Հակոբ Բալյան

հայ ճարտարապետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բալյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հակոբ Կարապետի Բալյան (Հակոբ բեյ Պալյան, 1837, օգոստոսի 4, Կոստանդնուպոլիս - 1875, հոկտեմբերի 30, Փարիզ, թաղված է Պեր Լաշեզ գերեզմանոցում), հայ ճարտարապետ։ Ճարտարապետ Կարապետ Բալյանի որդին։

Հակոբ Բալյան
արմտ. հայ.՝ Հակոբ Պալեան
Ի ծնեՀակոբ բեյ Պալյան
Ծնվել է1837 օգոստոսի 4
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Մահացել էհոկտեմբերի 30, 1878(1878-10-30) (տարիքը 41)
Վախճանի վայրՓարիզ
Ազգությունհայ
Ուշագրավ աշխատանքներՓերթեվնիյալ Վալիդե սուլթան մզկիթ

Կենսագրություն խմբագրել

Հակոբ Բալյանը ծնվել է Կոստանդնուպոլսում։ 1855 թվականին մեկնել է Փարիզ։ 1858 թվականին ավարտել է Սեն Պարպ քոլեջի ճարտարապետական բաժինը։ Եղբոր՝ Նիկողոսի վաղաժամ մահվան պատճառով վերադարձել է Կ.Պոլիս, աշխատակցել հորը և եղբորը՝ Սարգիս Բալյանին։ 1866 թվականին, հոր մահից հետո, եղբոր հետ նշանակվել է պալատական ճարտարապետ՝ զբաղվելով հիմնականում նախագծման հարցերով։ Հակոբ Բալյանը սովորություն ուներ ավելացնել իր այն գործավարի շաբաթական աշխատավարձը, ով իր հետ հայերեն խոսելիս օտար բառեր չէր գործածում[1]։

Շենքերն ու կառույցները խմբագրել

  • Պեյքոզի Թոքաթի, Սկյուտարի Քոշուեոլուի Մայր թագուհու, Չուպուքլու Խտիվ Իսմայիլ փաշայի, Մերճանի Ալի փաշայի ապարանքները
  • Աքսարայի Բերթենիյալ մայր թագուհու մզկիթը
  • Չրաղանի պալատը (եղբայրների հետ), Բեյլերբեյի պալատը

Բալյանի Օրթագյուղի ապարանքը եղել է Կ.Պոլսի հայ գրականության և արվեստի գործիչների՝ Նահապետ Ռուսինյանի, Մկրտիչ Պեշիկթաշլյանի, Նար Պեյի, Ծերենցի, Թովմաս Թերզյանի, Պետրոս Ադամյանի, Ազնիվ Հրաչյայի, Տիգրան Չուխաճյանի և այոց մշտական հավաքատեղին։ Նրա միջոցներով վերաշինվել է Օրթագյուղի Բարեսիրաց թատրոնի շենքը (1870, ճարտարապետ՝ Պ.Նեմցե), կառուցվել Արևելյան թատրոնը (1861-1962)[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Փարսադանյան, Ալբերտ (2006). Գիտելիքների շտեմարան 3:Գիտե՞ք որ . . . Երևան: ՎՄՎ Պրինտ. էջ 113.
  2. «Հակոբ Բալյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».

Արտաքին հղումներ խմբագրել