիսիանում կազմակերպել է «Ղարաբաղ» կոմիտեյի գործունեությունը։ 1989 թվականին նրա մտահղացմամբ և «Ղարաբաղ» կոմիտեի աջակցությամբ Սիսիանի Սուրբ Հովհաննես եկեղեցու հարևանությամբ կառուցվել է Հայոց ցեղասպանության 74-րդ տարելիցը խորհրդանշող հուշարձանը։

Արցախի ազատագրման պայքարի առաջին օրերից երկրապահ կամավորների ջոկատով մասնակցել է ռազմական գործողություններին։ Կռվել է Զանգեզուրի, Տավուշի, Արցախի պաշտպանական դիրքերում։

 
Վուրգի հուշարձանը Սիսիանում

Զոհվել է Լաչինի Բիչանիս (Վակունիս) գյուղի մարտական հենակետում[1]։

ՊարգևներԽմբագրել

  • 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշան

ՀիշատակԽմբագրել

Վուրգ Ոսկանյանի անվամբ է կոչվում Սիսիանի թիվ 4 դպրոցը, Արցախի Վուրգավան գյուղը։ Վակունիսում բացվել է հուշահամալիր 11 սիսիանցի ազատամարտիկների, այդ թվում՝ Վուրգ Ոսկանյանի հիշատակին։ 2001 թվականին Վակունիսի դպրոցը վերանվանվել է Վուրգ Ոսկանյանի անվամբ։ 2012 թվականին Սիսիանի Ազատամարտիկների հրապարակում տեղադրվել է Վուրգի հուշարձանը (քանդակագործ՝ Գետիկ Բաղդասարյան)[2]։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել