Վալիդե սուլթանը (օսման.՝ والده سلطان - սուլթանի մայր), Օսմանյան կայսրությունում սուլթանի մոր պաշտոնական կոչումն է։ Այն սկսել է գործածվել 16-րդ դարից սկսած։ Առաջին անգամ կոչմանն արժանացել է Սուլեյման I-ի մայրը՝ Այշե Հաֆսա Սուլթանը։ Մինչև այդ օգտագործվում էր սելջուկյան խաթուն տերմինը։ Վալիդե սուլթանը նաև հետևել է սուլթանի հարեմին։ Օսմանյան 36 սուլթաններից 23-ի մայրերը կրել են այս կոչումը։

Տոպկանայի պալատի ցուցասրահներից մեկում ցուցադրված է վալիդե սուլթանի անձնական սենյակը