Մահմուդ II-ի դամբարան (թուրքերեն՝ II. Mahmud Türbesi), Ստամբուլի տեսարժան վայրերից մեկը։ Այն օսմանյան վերջին սուլթանների ընտանեկան դամբարանն է։ Դամբարանի մոտ է գտնվում օսմանյան հայտնի քաղաքական գործիչների և գրողների գերեզմանատունը[1]։

Դամբարան
Մահմուդ II-ի դամբարան
II. Mahmut Türbesi,
Sultan Iı. Mahmut Türbesi
ԵրկիրԹուրքիա
Էմինյոնյու, ՍտամբուլEminönü, Türbedar Sk, 18-26, 34120 Mollafenari, Турция
Շինության տեսակամպիր
Նախագծի հեղինակՊողոս և Հովհաննես Դադյաններ
Հիմնական թվականներ՝1839
Քարտեզ
Քարտեզ

Ճարտարապետություն խմբագրել

 
Դամբարանի ներքին տեսքը

Ութանկյուն կառուցվածք ունեցող դամբարանը կառուցված է ամպիրի ոճով՝ սպիտակ մարմարից։ Գմբեթը զարդարված է լորենու ծաղիկներով։ Կառույցի ներսում՝ մարմարե քարատախտակի վրա է գտնվում գեղանկարիչ Մեհմեդ Հաշիմի պատկերը։ Ճենապակե ջահը, որը կախված է դամբարանի գմբեթից, նվիրել է թագուհի Վիկտորիան։ Ոսկեպատ ժամացույցը դամբարանին է նվիրել կայսր Նապոլեոն III-ը։

Պատմություն խմբագրել

Դամբարանը կառուցվել է սուլթան Աբդուլ Մեջիդ-ը հրամանով՝ իր հոր Մահմուդ II-ի աճյունը թաղելու համար։ Ճարտարապետները եղել են հայազգի Պողոս և Հովհաննես Դադյանները։ Կառուցումը ավարտվել է 1840 թվականին։

Ավելի ուշ դամբարանում են թաղվել նաև Աբդուլ Ազիզ և Աբդուլ Համիդ II սուլթանների աճյունները, ովքեր, համապատասխանաբար, Մահմուդ II-ի որդին և թոռն էին։

Մինչ 1920 թվականը, դամբարանին կից գտնվող գերեզմանատանը թաղվել են անվանի քաղաքական գործիչներ և գրողներ, ինչի շնորհիվ դամբարանի տարածքը մարդաշատ է ողջ տարին։

2009 թվականին դամբարանի կողքին թաղվել է Օսման Էրթողրուլը՝ օսմանյան գահի ժառանգորդներից մեկը։

Հայտնի անձինք, ովքեր թաղված են դամբարանում խմբագրել

Հայտնի անձինք, ովքեր թաղված են գերեզմանատանը խմբագրել

 
Գերեզմանատունը

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Sultan II.Mahmud Türbesi». www.dunyabulteni.net (թուրքերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 24-ին.