Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գալաթասարայ (այլ կիրառումներ)

Գալաթասարայ կղզի (թուրքերեն՝ Galatasaray Adası), ոչ մեծ կղզի Բոսֆորում, Ստամբուլի Բեշիկթաշ շրջանի մոտ։ Պատկանում է Գալաթասարայ սպորտային ֆեդերացիային։

Գալաթասարայ
Տեսակկղզի
Երկիր Թուրքիա
Վարչատարածքային միավորՍտամբուլ
Մակերես0,006 կմ²
Քարտեզ
Քարտեզ

Կղզին գտնվում է Բոսֆորի կամրջից դեպի հյուսիս՝ Ստամբուլի եվրոպական ափից 165 մետր հեռավորության վրա։ Այնտեղ կարելի է հասնել փոքրիկ նավերով, որոնց տոմսն արժե 1 թուրքական լիրա[1]։ Կղզու տեղակայությունը դարձնում է այն նախընտրելի վայր առանձնատների, սրճարանների և ռեստորանների կառուցման համար[2]։ Կղզում առկա է երկու լողավազան[2]։

Պատմություն

խմբագրել

1872 թվականին օսմանյան սուլթան Աբդուլ Ազիզը նվիրել է կղզին իր պալատական ճարտարապետ Սարգիս Բալյանին, ով այստեղ կառուցել է եռահարկ առանձնատուն։ 1874 թվականին, Ստամբուլ կատարած այցելությունների ժամանակ, Հովհաննես Այվազովսկին կանգ է առել Բալյանների առանձնատանը և նկարել է մի քանի նկարներ, որոնք նվիրել է Դոլմաբահչե պալատին[3]։

Այդ ժամանակ կղզին կոչվում էր «Սարգիս բեյի կղզի»։ Սարգիսը ապրել է կղզու վրա, մինչ իր մահը՝ 1899 թվականը։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Սարգիսի օրինական ժառանգորդը կղզին վարձակալության տվեց «Şirket-i Hayriye Ferry Enterprise» ընկերությանը, որը զբաղվում էր Ստամբուլում ուղևորափոխադրումներով։ Այդ ընթացքում կղզին սկսեց կոչվել «դրախտային անկյուն»։ Երկար ժամանակ կղզին օգտագործվել է որպես ածխի պահուստարան։

1957 թվականին Գալաթասարայ սպորտային ֆեդերացիան գնեց կղզին և սկսեց այնտեղ կառուցել սպորտային օժանդակ կառույցներ։ 1957- 1958 թվականներին կղզում գտնվող լողավազանը օգտագործվում էր ֆեդերացիայի ջրագնդակի հավաքականի կողմից՝ մարզումների համար։

2002 թվականի աշնանը կղզին սկսեց բարեկարգվել։ 2007 թվականի հուլիսին, վերակառուցման ավարտից հետո, կղզին դարձավ ստամբուլցիների և Գալաթասարայի ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստների հանգստավայր։

2007 թվականի հոկտեմբերի 4-ին կղզու վրա գտնվող կառույցներից մեկի խոհանոցում բռնկված հրդեհի արդյունքում վառվեցին երկու ռեստորաններ, որը վնասեց ևս չորս հարակից կառույցների[4]։

Ծանոթագրություն

խմբագրել
  1. «Galatasaray Adası, Unit Group tarafından yenilenecek» (թուրքերեն). Turizimde Bu Sabah. 2002 թ․ սեպտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 25-ին.
  2. 2,0 2,1 «Suada Club» (անգլերեն). suadaclub.com.tr. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 25-ին.
  3. «Island history from Suada Club» (անգլերեն). suadaclub.com.tr. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 25-ին.
  4. Today's Zaman (2007 թ․ հոկտեմբերի 4). «Disaster averted in Su Ada fire» (անգլերեն). todayszaman.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 25-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել