Բանդրմա, Պանդերմա (թուրք.՝ Bandırma), քաղաք և շրջան Բալըքեսիրի մարզում։

Բնակավայր
Bandırma harbour 2009-08-17.jpg
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ԲԾՄ20±1 մետր
Բնակչություն154 359 մարդ (2018)
Պաշտոնական կայքbandirma-bld.gov.tr
##Բանդրմա (Թուրքիա)
Red pog.png

ՊատմությունԽմբագրել

Հնուց այս վայրերում գտնվում էր հունական Պանորմոսը։ 13-րդ դարում խաչակիրները այն օգտագործել են որպես Անատոլիայի գործողության բազա։ 14-րդ դարում Պանորմոսը գրավվել է թուրքերի կողմից, որոնք էլ վերանվանել են Բանդրմա։

1912 թվականին այստեղ ապրել են` թուրքեր`— 36,976 մարդ, հույներ` 9,610 մարդ, հայեր` 3,879 մարդ, հրեաներ, բուլղարացիներ`1,635 մարդ[1]։ Փոքր Ասիայի բուլղարիները 1914 թվականի մարտ-հունիս ամիսներին տեղահանվել են Բուլղարիա։ Հայերն ու հույները բավականին տուժել են երիտթուրքերի կազմակերպած և շարունակած ցեղասպանությունից։

1918 թվականին Բանդրմայում հնչել են Առաջին համաշխարհային պատերազմի վերջին կրակոցները, որի պատվին քաղաքում հուշարձան են տեղադրել։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. George Sotiriadis, An Ethnological Map Illustrating Hellenism in the Balkan Peninsula and Asia Minor, 1918

Արտաքին հղումներԽմբագրել