Ոստիկանությունում ծառայության համար մեդալ (Նորվեգիա)

Ոստիկանությունում ծառայության համար մեդալ, Նորվեգիայի ոստիկանության գերատեսչական պարգև։ Պետք չի այս մեդալը շփոթել Ոստիկանությունում ծառայության համար մեդալ դափնեպսակով-ի հետ, քանզի վերջինս միանգամայն առանձին աստիճանակարգ ունեցող մեդալ է։

Ոստիկանությունում ծառայության համար մեդալ
նորվ.՝ Politimedaljen
Изображение орденской планки
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
Տեսակմեդալ
Կարգավիճակշնորհվում է
Վիճակագրություն
Պարամետրերտրամագիծը 33 մմ
Հիմնադրման ամսաթիվմարտի 1, 2002
Հերթականություն
Ավագ պարգևԶինված ուժերում ծառայության համար մեդալ
Կրտսեր պարգևQ12000688?

Պատմություն խմբագրել

Ոստիկանությունում ծառայության համար մեդալը հաստատվել է 2002 թ.-ի մարտի 1-ին որպես շնորհակալական պարգև Նորվեգիայի ոստիկանության աշխատակիցների և քաղաքացիական անձնակազմի համար։ Մեդալի տրման ժամկետային նվազագույն շեմը 25 տարի ծառայությունն է։ Մեդալը տրվում է Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների ծառայության տնօրենի կողմից։ Յուրաքանչյուր հաջորդ 5 տարվա համար սալիկին ավելացվում է ոսկեգույն հնգանկյուն աստղ, որի առավելագույն քանակը երեքն է։

Մեդալի սալիկները
25-ամյա ծառայության համար 30-ամյա ծառայության համար 35-ամյա ծառայության համար 40-ամյա ծառայության համար
 
 
 
 

Նկարագրություն խմբագրել

Մեդալը շրջանաձև է և պատրաստված արծաթագույն մետաղից։ Դիմերեսին պատկերված է Նորվեգիայի ոստիկանության խորհրդանիշը։ Հակառակ կողմում գրված է «POLITIET • FOR TJENESTER •» (Ոստիկանություն • Հանուն ծառայության). Մեդալի ժապավենը սև գույնի է կենտրոնում 4 մմ-անոց դեղին գծով։

Աղբյուրներ խմբագրել