Արշավիր Կարապետյան
հայ խորհրդային երգիչ (բարիտոն)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Կարապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արշավիր Գարեգինի Կարապետյան (հոկտեմբերի 10, 1929[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - դեկտեմբերի 12, 1987, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային երգիչ (բարիտոն), ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1967)։
Արշավիր Կարապետյան | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | հոկտեմբերի 10, 1929[1] Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մահացել է | դեկտեմբերի 12, 1987 (58 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | երգիչ |
Երգչաձայն | բարիտոն[1] |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1957)[1] և Սանտա Չեչիլիայի ազգային ակադեմիա (1963)[1] |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրել1957 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիան (Մելիք-Շահնազարյանի դասարան), 1962-1963 թվականներին կատարելագործվել Հռոմի «Սանտա Չեչիլիա» ակադեմիայում։ 1955 թվականից Երևանի օպերայում Կարապետյանը Աշուղի դերում (Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկ» օպերա) բալետի թատրոնի մեներգիչ է։
Ելույթներ է ունեցել Մոսկվայում, Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ), Բուլղարիայում, Չեխոսլովակիայում, Հունգարիայում, Կանադայում և այլուր։
Դերերգերից են՝
- Օնեգին՝ Չայկովսկու «Եվգենի Օնեգին»
- էսկամիլիո՝ Բիզեի «Կարմեն»
- Դև՝ Ռուբինշտեյնի «Դև»
- Ռենատո՝ Վերդիի «Պարահանդես-դիմակահանդես»
- Ռիգոլետտո՝ Վերդիի «Ռիգոլետտո»
- ժերմոն՝ Վերդիի «Տրավիատա»
- Մոսի՝ Արմեն Տիգրանյանի «Անուշ»
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 307)։ |