Օրթաքյոյ մզկիթ

մզկիթ

Օրթաքյոյ մզկիթ (թուրքերեն՝ Ortaköy Camii), պաշտոնապես՝ Büyük Mecidiye Camii՝ Մեծ Մեջիդիյե մզկիթ, սուլթան Աբդուլ Մեջիդի օրոք կառուցված մզկիթ Ստամբուլի Բեշիկթաշ շրջանում: Գտնվում է Օրթաքյոյի հրապարակի մոտ: Մզկիթը Ստամբուլի և Բոսֆորի տեսարժան վայրերից մեկն է:

Օրթաքյոյ մզկիթ
թուրքերեն՝ Büyük Mecidiye Camii
Büyük Mecidiye Camii - Ortaköy Mosque.jpg
Տեսակմզկիթ և տեսարժան վայր
ԵրկիրFlag of Turkey.svg Թուրքիա
ՎարչատարածքԲեշիքթաշ
Հիմնվել է1856
Կառուցման սկիզբ1853
Կառուցման ավարտ1856
ՊատվիրողԱբդուլ Մեջիդ
Անվանված էԱբդուլ Մեջիդ և Օրթաքյոյ
Ճարտարապետություն
ՃարտարապետԿարապետ Բալյան, Նիկողայոս Բալյան
ՈճՆեոբարոկո ոճ
Մինարեթներ2
Քարտեզ
Քարտեզ
Օրթաքյոյ մզկիթը և Բոսֆորի կամուրջը

ՊատմությունԽմբագրել

Մինչ Օրթաքյոյի մզկիթը կառուցումը, դրա տեղանքում եղել է մեկ այլ մզկիթ, որը կառուցվել էր մեզ վեզիր Իբրահիմ փաշայի խորթ որդու կողմից: Մզկիթը կառուցվել էր 1721 թվականին, սակայն ավերվել է Պատրոն Հալիլի ապստամբության ժամանակ: Օրթաքյոյի մզկիթը, որը տեղակայված է նախորդ մզկիթի տեղում, կառուցվել է օսմանյան սուլթան Աբդուլ Մեջիդի հրամանով 1853- 1856 թվականներին: Մզկիթի ճարտարապետները եղել են հայազգի ճարտարապետներ Կարապետ Ամիրա Բալյանը և Նիկողոս Բալյանը: Վերջիններս համարվում են նաև Դոլմաբահչե պալատի և Դոլմաբահչե մզկիթի ճարտարապետները[1]:

ԱռանձնահատկություններԽմբագրել

Մզկիթը ունի երկու մինարեթներ, որոնք կառուցված են սպիտակ մարմարյա սալաքարերից, որոնցից յուրաքանչյուրը ունի առանձին պատշգամբ: Ինչպես մնացած բոլոր մզկիթները, որոնք կառուցվել են Աբդուլ Մեջիդի օրոք Օրթաքյոյի մզկիթն էլ բաղկացած է երկու մասից՝ հարեմից և սուլթանի անձնական կեցավայրից: Այս միագմբեթ մզկիթը ներքին հատվածը պատված է վարդագույն խճանկարներով: Բարձր և լայն պատուհաններից ներթափանցում է արևային լույսը և խճանկարի գույները արտացոլում են Բոսֆորի ջրերի երանգները: Աղոթարանը կառուցված է մարմարից և ավելացված է խճանկարներով, իսկ ամբիոնի մարմարը իր հերթին պատված է ծիրանաքարով[2]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Alan, p.62
  2. Leeann Murphy։ Moon Istanbul & the Turkish Coast: Including Cappadocia։ Avalon Travel։ ISBN 9781612386140 

Արտաքին հղումներԽմբագրել