Աբդուլ Ազիզ
Աբդուլ Ազիզ (օսմ. عبد العزيز — Abd ül-Azîz, թուրքերեն՝ Abdülaziz) (փետրվարի 8, 1830[1], Բեյլերբեյի պալատ, Սկյուտար, Թուրքիա - հունիսի 4, 1876[2][3][4][…], Feriye Palace, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), Օսմանյան կայսրության սուլթան 1861 - 1876 թթ.։
Աբդուլ Ազիզ | |
---|---|
Ծնվել է՝ | փետրվարի 8, 1830[1] |
Ծննդավայր | Բեյլերբեյի պալատ, Սկյուտար, Թուրքիա |
Մահացել է՝ | հունիսի 4, 1876[2][3][4][…] (46 տարեկան) մարդասպանություն |
Վախճանի վայր | Feriye Palace, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահմուդ II-ի դամբարան | |
Երկիր | Օսմանյան կայսրություն |
Նախորդ | Աբդուլ Մեջիդ |
Տոհմ | Օսմանյան |
կառավարիչ և կոմպոզիտոր | |
Հայր | Մահմուդ II |
Մայր | Փերթեւնիյալ սուլթանուհի |
Երեխաներ | Աբդուլմեջիդ II, Էսմա Սուլթան, Սալիխա Սուլթան, Նազիմե Սուլթան, Էմինե Սուլթան, Յուսուֆ Իզեդդին-էֆենդի, Şehzade Mehmed Şevket? և Sehzade Mehmed Seyfeddin? |
Հավատք | իսլամ |
Պարգևներ | |
Ստորագրություն |
Մահմուդ II-ի երկրորդ որդին է։
Սկզբում հարկադրված էր շարունակել Թանզիմաթի քաղաքականությունը։ Հաստատեց հայերի, հույների, հրեաների և բուլղարների ներքին կյանքը կարգավորող կանոնադրություններ (Ազգային սահմանադրություն)։ Սակայն հետագայում անցավ բացահայտ հետադիմական քաղաքականության, ի պատասխան որի ճնշված ժողովուրդները ազգային-ազատագրական պայքար ծավալեցին թուրքական բռնապետության դեմ։ Ապստամբություններ բռնկվեցին Բոսնիայում, Հերցեգովինայում, Բուլղարիայում, Ռումինիայում, Ալբանիայում, Կրետեում, 1862 թվականին՝ Զեյթունում (Զեյթունի ապստամբություն)։ Աբդուլ Ազիզի օրոք Օսմանյան կայսրության արտաքին փոխառությունները խիստ մեծացան, երկիրը կորցրեց ֆինանսական անկախությունը։ «Նոր օսմանների» կազմակերպած պալատական հեղաշրջումով Աբդուլ Ազիզը 1876 թվականի մայիսի 30-ին գահազրկվեց և հունիսի 4-ին ինքնասպան եղավ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://www.britannica.com/biography/Abdulaziz-Ottoman-sultan
- ↑ 2,0 2,1 2,2 А. В. Абдул-Азис (ռուս.) // А — Аколла — 1926. — Т. 1.
- ↑ 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 19)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբդուլ Ազիզ» հոդվածին։ |