Բաթերսթ
Բաթերսթ (անգլ.՝ Bathurst), քաղաք Նոր Հարավային Ուելս նահանգում, որը գտնվում է Մեծ Ջրբաժան լեռնաշղթայի արևմուտքում՝ Մաքվարի գետի հարավային ափին՝ Կապույտ լեռներից արևմուտք։ Ավստրալիայի ամենահին բնակավայրն է[3]։ 2019 թվականի հունվարի դրությամբ բնակիչների թիվը 37,191 է[4]։
Քաղաք | |||
---|---|---|---|
Բաթերսթ | |||
անգլ.՝ Bathurst | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Համայնք | Նոր Հարավային Ուելս[1] և Bathurst Regional Council? | ||
Հիմնադրված է | 1815 թ. | ||
ԲԾՄ | 650 մետր | ||
Բնակչություն | ▲36 230 մարդ (օգոստոսի 10, 2021)[2] | ||
Ժամային գոտի | UTC+10 | ||
Փոստային դասիչ | 2795 | ||
Պաշտոնական կայք | bathurst.nsw.au | ||
| |||
Պատմություն
խմբագրելՔաղաքը հիմնվել է 1815 թվականին և մի քանի այլ գաղութային քաղաքների հետ միասին անվանվել է այն ժամանակվա գաղութների գործերով քարտուղար Հենրի Բաթերսթի անունով։ Քաղաքի (town) կարգավիճակ է ձեռք բերել 1833 թվականին։ Քաղաքի զարգացումը խթանել է մայրցամաքի առաջին «ոսկու տենդը» 1851 թվականին[5]։ Տարածքում կան բազմաթիվ հիշեցումներ ոսկի փնտրողների մասին, որոնք 19-րդ դարի կեսերին եկել էին Բաթերսթ։
Մեր օրեր
խմբագրելԺամանակակից Բաթերսթը զարգացած գյուղատնտեսական տարածաշրջանի տնտեսական կենտրոնն է։ Քաղաքի միջով անցնում է Սիդնեյի երկաթուղային մայրուղին։ Կան կաթոլիկ և անգլիկան տաճարներ, զանգակատուն, դատական ներկայության շենք (1880), հնէաբանական թանգարանի վերածված դպրոց (1874), 19-րդ դարի կեսերի մի շարք առանձնատներ։
Աշխարհագրություն
խմբագրելԲաթերսթը գտնվում է Մեծ Ջրբաժան լեռնաշղթայի արևմտյան եզրին՝ Մաքվարի գետի հարթավայրում (հայտնի է նաև որպես Բաթերսթյան հարթավայրեր[6]):
Մաքվարի գետը, որը Ավստրալիայի ամենամեծ գետային համակարգի՝ Մյուրեյ-Դարլինգ ավազանի մի մասն է, հոսում է քաղաքի կենտրոնով։ Բաթերսթում մի քանի ամբարտակներ են կառուցվել՝ տարածաշրջանը պատահական ջրհեղեղներից պաշտպանելու համար[7]։
Կլիմա
խմբագրելԲաթերսթն ունի օվկիանոսային կլիմա (Cfb)՝ ըստ Կյոպպենի կլիմայի դասակարգման։ Բաթերսթը գտնվում է Ավստրալիայի զով չափավոր կլիմայական գոտում[8][9]։ Բաթերսթում տարվա 106,9 օրը պարզ, արևային է։
Ձմռանը Բաթերսթի շրջակայքում գտնվող բարձրադիր վայրերում ամեն տարի լինում են փոքր և չափավոր ձյան տեղումներ, մինչդեռ բուն քաղաքում համեմատաբար հազվադեպ է ձյուն գալիս։ 1900 թվականի հուլիսի 5-ին 68 սանտիմետր բարձրությամբ անսովոր ձյուն է տեղացել Բաթերսթի գլխավոր փողոցում[10]։
Ժողովրդագրություն
խմբագրել2021 թվականի տվյալներով Բաթերսթ քաղաքում բնակվում էր 37 396 մարդ։
- Աբորիգենները և Տոռեսի նեղուցի կղզիների բնակիչները կազմում էին բնակչության 7,7%-ը։
- Տղամարդիկ կազմում են Բաթերսթի բնակչության 49,7%-ը[11]։
- Մարդկանց 84.6%-ը ծնվել է Ավստրալիայում։ Հաջորդ ամենատարածված ծննդավայր երկրներն էին Անգլիան՝ 1,8%, Նոր Զելանդիան՝ 1,0%, Հնդկաստանը՝ 0,9%, Ֆիլիպինները՝ 0,7% և Նեպալը՝ 0,5%:
- Մարդկանց 87.4%-ը տանը խոսում էր միայն անգլերեն։
- Բնակչության 9.2%-ը ամուսնալուծված է[12]։
- Կրոնի վերաբերյալ հարցի ամենատարածված պատասխաններն էին «Չեմ դավանում»՝ 32,6%, «Կաթոլիկ»՝ 28,7% և «Անգլիկան»՝ 15,2%[12]։
Սպորտ
խմբագրել1938 թվականից Բաթերսթում է գտնվում «Պանորամա» ավտոմայրուղին, որտեղ անցկացվում են Ավստրալիայի ամենահայտնի «Բաթերսթ-1000» ավտոմրցարշավները։ Բաթերսթում մոտոսպորտի պատմությունը սկսվում է 1911 թվականից։ Մայրուղուն կից գործում է ավտոմրցարշավների ազգային թանգարան։
2023 թվականի փետրվարի 18-ին քաղաքում տեղի է ունեցել Աթլետիկ կրոսի աշխարհի առաջնությունը[13]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://quickstats.censusdata.abs.gov.au/census_services/getproduct/census/2016/quickstat/SSC10231
- ↑ https://www.abs.gov.au/census/find-census-data/quickstats/2021/UCL112002
- ↑ «History of Bathurst & its surrounding areas». web.archive.org. 2015 թ․ սեպտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «2021 Bathurst, Census All persons QuickStats | Australian Bureau of Statistics». www.abs.gov.au. Վերցված է 2024 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Bathurst (New South Wales, Australia)» (անգլերեն).
- ↑ «Wayback Machine» (PDF). web.archive.org. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Flood Mitigation Works». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Description of climate zones». web.archive.org. 2011 թ․ հունիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Bathurst, New South Wales» (անգլերեն). 2024 թ․ հունվարի 1.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ «5 July 1900 Snowstorm» (PDF).
- ↑ «2021 Bathurst, Census All persons QuickStats». Australian Bureau of Statistics. Վերցված է 2023 թ․ մայիսի 27-ին.
- ↑ 12,0 12,1 «2016 Census QuickStats: Bathurst Regional (A)». quickstats.censusdata.abs.gov.au (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ 2023 World Athletics Cross Country Championships(անգլ.) // https://worldathletics.org. — 2023-02-20. Архивировано из первоисточника 12 մարտի 2023.
Գրականություն
խմբագրել- Bathurst Progress Committee, ed. (1893), Bathurst guide: embracing particulars descriptive of the rise and progress of the city and its public institutions including illustrations of the principal buildings, parks and scenery of the district, John Sands
- Salisbury, T; Gresser, P J (1971), Windradyne of the Wiradjuri; martial law at Bathurst in 1824, Wentworth Books, ISBN 0-85587-017-6
- Greaves, Bernard, ed. (1976), The story of Bathurst (3rd ed.), Angus & Robertson, ISBN 0-207-13363-8
- Barker, Theo (1992), A history of Bathurst: The early settlement to 1862, Crawford House Press, ISBN 1-86333-056-9
- Raxworthy, Dorothy Sampson (1993), The making of a settlement: Bathurst Kelso NSW, 1813–1833, D.S. Raxworthy, ISBN 0-646-13920-7
- Barker, Theo (1998), A history of Bathurst: From settlement to city 1862–1914, Crawford House Press in association with Bathurst City Council, ISBN 1-86333-058-5
- Scaysbrook, Jim (2003), Bikes & Bathurst: a history of racing at Bathurst since 1931, Independent Observations, ISBN 0-9581758-0-2
Արտաքին հումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաթերսթ» հոդվածին։ |