Աամիր Խան
Աամիր Խան (ուրդու՝ عامر خان, հինդի՝ आमिर ख़ान, անգլ.՝ Aamir Hussain Khan, մարտի 14, 1965[1], Իսլամաբադ, Պակիստան[1]), հնդիկ դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ և հեռուստատեսային հաղորդավար։ Հիմնականում նկարահանվում է հինդի լեզվով ֆիլմերում։ Համարվում է հնդկական կինոյի ամենահայտնի դերասաններից[2][3]։ Բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, այդ թվում՝ «Filmfare Awards» և «Հնդկաստանի ազգային կինոմրցանակի»։ Արժանացել է 2003 թվականին հնդկական «Պադմա Շրի» իսկ 2010 թվականին «Պադմա Բհուշան» մրցանակների։
Աամիր Խան անգլ.՝ Aamir Khan | |
---|---|
Ծնվել է | մարտի 14, 1965[1] (59 տարեկան) |
Ծննդավայր | Իսլամաբադ, Պակիստան[1] |
Կրթություն | Bombay Scottish School?, St. Anne's High School, Bandra? և Narsee Monjee College of Commerce and Economics? |
Քաղաքացիություն | Հնդկաստան |
Կրոն | իսլամ |
Մասնագիտություն | կինոդերասան, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, հեռուստահաղորդավար և պրոդյուսեր |
Ծնողներ | հայր՝ Tahir Hussain? |
Ամուսին(ներ) | Kiran Rao? |
Երեխա(ներ) | Ira Khan?, Junaid Khan? և Azad Rao Khan? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելԱամիր Խանը ծնվել է 1965 թվականի մարտի 14-ին հնդկական Բոմբեյ քաղաքում։ Ծնվելուց անվանակոչեցին Մոհամմադ Աամիր Հուսսեյն Խան։ Ներկայիս Աամիր Խան ձևը դերասանն է իր համար ընտրել որպես անուն, պատճառաբանելով, որ այդպես ավելի լավ է հնչում[4]։ Նրա հայրը պրոդյուսեր և պոետ Թահիր Հուսսեյնն էր։ Իսկ մայրը Զինատ Հուսսեյնը[5]։ Աամիրը ընտանիքի ավագ որդին է. նա ունի եղբայր՝ Ֆայզալը և քույրեր՝ Նիհատն ու Ֆարհատը[6]։
Առաջին երկու դասարանները Աամիրը սովորել է «JB Petit School»-ում, որից հետո սովորել է «Սուրբ Աննայի դպրոց»-ում։ Վերջին երկու դասարանները ավարտել է Բոմբեյի Շոտլանդական դպրոցում։ Դպրոցական տարիներին Խանը ավելի շատ հետաքրքրվում էր սպորտով, քան դասերով։ Թենիսով էր զբաղվում և նույնիսկ մասնակցել է ազգային մրցումներին[7][8]։ Դպրոցն ավարտելուց հետո Աամիրը ընդունվում է Նարսի Մոնջի տնտեսության և կոմերցիայի քոլեջ[9]։ Գրեթե նույն ժամանակ էլ դիմում է ու ընդունվում «Avantar » թատերական խմբակ։ Աշխատել է կուլիսներում մեկուկես տարի։ Դեբյուտը կայացել է «Պրիտխվի» թատրոնում գուջարաթյան «Kesar Bina» պիեսում[10]։ Դրանից հետո նա այլևս չգնաց քոլեջ, երբ ավարտեց տասներկուամյա կուրսը (անգլ.՝ Standard 12)[9][11]:
Կարիերա
խմբագրել1980-ականներ
խմբագրելԱամիր Խանի ստեղծագործական կարիերան սկսվել է 1973 թվականին, երբ նկարահանվեց իր հորեղբոր ֆիլմում՝ «Գտնել մեկմեկու», որտեղ խաղաց Ռատանի դերը։
1985 թվականին Աամիրը խաղաց իր ընկերոջ՝ Աշուտոշա Գովարիկերայի «Holi (1985)» ֆիլմում։ Սակայն իր դերասանական կարիերայի իսկական սկիզբը Աամիրը համարում է 1988 թվականը, երբ խաղաց «Դատավճիռ» ֆիլմում։ Ֆիլմի սցենարի հեղինակն ու պրոդյուսերը հորեղբայրն էր՝ Նասիր Հուսսեյնը։ Այս ֆիլմի համար Աամիրը ստացավ «Տղամարդու լավագույն դեբյուտ» մրցանակը։ Ավելի ուշ «Indiatimes Movies»-ը ֆիլմը դասեց «Բոլիվուդի 25 ֆիլմերը, որոնք պետք է անպայման դիտել» ֆիլմերի շարքին։
1990-ականներ
խմբագրել1993 թվականին Աամիրը Ռոբին Բհատտի հետ համատեղգրեց «Սիրուն ընդառաջ» (1993) ֆիլմի սցենարը։ Ֆիլմի պրոդյուսերները դարձան Աամիրի ծնողները։ Արդյունքում ֆիլմը ճանաչվեց որպես տարվա սենսացիա և Filmfare Awards-ի կողմից արժանացավ հինգ մրցանակների, որից գլխավորը «տարվա լավագույն ֆիլմ» մրցանակն էր։
Այդ ժամանակաշրջանում խաղաց «Ուզում եմ ամուսնանալ միլիոնատիրոջ աղջկա հետ» (1994), «Զվարճասեր» (1995), «Տարբեր ճակատագրեր» (1995), «Չնվաճված ճակատագիր» (1998), «Չար դիտավորություն» (1999) և «Խռովահույզ հոգի» (1999) ֆիլմերում։ «Ուզում եմ ամուսնանալ միլիոնատիրոջ աղջկա հետ» ֆլմում Աամիրը խաղաց Բոլիվուդի մեկ այլ աստղի՝ Սալման Խանի հետ։ Իսկ ֆիլմը տարիներ անց դարձավ գրեթե պաշտամունքային։
2000-ականներ
խմբագրելԴերասանը 2001 թվականին խաղաց երկու հաջողություններ արձանագրած ֆիլմերում՝ «Սիրող սիրտը» (2001) և «Լագաան. մի անգամ Հնդկաստանում» (2001)։ Վերջինը դերասանի համար դարձավ շրջադարձային։ Առաջին հերթին կարևորվեց նրանով, որ հանդես եկավ ոչ միայն դերասան, այլև պրոդյուսեր։ Այդ ժամանակ նա իր նախկին կնոջ՝ Ռինա Դուտտայի հետ ստեղծեց սեփական պրոդյուսերական ընկերությունը՝ «Aamir Khan Productions»: ֆիլմն արժանացավ ութ մրցանակների՝ Ազգային կինոընկերության կողմից և ինը մրցանակ՝ Filmfare Awards-ի կողմից։
Հսկայական հաջողությունները հանկարծ հօդս ցնդեցին այն բանից հետո, երբ բաժանվեց կնոջից՝ Ռինա Դուտտայից։ Նրանք համատեղ ապրեցին 16 տարի (1986-2002)։ Ամուսնալուծության իրական պատճառների մասին ամուսնական զույգը այդպես էլ պաշտոնական հայտարարություն չտարածեց։ Դրանից հետո Աամիրը չհայտնվեց ֆիլմերում և հասարակությունից մեկուսացավ։
Դերասանի վերադարձը կատարվեց 2005 թվականին «Ամստամբություն» ֆիլմով։ 2006 թվականին դերասանը խաղաց «Քրքումի գույնը» ֆիլմում, այնուհետև «Կույր սեր» ֆիլմում, որտեղ Խանը խաղաց հայտնի դերասանուհի Կաջոլի հետ, ով գրեթե հինգ տարի չէր երևացել էկրաններին։
Այդ ֆիլմից հետո Աամիր Խանը հանդես եկավ որպես ռեժիսոր. նրա դեբյուտը եղավ «Աստղիկները երկրի վրա» ֆիլմը։ Այս ֆիլմուն նա խաղաց նաև գլխավոր դերը և հանդես եկավ որպես պրոդյուսեր։ Ֆիլմը պատմու է դիսլեքսիայով տառապող երեխայի և սխալ ուսումնական ծրագրերի մասին։ Ֆիլմը առաջադրվեց նաև Օսկարի, սակայն չհաղթահարեց։
Հետո հաջորդեցին այլ ֆիլմեր, որտեղ Խանը խաղաց գլխավոր դերերը՝ «Գաջինի» (2008), «3 հիմարները» (2009), «Մումբայի օրագիրը» (2010): «3 հիմարները» ֆիլմը դարձավ Բոլիվուդի ամենաեկամտաբեր ֆիլմը և այդ ցուցանիշը պահեց 4 տարի անընդմեջ։ Իսկ «Մումբայի օրագիրը» ֆիլմը նրա երկրորդ կնոջ՝ Կիրան Ռաոյի ռեժիսորական դեբյուտն էր։
Անձնական կյանք
խմբագրելներկայումս Աամիր Խանը ապրում է երկրորդ կնոջ՝ Կիրան Ռաոյի հետ։ 2011 թվականի դեկտեմբերի 1-ին ծնվեց նրանց որդին՝ Ազադը։ Երեխան ծնվեց սուրոգատ մորից, ում անունը գաղտնի է պահվում։ Առաջին կնոջից Խանն ունի երկու երեխաներ. որդին՝ Ջունաիդը ( 1993) և դուստրը՝ Այրան՝ (1998):
Ֆիլմագրություն
խմբագրելԴերասան
խմբագրել- 2016 — «Dangal» / Dangal — Մահավիր Պրոհատ
- 2015 — «Թող սիրտը բաբախի» / Dil Dhadakne Do — Պլուտո Մեհրա
- 2014 — «Պի Կեյ» / PK — PK
- 2013 — «Բայքերները 3» / Dhoom 3 — Սահիր Սամար Հանի
- 2012 — «Ճշմարտությունը ինչ-որ տեղ մոտերքում է» / Talaash — Սուրժան Սինգհ Շեկհավատ
- 2010 — «Մումբայի օրագրերը» / Dhobi Ghat — Արուն
- 2009 — «3 հիմարները» / 3 Idiots — Ռանչո
- 2008 — «Գաջինի» / Ghajini — Սանջայ
- 2007 — «Աստղիկները երկրի վրա» / Taare Zameen Par — Ռամ
- 2006 — «Կույր սեր» / Fanaa — Ռեհան
- 2006 — «Քրքումի գույնը» / Rang De Basanti — Դալիջիդ
- 2005 — «Ապստամբություն» / Rising: Ballad of Mangal Pandey — Մանգալ
- 2001 — «Սիրող սիրտըа» / Dil Chahta Hai — Ակաշ
- 2001 — «Լագաան. մի անգամ Հնդկաստանում» / Lagaan: Once Upon a Time in India — Բհուվան
- 1999 — «Խռովահույզ հոգի» / Mann — Կարան Սինգհ
- 1999 — «Հայրենասերը» / Sarfarosh — Աջայ Սինգհ
- 1998 — «Երկիրը» / 1947: Earth — Դիլ
- 1997 — «Կիրք» / Ishq — Ռաջա
- 1996 — «Ռաջա Հինդուստանի» / Raja Hindustani — Ռաջա Հինդուստանի
- 1995 — «Տարբեր ճակատագրեր» / Akele Hum Akele Tum — Ռոհիտ Կումար
- 1995 — «Զվարճասերը» / Rangeela — Մուննա
- 1995 — «Aatank Hi Aatank» — Ռոհան
- 1994 — «Ուզում եմ ամուսնանալ միլիոնատիրոջ աղջկա հետ» — Ամար
- 1993 — «Սիրուն ընդառաջ» / Hum Hain Rahi Pyar Ke — Ռահուլ
- 1993 — «Վկան» / Damini — Lightning
- 1992 — «Ժամանակի մեքենան» / Time Machine
- 1992 — «Daulat Ki Jung» — Ռաջեշ
- 1992 — «Մրցակիցները» / Jo Jeeta Wohi Sikandar — Սանջայլալ
- 1991 — «Սրիտին չես հրամայի» / Dil Hai Ki Manta Nahin — Ռագհու
- 1991 — «Հեքիաթ սիրո մասին» / Afsana Pyar Ka — Ռաջ
- 1990 — «Առաջին համարը» / Awwal Number — Սաննի
- 1990 — «Չկա այնպիսի սիրահար, ինչպես ես» / Deewana Mujh Sa Nahin — Աջայ Շարմա
- 1990 — «Jawani Zindabad» — Շաշի Շարմա
- 1990 — «Սիրտը» / Dil — Ռաջա
- 1990 — «Դու իմն ես» / Tum Mere Ho — Շիվա
- 1989 — «Սեր, սեր, սեր» / Love Love Love — Ամիտ Վերմա
- 1989 — «Raakh» — Ամիր Հուսսեյն
- 1988 — «Դատավճիռ» — Ռաջ
- 1984 — «Holi» — Մադան Շարմա
- 1974 — «Madhosh» — արտիստ երեխա
- 1973 — «Գտնել մեկմեկու» / Yaadon Ki Baaraat — Ռատան
Պրոդյուսեր
խմբագրել- 2012 — «Փնտրտուէ» / Talaash
- 2011 — «Մի անգամ Դելիում» / Delhi Belly
- 2010 — «Մումբայի օրագրերը» / Dhobi Ghat (Mumbai Diaries)
- 2010 — «Պիպիի կյանքը» / Peepli (Live)
- 2008 — «Գիտե՞ս դու...» / Jaane Tu
- 2007 — «Աստղիկները երկրի վրա» / Taare Zameen Par
- 2001 — «Լագաան. Մի անգամ Հնդկաստանում» / Lagaan: Once Upon a Time in India
Սցենարիստ
խմբագրել- 1993 — «Սիրուն ընդառաջ» / Hum Hain Rahi Pyar Ke"
Ռեժիսոր
խմբագրել- 2007 — «Աստղիկները երկրի վրա» (անգլ.՝ Taare Zameen Par)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #129780650 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Readers' Picks: Top Bollywood Actors» (անգլերեն). Rediff.com. 2006 թ․ օգոստոսի 17. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ «Powerlist: Top Bollywood Actors» (անգլերեն). Rediff.com. 2006 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ Swarup, Shubhangi (2014 թ․ դեկտեմբերի 26). «My Name is Mohammed Aamir Hussain Khan». OPEN (անգլերեն). Վերցված է 2014 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ Arnold P. Kaminsky, Roger D. Long PhD. India Today: An Encyclopedia of Life in the Republic: An Encyclopedia of Life in the Republic. ABC-CLIO. էջեր 407–408. ISBN 978-0-313-37463-0.
- ↑ Bharati Dubey (2007 թ․ հոկտեմբերի 15). «I'm ok, aamir isn't». Mumbai Mirror (անգլերեն). Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ «Teach India: Good morning Aamir sir». The Times of India (անգլերեն). 2008 թ․ հուլիսի 27. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «Aamir, the tennis champ». The Times of India (անգլերեն). 2010 թ․ օգոստոսի 28. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ 9,0 9,1 «Just how educated are these Bollywood actors?» (անգլերեն). Rediff.com. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «Aamir steers clear of controversy». The Times of India (անգլերեն). 2010 թ․ հունվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ Bamzai, Kaveree (2010 թ․ հունվարի 7). «Aamir Khan: Mr Blockbuster». India Today (անգլերեն). Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 27-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աամիր Խան» հոդվածին։ |