Լևոն Բալյան
հայ ճարտարապետ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բալյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լևոն Նիկողոսի Բալյան (Լևոն բեյ Պալյան, 1855, օգոստոսի 29, Կոստանդնուպոլիս - 1925, դեկտեմբերի 11, Փարիզ), հայ ճարտարապետ։ Նիկողոս Բալյանի որդին։
Լևոն Բալյան արմտ. հայ.՝ Լեւոն Պալեան | |
---|---|
Ի ծնե | Լևոն Նիկողոսի Բալյան |
Ծնվել է | 1855 օգոստոսի 29 |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս |
Մահացել է | դեկտեմբերի 11, 1925 | (տարիքը 70)
Վախճանի վայր | Փարիզ |
Ազգություն | հայ |
Ճյուղ(եր) | ճարտարապետություն |
Գործունեություն | ճարտարապետ |
Կրթություն | Սենտ Բարբի քոլեջ |
Կենսագրություն
խմբագրելԼևոն Բալյանը ծնվել է Կոստանդնուպոլսում։ Ավարտել է Փարիզի կերպարվեստի բարձրագույն պետական դպրոցի ճարտարապետական բաժինը։ Ավարտելուց հետո վերադարձել է Կ.Պոլիս ու աշխատակցել հորեղբորը՝ Սարգիս Բալյանին։
Նրա արվեստը նոր երևույթ էր 18-19-րդ դարերի Թուրքիայի գեղարվեստական կյանքում։ Հիմնվելով բյուզանդական ճարտարապետության, Սինանի կառուցողական նորարարությունների, հայկական ճարտարապետական ավանդների վրա, ուսումնասիրելով արևմտյան ճարտարապետության մեջ առաջացած ոճերը, ստեղծել է տեղական գեղագիտական պահանջներից թելադրված կառույցներ[1][2]։