Հանածոների և միներալների թանգարան (Ավստրալիա)

Ավստրալիայի հանածոների և միներալների թանգարան (անգլ.՝ Australian Fossil and Mineral Museum). թանգարան Նոր Հարավային Ուելսի նահանգի Բատերստ քաղաքում։ Թանգարանը բացվել է 2004 թվականին։ Հավաքածուն ցուցադրվում է վիկտորյանական դարաշրջանից մնացած նախկին դպրոցի շենքում, որը կառուցվել է 1874 թվականին։ Հավաքածուում, որին անվանում են նաև Սոմեվիլների հավաքածու[1] ներառված է ավելի քան երկու հազար ցուցանմուշ։

Հանածոների և միներալների թանգարան
Australian Fossil & Mineral Museum, Bathurst.jpg
Տեսակթանգարան
ԵրկիրFlag of Australia (converted).svg Ավստրալիա
ՏեղագրությունՆոր Հարավային Ուելս
Հիմնադրված էփետրվարի 10, 2011
ՏնօրենՈւորեն Սոմերվիլ
Կայքsomervillecollection.com.au
Տիրանոզավր Ռեքս

ՑուցանմուշներԽմբագրել

Տիրանոզավր ՌեքսԽմբագրել

Թանգարանի գլխավոր այցեքարտը զբոսաշրջիկների և խանդավառ մարդկանց համար Ավստրալիայում միակ ամբողջական տիրանոզավրի կմախքն է (10,5 մետր երկարությամբ և 4 մետր բարձրությամբ)[2]: Բացի դրանից, թանգարանում կան նաև Ավստրալիայում սաթի մեջ քարացած բրածոների, վիշապների քարացած ձվերի, ինչպես նաև օպալի՝ ծիածանաքարի ամենամեծ հավաքածուները։

Սոմերվիլիայի հավաքածուԽմբագրել

Թանգարանի հավաքածուների մեկ երրորդ մասը կազմում են քարացած հանածոները, մնացած երկու երրորդը միներալներն են։ Համարվում է, որ բացման տարում թանգարանի ամբողջ հավաքածուն գնահատավել է 15 միլիոն ԱՄՆ դոլար[1]:

ՖինասավորումԽմբագրել

Թանգարանն ստեղծվել է կառավարության և հովանավորների կողմից, ինչպես նաև բարեգործական նվիրատվությունների արդյունքում[3]: Մշտական գործունեությունն ապահովում է Բատերստի խորհրդը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 «Bones of Contention»։ The Sydney Morning Herald։ հուլիսի 17, 2004։ Արխիվացված օրիգինալից 2012-08-30-ին։ Վերցված է փետրվարի 15, 2011 
  2. «Fact Sheets»։ Australian Fossil and Mineral Museum։ Վերցված է փետրվարի 15, 2011  (չաշխատող հղում)
  3. «Коллекция Соммервилля»։ Australian Fossil and Mineral Museum։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-30-ին։ Վերցված է փետրվարի 16, 2011 

Արտաքին հղումներԽմբագրել