Արնավութքյոյ (թուրքերեն՝ Arnavutköy), շրջան և քաղաք Ստամբուլի մարզում։ Գտնվում է Ստամբուլի եվրոպական հատվածում՝ Ստամբուլ քաղաքից դեպի արևմուտք։ Գտնվում է Սև ծովի ափին։

Picto infobox map.png
Արնավութքյոյ
թուրքերեն՝ Arnavutköy
Aerial view of Arnavutköy.jpg
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ԿարգավիճակԹուրքիայի շրջաններ և municipality of Turkey?
Մտնում էՍտամբուլի մարզ
Խոշորագույն քաղաքՍտամբուլ
քայմաքամՀյուրեմ Աքսոյ
քաղաքապետԱհմեդ Հասիմ Բալթացի
Հիմնական լեզութուրքերեն
Բնակչություն (2009)175 871
Խտություն836.1
Ազգային կազմթուրքեր, հայեր, հույներ, ալբանացիներ
Կրոնական կազմմուսուլմաններ, քրիստոնյաներ
Տարածք506,48
Istanbul location Arnavutköy.svg
Istanbul location Arnavutköy.svg
Ժամային գոտիUTC+2
Ավտոմոբիլային կոդ34
arnavutkoy.gov.tr

ՊատմությունԽմբագրել

Քաղաքի հիմնադրման հստակ ամսաթիվն անհայտ է, սակայն աղբյուրները և քարտեզները արդեն 1850- ական թվականներից օգտագործում էին Արնավութքյոյ տեղանունը, այն հատվածին, որտեղ ներկայումս գտնվում է քաղաքը։ Քաղաքի անվանումը ծագել է արնավութների անունից և նշանակում է «Արնավութների գյուղեր»։ Արնավութները ալբանական ծագում ունեցող էթնիկ խմբեր են։ Մինչ 1922 թվականը տեղանքը բնակեցված է եղել հույներով, սակայն թուրք֊ հունական բնակչության փոխանակման արդյունքում հույները տարհանվել են, իսկ նրանց տներում բնակեցվել են Հունաստանից ներգաղթած թուրքերը։ Շրջանում եղել է խոշոր հայկական համայնք։ Ամեն տուն ունեցել է իր ուրույն անվանումը։ Գյուղում եղել է դպրոց, խանութ և սրճարան։ Արնավութքյոյը գտնվել է Ստամբուլը Եվրոպային կապող ցամաքային ճանապարհի վրա (Էդիրնեի միջով), և ուղևորները ստիպված են եղել բազմիցս կանգ առնել այստեղ՝ տրանսպորտի բացակայության պատճառով։

1951 թվականին կառուցվել են 350 նոր տներ, և բնակավայրը սկսել է տարածաշրջանային կենտրոն դառնալ։ Քաղաքի աճի տեմպերը արագորեն աճել է Անատոլիայի գյուղաբնակների գաղթի արդյուքնում և 2008 թվականին Արնավութքյոյը դարձել է Ստամբուլի մարզի շրջաններից մեկի կենտրոնը։ Նորաստեղծ շրջանը կազմավորվել է Գազիօսմանփաշա շրջանից տարածքներից, ինչպես նաև որոշ այլ մարզերի տարածքներից։

Արտաքին հղումներԽմբագրել