Բացել գլխավոր ցանկը

ՊատմությունԽմբագրել

 
Աբդուլ Մեջիդ 1-ին
 
Սելամլըքի արտաքին տեսքը

Դոլմաբահչե պալատի կառուցումը սկսվել է կայսրության 31-րդ սուլթան Աբդուլ Մեջիդ 1-ի ժամանակ և կառուցվել է 1843-1856 թվականներին: Նախկինում սուլթանը և իր ընտանիքը ապրել են Թոփքափը պալատում, բայց եթե համեմատենք եվրոպական միապետների հետ միջնադարում Թոփքափը պալատում բացակայում էր ժամանակակից ոճը, շքեղությունը և հարմարավետությունը: Այդ իսկ պատճառով Աբդուլ Մեջիդը որոշեց կառուցել մի նոր և ժամանակակից պալատ Բեշիքթաշի նախկին Սահիլ պալատի մոտ:Շինարարական աշխատանքների համար պատասխանատվություն էր կրում Հաջի Սայիդ Աղան: Իսկ ճարտարապետական աշխատանքները իրականցնում էիր Կարապետ Բալյանը, նրա տղան՝ Նիկողայոս Բալյանը և Իվանիս Քալֆան: Շինարարության արժեքը կազմել է 5 միլիոն ոսկե լիրա կամ 35 տոննա ոսկի, որը համարժեք է այսօրվա 1,5$ բիլիոնին(2013)[2][3]: 1856 թվականից պալատը եղել է վեց սուլթանների բնակավայրը, այն բնակեցվել է մինչև 1924 թվականի խալիֆայության անկումը: Վերջին արքան, որ բնակվել է այստեղ եղել է Խալիֆ Աբդուլ Մեջիդ Էֆենդին: 1924 թվականի մարտի 3-ին երկրում մի օրենք ընդունվեց, ըստ որի պալատը դարձավ Թուրքիայի հանրապետության ազգային ժառանգությունը: Թուրքիայի հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը ամռան ընթացքում պալատը օգտագործում էր որպես նախագահական նստավայր և իր որոշ գործեր պլանավորում էր այստեղ: Աթաթուրքը իր կյանքի վերջին օրերը անցկացրել է այս պալատում, որտեղ էլ մահացել է 1938 թվականի նոյեմբերի 10-ին:

ՏեղանքԽմբագրել

 
Դոլմաբահչե պալատ։ Տեսարանը Բոսֆորի կողմից

Դոլմաբահչե պալատը ի սկզբանե եղել է Բոսֆորի նեղուցի վրա, որը կայսրության համար օգտագործվել է որպես նավահանգիստ: Տարածքը վերականգնվել է 18-րդ դարի ընթացքում, որպեսզի դառնա կայսրական այգի: Հենց այդտեղից է առաջացել Դոլմաբահչե (լցված այգի) անվանումը՝ «dolma» լցված և «bahçe» այգի բառերից: 18-19-րդ դարերում այս տարածքում կառուցվել են ամառային փոքր պալատներ և փայտե պավիլիոններ: Այս տարածքը 110,000 մ² երկարությամբ սահմանակից է Բոսֆորի արևելյան ափին[4][5]:

Դիզային և նախագիծԽմբագրել

 
Այգու շատրվանը
 
Պալատի նախագիծը

Դոլմաբահչեն Թուրքիայի ամենամեծ պալատն է: Տարածքը կազմում է 45,000 մ² և բաղկացած է 285 սենյակներից, 46 սրահներից, 6 բաղնիքներից (hamam) և 68 պետքարաններից[4][5]: Դիզայինը պարունակում է Բարոկկո, Ռոկոկո և Նեոկլասիցիզմի ոճերի էկլեկտիկ տարրեր, համակցված օսմանյան ճարտարապետական ավանդական ոճի հետ: Պալատի նախագիծը և դեկորացիան արտացոլում է եվրոպական ոճի ազդեցությունը օսմանյան մշակույթի և արվեստի վրա՝ Թանզիմաթի ժամանակաշրջանում: Պալատի էքստերիերը, հատկապես Բոսֆորի կողմից նայելիս, ունի եվրոպական երկթևանի կառուցվածք, որը բաժանվում է մի մեծ կորպուսով և երկու կողմից փոքր կորպուսներով: Մեկ այլ կողմից պալատը ներառում է էլեմենտներ օսմանյան պալատականների կյանքից, նաև ներկայացնում է թուրքական ավանդական ընտանիքները: Այն բաժանվում է հարավային թևի, որը ներառում է հասարակական ներկայացուցչության սենյակներ և հյուսիսային թևի, որը համարվում է առանձին բնակավայր Սուլթանի և իր ընտանիքի համար: Երկու տարածքները միմյանցից առանձնանում են տոնակատարությունների սրահով (Muayede Salonu), որի տարածքը 2,000 մ² է, իսկ բարձրությունը 36 մ է: Այն բանից ի վեր, ինչ հարեմները մեկուսացվել են արտաքին աշխարհից, հիմնական մուտքը այցելուների համար գտնվում է հարավային կողմում: Այդտեղ ներկայացուցչական սենյակները օգտագործվում են այցելուների և օտարերկրյա դեսպանների համար: Հարեմի տարածքը ներառում է ութ միմյանց հետ կապված բնակարաններ՝ սուլթանի կանանց համար, իր սիրելիների, հարճերի և մայրիկի համար և դրանցից յուրաքանչյուրը ունի իր առանձին լոգասենյակը:

Զարդարանք և սարքավորումներԽմբագրել

 
Հանդիսությունների սրահ, ջահ, որը ասում են, թե նվիրված է Վիկտորիա թագուհու կողմից

Մինչդեռ Թոփքափը պալատն ունի Իզնիկ սալիկների նրբագեղ օրինակներ և օսմանյան քանդակագործություններ, Դոլմաբահչե պալատը մեծամասամբ զարդարված է ոսկով և բյուրեղապակիով: Առաստաղը կառուցելու համար օգտագործվել է տասնչորս տոննա ոսկի[6]: Աշխարհի ամենամեծ Բոհեմիան բյուրեղապակե ջահը տեղադրված է հանդիսույթունների սրահում: Ենթադրվում է, որ այս ջահը եղել է նվեր Վիկտորիա թագուհու կողմից: Այն ունի 750 լամպեր և կշռում է 4.5 տոննա: Դոլմաբահչեն ունի Բոհեմյան ջահերի և Բակկարատ բյուրեղապակիների ամենամեծ հավաքածուն աշխարհում: Զարդարանքի համար օգտագործվել են թանկարժեք քարեր, որոնցից են՝ Մարմարա, եգիպտական ալաբաստեր և Պորգամոնի պորֆի: Պալատը ներառում է նաև շատ քանակի Հերեքե պալատի գորգեր: Նաև ներկայացված են շուրջ 150 տարվա փոքր գորգեր, որոնք ի սկզբանե ներկյացվել են որպես նվեր Սուլթանին Նիկոլաս 1-ին արքայի կողմից: Պալատում ցուցադրվում է 202 նկարների հավաքածու: Ստամբուլում եղած ժամանակ Հովհաննես Այվազովսկին նկարել է 23 նկարներ, որոնք նույնպես գտնվում են Դոլմաբահչե պալատում[7]: Հավաքածուն նաև ներառում է արտասահմանյան որոշ նկարիչների նկարներ, ինչպես նաև կան թուրք նկարիչների նկարներ, որոնցից են՝ Օսման Համդի Բեյը, Խալիլ Փաշան և Օսման Նուրի Փաշան:

ՍենյակներԽմբագրել

 
Կապույտ սրահ
 
Վարդագույն սրահ

Մեդհալ (Հիմնական մուտք) սրահԽմբագրել

Դոլմաբահչե պալատի այցելությունը սկսվում է Մեդհալ սրահից: Հյուրերը սպասում են այս սրահում մինչև արարողակարգի պաշտոնյան կուղեկցի նրանց: Մտնելով Մեդհալ կտեսնեք երկու կողմում դրված սեղաններ, որոնք վերևում պահում են սուլթան Աբդուլ Մեջիդի մոնոգրամը: Սենյակի մեջտեղում դրված է անգլիական մոմակալ, որը ունի վաթսուն թևեր:

Քարտուղարության սենյակԽմբագրել

Երկրորդ սենյակը Մեդհալ սրահի աջ կողմում Քաղաքային կառավարություն սրահն է, որը նաև կոչվում է Սալիկապատված սենյակ: Պալատի ամենամեծ նկարը գտնվում է այս սրահում, այն նկարել է Ստեֆանո Ուսսին և այն սրահի ձախ կողմի պատին է, իսկ աջ պատի նկարի հեղինակը Էռնեստ Ռուդոլֆն է:

Աթաթուրքի սենյակԽմբագրել

Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը իր կյանքի վերջին օրերը անցկացրել է այս պալատում այդ ժամանակ նա առողջական խնդիրներ ուներ: Նա մահացել է 1938 թվականի Նոյեմբերի 10-ին, առավոտյան ժամը 9:05-ին այն սենյակում, որը գտնվում է նախկին հարեմի տարածքում: Նրա մահից հետո պալատի բոլոր ժամերը կանգնեցվել են 9:05-ի վրա: Բայց հիմա միայն իր սենյակի ժամացույցն է, որ այդ ժամն է ցույց տալիս, իսկ պալատի մյուս ժամացույցները աշխատում են Թուրքիայի ժամանակով:

ԴարպասներԽմբագրել

Կից կառույցներԽմբագրել

 
Դոլմաբահչե ժամացույցի աշտարակ

Պալատի շրջակայքում կան որոշ քանակությամբ կառույցներ: Դոլմաբահչե պալատի մոտ է գտնվում Կարապետ Բալյանի կողմից նախագծված բարրոկո ոճի մզկիթը՝ կառուցված 1853—1855 թվականներին: Այս մզկիթի կառուցումը հանձնարարվել է թագուհի մայր Բեզմի Ալեմ Վալիդե սուլթանի կողմից: Ժամացույցի աշտարակը (Dolmabahçe Saat Kulesi) կառուցվել է Կայսրական դարպասի առաջ(Saltanat Kapisi) մզկիթի կողքին: Աշտարակը կառուցվել է 1890-1895 թվականներին Աբդուլ Մեջիդ 2-րդի պատվերով, իսկ ճարտարապետը եղել է Սարգիս Բալյանը:

ԳրականությունԽմբագրել

 
Սուլթանի գրադարանը
  • Yücel İhsan, Sema Öner (1989)։ Dolmabahçe Palace։ Istanbul: TBMM National Palaces Trust։ ASIN B000GYA5C8 
  • Akat Yücel (1988)։ The Dolmabahçe Palace։ Istanbul: Keskin Color։ ASIN B000GW7QYA 
  • Yücel İhsan (1995)։ Dolmabahçe Palace։ Istanbul: TBMM Department of National Palaces։ ISBN 975-7479-42-X 
  • Gülersoy Çelik (1990)։ Dolmabahçe Palace and its environs։ Istanbul: İstanbul Kitaplığı։ էջ 257։ ISBN 978-975-7687-03-0 
  • Keskin Naci (1975)։ The Dolmabahçe Palace։ Istanbul: Keskin Color։ ASIN B000OSH36M 
  • Dolmabahçe Palace։ Istanbul: Do-Gu Yayınları։ 1998։ ASIN B000E1S49O 
  • İskender Pala. The Jewel on the Bosphorus; Dolmabahçe Palace. TBMM Milli Saraylar Yayınları, Istanbul, 2006.
  • İhsan Yücel, Sema Öner, F. Yaşar Yılmaz, Cengiz Göncü, Hakan Gülsün. Dolmabahçe Palace. TBMM Milli Saraylar Yayınları, Istanbul, 2005.
  • İpek Fitöz. European Lights In Dolmabahçe Palace. TBMM Milli Saraylar Yayınları, Istanbul, 2007.

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել