Ամբերդ (գետ)

գետ ՀՀ Արագածոտնի մարզում
Այս հոդվածը գետի մասին մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Ամբերդ (այլ կիրառումներ)։

Ամբերդ Ամպառլու, Ամպուր, Ամպուրտ, Անբերդ, Խամպուրտչայ, Խամբուրդդարասի, Խամբուրդտերեսի, Համբերդ, Համբուրդ[2], գետ Հայաստանի Արագածոտնի մարզում, Քասաղի աջ վտակը[3]։ Սկիզբ է առնում Արագածի հարավային լանջից՝ 3700 մ բարձրությունից։ Երկարությունը 36 կմ է[4], ջրհավաք ավազանը՝ 141 կմ2։ Գետահովիտը վերին հոսանքում V-աձև է, միջինում և ստորինում՝ խորը, Ս-աձև։

Ամբերդ
Բնութագիր
Երկարություն36 կմ[1]
Ավազանի մակերես141 կմ²[1]
Ջրի ծախս1,05 մ³/վ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումԱրագած[1]
Գետաբերանի տեղակայումՔասաղ[1]
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԱրքաշեն և Տեղեր
Երկիր Հայաստան
ԵրկրամասԱրագածոտնի մարզ

Սնումը խառն է, հիմնականում՝ ձնաանձրևային և ստորերկրյա, վարարումը՝ գարնան վերջին և ամռան սկզբին։ Տարեկան միջին ծախսը՝ 1,05 մ³/վ է։ Գետահովտում կան հանգստյան տներ, դպրոց, ճամբարներ, գեղատեսիլ պուրակներ, հանքային ջրերի ելքեր։

Ամբերդ և Արքաշեն գետերի միախառնման տեղում (2300 մ բարձրության վրա) գտնվում է Ամբերդ հայկական միջնադարյան ճարտարապետական հուշարձանը։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 213 — 992 էջ։
  3. Հովհաննես Այվազյան (գլխավոր խմբագիր-տնօրեն) և ուրիշներ, Հայաստանի բնաշխարհ (հանրագիտարան), Երևան, «Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2006, էջ 141 — 692 էջ. — 3500 հատ, ISBN 5-89700-029-8։
  4. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 10 — 150 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 278