Բադուրա Մելիք ղիզի Աֆղանլի (ադրբ.՝ Bədurə Məlik qızı Əfqanlı, հոկտեմբերի 25, 1912(1912-10-25), Բաքու, Ռուսական կայսրություն - մայիսի 7, 2002(2002-05-07), Բաքու, Ադրբեջան), ադրբեջանցի նկարիչ, Ադրբեջանի առաջին կին թատրոնի նկարիչներից մեկը, Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1949), Ադրբեջանի Ժողովրդական արտիստ (1974)[1];

Բադուրա Աֆղանլի
ադրբ.՝ Bədurə Əfqanlı
Ծնվել էհոկտեմբերի 25, 1912(1912-10-25)
ԾննդավայրԲաքու, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմայիսի 7, 2002(2002-05-07) (89 տարեկան)
Մահվան վայրԲաքու, Ադրբեջան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ադրբեջան
Մասնագիտություննկարչուհի, բեմանկարիչ, հագուստ ձևագծող և թատրոնի դերասանուհի
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան
Ադրբեջանի ԽՍՀ ժողովրդական նկարիչ և Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
ԶավակներՕֆելյա Ասլան
 Badura Afganli Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Բադուրա Աֆղանլին ծնվել է 1912 թվականի հոկտեմբերի 25-ին Բաքվում։ Ավարտել է Բաքվի մանկավարժական ուսումնարանը (1929): 1931 թվականին ՝ավարտել է Բաքվի գեղարվեստի դպրոցը։ Նա ստեղծել է զգեստների ձևավորում թատրոնում ներկայացումների համար (Ուզեիր Հաջիբեկովի «Լեյլի և Մեջնուն», Զուլֆիկար Հաջիբեկովի «Աշուղ-Գարիբ», Հուսեյն Ջավիդի «Շեյխ Սանան», Ջաֆար Ջաբարլիի «1905 թվականին»)։ 1938-1960 թվականներին Բադուրա Աֆղանլին աշխատել է Ադրբեջանի պետական դրամատիկական թատրոնում։ Այստեղ նա ստեղծել է էսքիզներ և նախագծել է այնպիսի ներկայացումներ, ինչպիսիք են Սուլեյման Ախունդովի «Սերը և վրեժը», Մեհթի Հուսեյնի «Սպասում», Աբդուռահիմ Հախվերդովի «Ավերված բույնը», Մաքսիմ Գորկու «Վասա Ժելեզնովան», Սամեդ Վուրղունի «Ֆարխադ և Շիրին», Ուիլյամ Շեքսպիրի «Օթելլո»[2][3]։

Բադուրա Աֆղանլին շատ գործեր պահվում են Ադրբեջանի պետական թատրոնի թանգարանում և Մոսկվայի կենտրոնական թատրոնի թանգարանում։

Բադուրա Աֆղանլին մահացել է 2002 թվականի մայիսի 7-ին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ադրբեջանի առաջին կին թատրոնի նկարիչներից մեկը
  2. Әфганлы / Под ред. Дж. Кулиева. — Азербайджанская советская энциклопедия: Главная редакция Азербайджанской советской энциклопедии, 1980. — Т. IV. — С. 243
  3. Բադուրա Աֆղանլի