Ռոմանո Մուսոլինի

Իտալացի նկարիչ

Ռոմանո Մուսոլինի (իտալ.՝ Romano Mussolini սեպտեմբերի 26, 1927(1927-09-26)[1][2], Ֆորլի, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն - փետրվարի 3, 2006(2006-02-03)[3], Հռոմ, Իտալիա[4]), իտալացի ջազ երաժիշտ, նկարիչ, կինոպրոդյուսեր, Բենիտո Մուսոլինի և Ռաչել Մուսոլինիի երրորդ որդին։

Ռոմանո Մուսոլինի
Ծնվել էսեպտեմբերի 26, 1927(1927-09-26)[1][2]
Ֆորլի, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն
Երկիր Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Մահացել էփետրվարի 3, 2006(2006-02-03)[3] (78 տարեկան)
Հռոմ, Իտալիա[4]
ԳերեզմանՊրեդապիո
Ժանրերջազ
Մասնագիտությունդաշնակահար, բանաստեղծ, նկարիչ, ջազ երաժիշտ և կինոպրոդյուսեր
Գործիքներդաշնամուր
ԱմուսինAnna Maria Villani Scicolone? և Carla Maria Puccini?
 Romano Mussolini Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Մանուկուց հոր հետ ջութակ է նվագել, Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում լրջորեն հետաքրքրվել է ջազով։ 1956 թվականին թողարկել է իր առաջին ալբոմը։ Մինչ այդ նա կրել է Ռոմանո Ֆուլ անգլ.՝ Romano Full կեղծանունը։ 1960-ական թվականներին նա հյուրախաղերով հանդես է եկել «Romano Mussolini All Stars» ջազ խմբի հետ։ Խմբում նրա հետ հանդես են եկել նաև հայտնի երաժիշտներ Դյուկ Էլինգտոնը, Դիզի Գիլեսփին և Չեթ Բեյքերը։

Նա բազմաթիվ անգամ քննադատաբար է արտահայտվել իր հոր նախաձեռնած և հրեաների ցեղասպանությանն ուղղված օրենքների մասին[5]։

2004 թվականին Ռոմանոն հրատարակել է հիշողությունների մասին պատմող «Հայրս, դուչե» գիրքը[6]։

Ռոմանո Մուսոլինին մահացել է 2006 թվականի փետրվարի 3-ին, Հռոմի հիվանդանոցներից մեկում[7]։

Ընտանիք

խմբագրել

1962 թվականին Ռոմանո Մուսոլինին ամուսնացել է Սոֆի Լորենի հարազատ քրոջ՝ Մարիա Վիլանի Շիկոլոնեի հետ։ Նրանց համատեղ ամուսնությունից ծնվել է երկու դուստր՝ Ալեսանդրան և Էլիզաբեթան։ Ալեսանդրան եղել է դերասանուհի և երգչուհի, որպես ֆոտոմոդել համագործակցել «Փլեյբոյ» ամսագրի հետ[8]։ Նա հետագայում զբաղվել է քաղաքականությամբ և հիմնել «Սոցիալական գործողություն» կուսակցությունը։ Ռոմանո Մուսոլինին կուսակցության համար գրել է օրհներգ[9]։ 1976 թվականին Ռոմանոն բաժանվել է Մարիայից և ամուսնացել դերասանուհի Կառլա Մարիա Պուչինիի հետ, որի հետ անցկացրեց իր կյանքի վերջին երեսուն տարիները։ Այդ երկրորդ ամուսնությունից ծնվել է նրա երրորդ դուստրը՝ Ռաչելը՝ որին անվանել է մոր պատվին։ Նա նույնպես զբաղվել է քաղաքականությամբ[10]։

Սկավառակագրություն

խմբագրել
  • Mirage (1974)
  • Soft & Swing (1996)
  • The Wonderful World of Louis (2001)
  • Timeless Blues (2002)
  • Music Blues (2002)
  • Romano Piano & Forte (2002)
  • Jazz Album (2003)
  • Napule 'nu quarto 'e luna (2003)
  • Alibi perfetto (2004) soundtrack

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Romano Mussolini // The Daily Telegraph / C. EvansLondon: 2006. — ed. size: 622719 — ISSN 0307-1235; 1477-3805
  3. 3,0 3,1 3,2 Mussolini's jazz pianist son dies // BBC News Online — 2006.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #129587753 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Hooper, John (2006 թ․ փետրվարի 8). «Obituary: Romano Mussolini». The Guardian. 0261-3077. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 26-ին.
  6. Mussolini, Romano (2006). My father, il Duce : a memoir by Mussolini's son. Internet Archive. [San Diego] : Kales Press. ISBN 978-0-9670076-8-7.
  7. Kiefer, Peter (2006 թ․ փետրվարի 4). «Romano Mussolini, 79, a Son of the Dictator, and a Musician, Dies». The New York Times. 0362-4331. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 26-ին.
  8. Jan Repa (2004 թ․ հունվարի 9). «"Italy's post-fascists to regroup"». BBC News. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 3-ին.
  9. Mark Steyn (2006 թ․ մայիսի 1). «He Made the Refrains Run on Time» (անգլերեն). The Atlantic. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 26-ին.
  10. «Rachele Mussolini: Fascist dictator's granddaughter wins most votes in Rome's municipal elections». Euronews. 2021 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոմանո Մուսոլինի» հոդվածին։