Սիմոն Բալյան

հայ ճարտարապետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բալյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սիմոն Բալյան Սիմոն բեյ Պալյան (մայիսի 16, 1846(1846-05-16), Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - մայիսի 7, 1894(1894-05-07), Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն), ճարտարապետ։

Սիմոն Բալյան
արմտ. հայ.՝ Սիմոն Պալեան
Ծնվել էմայիսի 16, 1846(1846-05-16)
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Մահացել էմայիսի 7, 1894(1894-05-07) (47 տարեկան)
Վախճանի վայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Ազգությունհայ

Եղել է Կարապետ Բալյանի որդին։

Կենսագրություն

խմբագրել

Կրթություն է ստացել է Եվրոպայում, սակայն հայտնի չէ, թե որ դպրոցում է սովորել։ Եղբոր՝ Սարգիս բեյի հետ աշխատել է որպես ճարտարապետ։ Մյուս եղբոր՝ Հակոբ Բալյանի մահից հետո նշանակվել է պալատի օգնական ճարտարապետ, միաժամանակ՝ գծագրող, զարդանախշերի մասնագետ, հրաշալի մանրանկարիչ։ Բալյանների արհեստանոցում նախագծված կառույցների արտաքին հատվածների վրա արել է նկարներ՝ ջրաներկի տեխնիկայով։ Որպես ճարտարապետ մասնակցել է Մաչքայի զինանոցի (1861-1862), Մաչքայի ոստիկանատան, Ելդըզի ապարանքի (Սարգիս Բալյանի հետ) շենքերի նախագծման աշխատանքներին։ Մանրանկարներով զարդարել է իր և Գրիգոր ու Կարապետ Բալյանների կառույցները[1]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել