Բենջամին Զեֆանայա (անգլ.՝ Benjamin Zephaniah ապրիլի 15, 1958(1958-04-15)[2][1], Հենդուորս, Անգլիա, Բիրմինգհեմ, Ուորիքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն - դեկտեմբերի 7, 2023(2023-12-07)[3] Բիրմինգհեմ, Անգլիա), բրիտանացի ռաստաֆարացի գրող և պոետ։ Ժամանակակից անգլիական գրականության հայտնի ներկայացուցիչը 2008 թվականին ընդգրկվել է բրիտանական Times-ի հիսուն մեծագույն հետպատերազմյան գրողների ցուցակում[5]։

Բենջամին Զեֆանայա
բրիտանական անգլերեն՝ Benjamin Obadiah Iqbal Zephaniah[1]
Ծնվել էապրիլի 15, 1958(1958-04-15)[2][1]
ԾննդավայրՀենդուորս, Անգլիա, Բիրմինգհեմ, Ուորիքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Վախճանվել էդեկտեմբերի 7, 2023(2023-12-07)[3] (65 տարեկան)
Մասնագիտությունդերասան, բանաստեղծ, գրող, երգիչ, dub poet, ինքնակենսագիր և երաժիշտ
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Գրական ուղղություններպոստմոդեռնիզմ
ԱնդամակցությունԲրիտանական ակադեմիա[4]
Պարգևներ
ԱզգականներMikey Powell?
Կայքbenjaminzephaniah.com
 Benjamin Zephaniah Վիքիպահեստում

Ըստ Զեֆանայի, նրա առաքելությունն է պայքարել ակադեմիական պոեզիայի դեմ, և նա ցանկանում է «փոխանցել այն բոլոր մարդկանց, ովքեր չեն կարդում գրքեր»[6]։

Կենսագրություն խմբագրել

Բենջամին Զեֆանայան ծնվել և մեծացել է Հենդսվորթում, Բիրմինգհեմի[7] տարածքում, որը նա անվանում էր Եվրոպայի մայրաքաղաք։ Բենիամինը ծնվել է փոստատարի և բուժքրոջ ընտանիքում[6][8]։ Տառապում է դիսլեքսիայով, հաճախում էր ուղղիչ դպրոց, սակայն ստիպված է եղել թողնել այն 13 տարեկանում կարդալու և գրելու անկարողության պատճառով[8]։

Նա գրում է, որ իր պոեզիան սկիզբ է առել Յամակայի ռիթմերից ու «Փողոցային քաղաքականությունից»։ Նրա առաջին ելույթը եկեղեցում էր, երբ նա 10 տարեկան էր, և 15 տարեկանում նրա բանաստեղծություններն արդեն հայտնի էին Հանդսվորթի Աֆրո-Կարիբյան և Ասիական համայնքներում[9]։ Պատանեկության տարիներին հաշվառված է եղել ոստիկանությունում և բանտային պատիժ է կրել գողության համար[8][10]։ Երբ նա ձանձրացավ սևամորթներին իրենց կյանքի մասին պատմելուց, նա 22 տարեկանում մեկնեց Լոնդոն լսարանը ավելի մեծացնելու նպատակով[6]։

Հայացքները խմբագրել

2003 թվականի նոյեմբերին Զեֆանայան Guardian ին հայտնում է, որ հրաժարվել է Բրիտանական կայսրության շքանշանից, քանի որ այն նրան հիշեցնում էր «Մեր նախնիներին բռնաբարել են և դաժան վերաբերմունք ցուցաբերել»[11]։

Հանդիսանում է վեգան կազմակերպությունների հոգեբարձուն[12], Viva! (Բուսակերների միջազգային ձայնը կենդանիների համար)[13], Աջակցում է PETA- ին[14]։

Կենդանիների իրավունքների պաշտպանը, 2004 թվականին դարձել է կենդանիների ազատագրման ճակատ շարժման մասին Քեյթ Մաննի գրքի նախաբանի հեղինակը From Dusk 'til Dawn: An insider’s view of the growth of the Animal Liberation Movement։ 2007 թվականի օգոստոսին հայտարարեց որ «PETA»- ի հետ միասին մեկնարկում է կենդանիների ազատ արձակման հասարակական շարժման նախագիծը[15]։

Կողմ է արտահայտվել Բրիտանական հանրապետության ստեղծմանը և միապետության չեղարկմանը[16]։

Անձնական կյանքը և ձեռքբերումները խմբագրել

 
Բենյամին Զեֆանայան Cambridge Folk Festival փառատոնին, 2008 թվական

Նա երկար տարիներ ապրել է Արևելյան Լոնդոնում, բայց 2008 թվականից ի վեր նա իր նստավայրը դարձնում է երկու տեղ Պեկինում և Լինքոլնշիր քաղաքում գտնվող Սպալդինգի մոտակայքում գտնվող գյուղում[17]։ Իրեն անվանում է կրքոտ վեգան։ «Աստոն Բիլլա» ֆուտբոլային ակումբի երկրպագու։12 տարի ամուսնացած էր թատերական ադմինիստրատոր Ամինայի հետ, որը լքել էր նրան 2001 թվականին[18]։

Հյուսիսային Լոնդոնի համալսարանի պատվավոր դոկտոր (1998), Բիրմինգհեմի Քաղաքային Համալսարան(1999), Ստաֆորդշիրի համալսարան (2002), Լոնդոնի Համալսարան Հարավային Ափին (2003), Էքսեթերի համալսարան և Ուեսթմինսթերի համալսարան(2006)։ 2008 թվականի հուլիսի 17- ին ստացել է պատվավոր դոկտորի կոչում Բիրմինգհեմի համալսարանում[19]։ Ընդգրկվել է The Times-ի 50 մեծագույն հետպատերազմյան գրողների ցուցակում ՝ զբաղեցնելով 48-րդ հորիզոնականը[5]։

Ստացել է Քեմբրիջի ժողովրդական փառատոնի մրցանակ 2008 թվականի օգոստոսի 2-ին, որից հետո ինքն իրեն բնութագրել է որպես «Rasta Folkie»[20]։ 11 տարեկանում դարձել է բուսակեր, իսկ 13-ում վեգան[13]։ Նելսոն Մանդելան նրան անվանել է իր սիրելի բանաստեղծը[21]։

Հրապարակումներ խմբագրել

Pen Rhythm բանաստեղծությունների առաջին ժողովածուն 1980 թվականին լույս է տեսել Page One Books-ում։ Նրա ալբոմը Ռաստա է, որը նվիրված է Նելսոն Մանդելային և դարձել Է The Wailers-ի առաջին ձայնագրությունը Բոբ Մարլիի մահից հետո, նրանց բերեց միջազգային ճանաչում[21], և հայտնվեցին Հարավսլավիայի չարթերում[9]։

Գրքեր խմբագրել

Պոեզիա խմբագրել

  • Pen Rhythm (1980)
  • The Dread Affair: Collected Poems (1985) Arena
  • City Psalms (1992) Bloodaxe Books
  • Inna Liverpool (1992) AK Press
  • Talking Turkeys (1995) Puffin Books
  • Propa Propaganda (1996) Bloodaxe Books
  • Funky Chickens (1997) Puffin
  • School’s Out: Poems Not for School (1997) AK Press
  • Funky Turkeys (Audiobook) (1999) AB
  • White Comedy (Unknown)
  • Wicked World! (2000) Puffin
  • Too Black, Too Strong (2001) Bloodaxe Books
  • The Little Book of Vegan Poems (2001) AK Press
  • Reggae Head (Audiobook) 57 Productions
  • Who’s Who

Վեպեր խմբագրել

  • Face (1999) Bloomsbury (опубликована в различных редакциях для взрослых и детей)
  • Refugee Boy (2001) Bloomsbury
  • Gangsta Rap (2004) Bloomsbury
  • Teacher’s Dead (2007) Bloomsbury
  • Dartnell (2009) Bloombsbury

Մանկական գրքեր խմբագրել

  • We are Britain (2002) Frances Lincoln
  • Primary Rhyming Dictionary (2004) Chambers Harrap
  • J is for Jamaica (2006) Frances Lincoln

Պիեսներ խմբագրել

  • Listen to Your Parents (вошла в Theatre Centre: Plays for Young People — Celebrating 50 Years of Theatre Centre (2003) Aurora Metro; Longman, 2007)
  • Face: The Play

Սկավառակագրություն խմբագրել

Ալբոմներ խմբագրել

  • Rasta (1982) Upright (reissued 1989) Workers Playtime (UK Indie #22)[22]
  • Us An Dem (1990) Island
  • Back to Roots (1995) Acid Jazz
  • Belly of De Beast (1996) Ariwa
  • Naked (2005) One Little Indian
  • Naked & Mixed-Up (2006) One Little Indian (Benjamin Zephaniah Vs. Rodney-P)

Սինգլներ խմբագրել

  • Dub Ranting EP (1982) Radical Wallpaper
  • Big Boys Don’t Make Girls Cry 12-inch single (1984) Upright
  • Crisis 12-inch single (1992) Workers Playtime
  • Empire (1995) Bomb the Bass with Zephaniah & Sinéad O'Connor

Հատուկ հյուր խմբագրել

  • Heading for the Door Back to Base (2000) MPR Records

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Benjamin Zephaniah obituaryTheGuardian.com.
  2. 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
  3. 3,0 3,1 3,2 Benjamin Zephaniah, British poet and campaigner, dies aged 65TheGuardian.com.
  4. 4,0 4,1 Record number of women elected to the British AcademyBritish Academy.
  5. 5,0 5,1 Benjamin Zephaniah, The 50 greatest postwar writers: 48 TimesOnline UK
  6. 6,0 6,1 6,2 «Biography» Արխիվացված 2008-04-12 Wayback Machine, BenjaminZephaniah.com
  7. «Benjamin Zephaniah», British Council
  8. 8,0 8,1 8,2 Kellaway, Kate (2001) «Dread poet’s society», The Guardian
  9. 9,0 9,1 Larkin, Colin (1998) The Virgin Encyclopedia of Reggae, Virgin Books, ISBN 0-7535-0242-9
  10. «ARTICLE: Interview with Raw Edge Magazine: Benjamin talks about how life in prison helped change his future as a poet. Արխիվացված 2009-05-20 Wayback Machine», Raw Edge magazine, issue 5, Autumn/Winter 1997
  11. Zephaniah, Benjamin. «'Me? I thought, OBE me? Up yours, I thought'», The Guardian, 27 November 2003.
  12. «Patrons». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 8-ին.
  13. 13,0 13,1 Benjamin Zephaniah Արխիվացված 2010-06-13 Wayback Machine Viva!
  14. Benjamin Zephaniah Opens Liberation Exhibit Արխիվացված 2009-01-08 Wayback Machine PETA
  15. Arkangel for Animal Liberation: Online News Magazine Արխիվացված 2008-04-17 Wayback Machine
  16. Republic TV Արխիվացված 2009-08-03 Wayback Machine
  17. Lynn Barber interviews Benjamin Zephaniah, The Observer, 18 January 2009
  18. Independent Arts and Books, 19 June 2009
  19. Collins, Tony (2008) «University honour for Doug Eliis Արխիվացված 2012-07-22 archive.today»,Birmingham Mail, 11 July 2008
  20. Live Review: Cambridge Folk Festival 2008 Արխիվացված 2010-11-23 Wayback Machine Northern Sky
  21. 21,0 21,1 The Brighton Magazine
  22. Lazell, Barry (1997) Indie Hits 1980—1989, Cherry Red Books, ISBN 0-9517206-9-4

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենջամին Զեֆանայա» հոդվածին։