Էպինալ
Էպինալ (ֆր.՝ Épinal. ֆրանսերեն արտասանութամբ՝ ( ); գերմ.՝ Spinal), քաղաք և համայնք Ֆրանսիայի հյուսիսարևելյան մասում՝ Վոգեզներ դեպարտամենտում[4], Մոզել գետի ափին, Նանսի քաղաքից մոտավորապես 60 կիլոմետր դեպի հարավ։ Այդ դեպարտամենտի, ինչպես նաև իր անունով կոչվող շրջանի և Էպինալ-1 ու Էպինալ-2 կանտոնների վարչական կենտրոնն է։ Երկաթուղով կապված է Փարիզի, Ստրասբուրգի, Բելֆորի, Նանսիի և այլ բնակավայրերի հետ։ Զբաղեցնում է 59,24 քառակուսի կիլոմետր տարածք։ 1999 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 35 794։
Բնակավայր | |||
---|---|---|---|
ֆր.՝ Épinal[1] | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մակերես | 59,24 կմ² | ||
ԲԾՄ | 340 մետր | ||
Բնակչություն | ▲32 256 մարդ (հունվարի 1, 2019)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային ինդեքսներ | 88000[3] | ||
Պաշտոնական կայք | epinal.fr | ||
| |||
ԺողովրդագրությունԽմբագրել
2018 թվականի տվյալներով բուն քաղաքում ապրում էր 32.223, իսկ նրա ֆունկցիոնալ տարածքում՝ 119.955 մարդ[5]։
Պատմական բնակչություն | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Աղբյուր՝ EHESS[6] and INSEE (1968-2017)[7] |
ՏնտեսությունԽմբագրել
Էպինալը համբավվել է այսպես կոչված՝ «էպինալյան պատկերներով»։ Դրանք լայն տարածում գտած տպվածքներ են, որ թողարկել է տեղի Imagerie d'Épinal ընկերությունը (նախկին անվանումը՝ Imagerie Pellerin)։ Փայտի վրա արված այդ գունագեղ տպվածքների հիմնական թեմաներն են զինվորական գործը, նապոլեոնյան պատմությունները, պատմական նշանավոր դեմքերն ու դեպքերը, ժողովրդական ավանդազրույցները։ Ընկերությունը հիմա էլ է գործում՝ ավանդական եղանակով շարունակելով թողարկել անտիկ թեմաներով տպվածքներ, որոնք, ըստ որոշ ուսումնասիրողների, նպաստել են կոմիքսի ժանրի առաջացմանն ու տարածմանը։
Քաղաքի տնտեսության կարևոր ճյուղերն են տեքստիլ արդյունաբերությունը, մետաղագործությունը, կաշվեղենի և ճշգրիտ գործիքների ու հեծանիվների արտադրությունը։
Անվանի անձինքԽմբագրել
- Իզաբել Կոժիտոր (ծնվ. 1964), պատմաբան
- Էմիլ Դյուրկհայմ (1858–1917), հասարակագիտության հիմնադիրներից մեկը
- Մարսել Մոսս (1872–1950), ֆրանսիական ժամանակակից ազգագրության հայր
- Մարկ Բյոնիե (1881–1970), գրող, մտածող, պաստոր, Ֆրանսիայի բողոքականների ֆեդերացիայի և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ, Ֆրանսիական ակադեմիայի անդամ. Երկրորդ աշխարհամարտի տարիներին գաղտնի աջակցել է Դիմադրության շարժմանը։
- Անրի Դանիել-Ռոպս (1901–1965), գրող, պատմաբան
- Ժան-Մարի Կավադա (1940), ժուռնալիստ, քաղաքական գործիչ
- Մարսելին Լորիդան-Իվենս (1928), գրող, կինոռեժիսոր
- Ֆիլիպ Սեգեն (1943–2010), Էպինալի քաղաքապետ, Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ (1993—1997), Հինգերորդ հանրապետության Աուդիտորների դատարանի նախագահ
- Սեգոլեն Ռուայալ (1953), քաղաքական գործիչ, համապետական ընտրություններում Ֆրանսիայի նախագահի թեկնածու. միջնակարգ կրթություն ստացել է Էպինալում։
- Վալերի Դոնզելլի (1973), դերասանուհի, կինոռեժիսոր
- Ժաննա Կրեսանժ[8], վիպասան, էսսեիստ
- Նիկոլյա Մատյո (1978)[9], գրող, Prix Erckmann-Chatrian մրցանակի 2014 թ. դափնեկիր
- Մարիա Պուրշե, (1980), գրող, Prix Erckmann-Chatrian մրցանակի 2013 թ. դափնեկիր
ՄարզիկներԽմբագրել
- Գոտիե Կլաուս (1987), կանոեիստ
- Մատյո Պեշե (1987), կանոեիստ
- Ժյուլիեն Բոնտան (1979), վինդսերֆինգիստ
- Նասեր Բուհանի (1990), խճուղային հեծանվորդ
- Գրեգորի Գոտիե (1982), սքվոշի 2015 թ. աշխարհի առաջնության հաղթող
Տեսարժան վայրերԽմբագրել
Էպինալի տեսարժան վայրերից են Վոգեզների հրապարակը, Սենտ Մորիս բազիլիկը, միջնադարյան ամրոցի ավերակները, ռոմանական ճարտարապետության նմուշ հանդիսացող տունը, որը համարվում է 11-13-րդ դարերի կառույց։ Քաղաքին գեղեցիկ տեսք են հաղորդում զբոսայգիներն ու պարտեզները, մերձակա անտառը՝ իր տնկարանով (Arboretum de la Forêt d'Épinal)։ Տեղացիների շրջանում տարածված մի ավանդազրույցի համաձայն՝ Նապոլեոն Բոնապարտի ուրվականը ամեն տարի սեպտեմբերի 9-ին ժամը 05։00-ին շրջում է ամրոցի ավերակներում (1811 թվականի այդ օրը Նապոլեոնն այդտեղ ճառով է հանդես եկել և մարտակոչով դիմել էպինալցիներին)։
Քույր քաղաքներԽմբագրել
Էպինալի քույր քաղաքներն են[10]՝
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Code officiel géographique
- ↑ Populations légales 2019 — The National Institute of Statistics and Economic Studies, 2022.
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ Commune d'Épinal (88160), INSEE
- ↑ Comparateur de territoire, INSEE, retrieved 20 June 2022.
- ↑ Cassini-Ehess|12739|Épinal
- ↑ Population en historique depuis 1968, INSEE
- ↑ Jeanne Cressanges: installed in Épinal since 1968, novelist, essayist, screenwriter originally from Noyant in the Allier, who dedicated two of his works to his adopted region: "Je vous écris d’Épinal" and "Je vous écris des Vosges" éditions Serge Domini, respectively in 2009 and 2014.
- ↑ Nicolas Mathieu a le spleen des Vosges on lemonde.fr.
- ↑ «Villes jumelles»։ epinal.fr (ֆրանսերեն)։ Épinal։ Վերցված է 2019-11-21
ԳրականությունԽմբագրել
- «Эпиналь»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
Արտաքին հղումներԽմբագրել
- Քաղաքի պաշտոնական կայքէջը
- La place forte d'Épinal 1870 – 1914
- «Épinal»։ Encyclopædia Britannica 9 (11th ed.)։ 1911։ էջ 694
- Épinal-Tribu Information about Épinal Archived 2009-04-25 at the Wayback Machine. (in French)
- Épinal-info Archived 2007-06-03 at the Wayback Machine. (in French)
- City council website (in French)
- HoloGuides: Épinal – photos