Բեյրա (պորտ.՝ Beira — ափ), քաղաք և մավահանգիստ Մոզամբիկում։

Բնակավայր
Բեյրա
Beira center 2000.jpg
Կոորդինատներ: 19°50′0″ հվ. լ. 34°51′0″ ավ. ե. / 19.83333° հս․. լ. 34.85000° ավ. ե. / 19.83333; 34.85000
ԵրկիրՄոզամբիկ Մոզամբիկ
Հիմնադրված է1887 թ.
Մակերես633 կմ²
ԲԾՄ14±1 մետր
Բնակչություն436 240 մարդ (2007)
Ժամային գոտիUTC+1
Փոստային ինդեքսներ2100
Պաշտոնական կայքmunicipiobeira.gov.mz
##Բեյրա (Մոզամբիկ) (Մոզամբիկ)
Red pog.png
Բեյրայի կենտրոնական մասում

Բեյրան Մոզամբիկի երկրորդ խոշորագույն քաղաքն է և Սոֆալա նահանգի վարչական կենտրոնը: Քաղաքի նավահանգիստը երորրդն է բեռնաշրջանառությամբ, Մապուտուից և Նակալաից հետո։ Առկա է օդամանվակայան։ Բեյրայից դեպի Աֆրիկյան մայրցամաքի խորք ձգվում է Հարարեի երկաթուղային գիծը:

Աշխարհագրություն և կլիմաԽմբագրել

Բեյերան գտնվում է Մոզամբիկի կենտրոնական մասում, Հնդկական օվկիանոսի ափին, Մոզամբիկի նեղուցում։ Քաղաքը կառուցվել է Պունկվայի գետի դելտայի չորացած ճահճներում։ Կլիման այստեղ շոգ և չոր է, հատկապես ամռանը, հոկտեմբերից փետրվար։ Առկա է մալարիայի վտանգը։

Պատմություն և տնտեսությունԽմբագրել

1887 թվականին ներկայիս Բեյրայի վայրում կառուցվել է պորտուգալական ամրոց, որի շուրջը ձևավորվեց բնակչությունը։ 1891 թվականին այստեղ տեղակայվեց պորտուգալական Մոզամբիկի կազմակերպության գլխավոր գրասենյակը։ Միայն 1942 թվականին Բեյրայի կառավարում փոխանցվեց Պորտուգալիայի գաղությանի վարչությանը։ Մոզամբիկի անկախացումից հետո 1975 թվականին քաղաքի մերձակայքում տևական ժամանակ կատաղի մարտեր են տեղի ունեցել կառավարական ուժերի և ընդդիմադիր PEHAMO շարժման միջև, որոնք զգալի աջակցություն են ունեցել Բեյրութում և Սոֆալի շրջանում: Այդ թվականներին՝ խորհրդային ազդեցության տարիներին Մոզամբիկում՝ Բեյրաում, ինչպես քաղաքում, այնպես էլ նավահանգիստում, խորհրդային մասնագետների կողմից զգալի շինարարություններ էին իրականացվում։

Քաղաքի տնտեսության հիմքում նավահանգիստի սպասարկումն է և առևտուրը։ Բեյրայի նավահանգստային կառույցները սպասարկում են ոչ միայն Սոֆալայի և Մոզամբիկի հարակից շրջանների կարիքները, այլև դրանց միջոցով տեղի է ունենում Զամբիայի, Զիմբաբվեի և Մալավիի հիմնական արտաքին առևտրաշրջանառությունը։ Քաղաքում կան նաև նաֆթամշակման և սննդի արդյունաբերության ձեռնարկություննե։

Բեյրայի տեսարժան վեայրերից է կաոթոլիկ տաճարը, որը կառուցվել է 20-րդ դարի սկզբին պորտուգալացիների կողմից։ Դա Աֆրիկա մայրցամաքում եվրոպացիների կողմից ստեղծված վիթխարի կառույցներից մեկն է։ Տաճարը կառուցված է նախկին պորտուգալական Սան-Գատանո ամրոցի քարերից, այստեղ տեղադրված 16-րդ դարի սկզբին։

Բեյրաում գործում է նաև Կաթլիկ համալսարան, որը կառուցվել է 1996 թվկանին։

ԲնակչությունԽմբագրել

Քաղաքի բնակչությունը 2008 թվականին գնահատվում է 439 264 մարդ։

Թավական Բնակչություն
1970 113 770
1980 230 744
1997 412 588
2007 436 240
2008 439 264

Հայտնի բնիկներԽմբագրել

  • Միա Կոուտու — մոզամբիկի բանաստեղծ
  • Թաշա դի Վաշկոնսելուշ — մոզամբիկականադական ծագումով ֆոտոմոդել և դերասանուհի
  • Ժոզե Էդուարդո դուշ Սանտուշ − պորտուգալացի գրող

Գործընկեր քաղաքներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Сайт государственной администрации г. Бендеры»։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-04-ին։ Վերցված է 2012-08-02։ «В октябре 1987 года было подписано соглашение о породнении городов Бендеры и Бейра Республики Мозамбик. В адрес породненного города Бейра был отправлен контейнер с подарками – оборудование для школ, медицинских учреждений, спортивные товары.» 
  2. «Bristol City - Town twinning»։ Bristol City Council։ Արխիվացված է օրիգինալից 2009-06-22-ին։ Վերցված է July 17, 2009 
  3. Associação Porto Digital։ «C. M. Porto»։ Cm-porto.pt։ Վերցված է December 5, 2011