Զուլֆիկար Հաջիբեկով

ադրբեջանցի խորհրդային կոմպոզիտոր, երաժշտագետ, հասարակական գործիչ

Զուլֆիկար Աբդուլ Հուսեյն օղլի Հաջիբեկով (ադրբ.՝ Zülfüqar Əbdülhüseyn oğlu Hacıbəyov, ապրիլի 17, 1884(1884-04-17), Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 30, 1950(1950-09-30), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի խորհրդային կոմպոզիտոր, երաժշտագետ, հասարակական գործիչ, Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1943), Ադրբեջանի պետական երաժշտական թատրոնի հիմնադիրներից մեկը։ Ուզեիր Հաջիբեկովի եղբայրն է, Նիյազիի հայրը[1]։

Զուլֆիկար Հաջիբեկով
Zulfuqar Hajibeyov.jpg
Բնօրինակ անունZülfüqar Hacıbəyov
Ծնվել էապրիլի 17, 1884(1884-04-17)
Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսական կայսրություն, Flag of Azerbaijan 1918.svg Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն և Flag of the USSR (1936-1955).svg ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 30, 1950(1950-09-30) (66 տարեկան)
Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՊատվո հուղարկավորության պուրակ
Ժանրերօպերա
Մասնագիտությունկոմպոզիտոր
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան,
և Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
Commons-logo.svg Zulfuqar Hajibeyov Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Զուլֆիկար Հաջիբեկովը ծնվել է 1884 թվականի ապրիլի 17-ին։ Երաժշտություն սովորել է ինքնուրույն։ Ուզեիր Հաջիբեկովի, Մուսլիմ Մագոմաևի, Հուսեյնկուլի Սարաբսկու հետ միասին ամրապնդել է ադրբեջանական ժողովրդի ազգային երաժշտական արվեստը[2]։ Զուլֆիկար Հաջիբեկովը մահացել է 1950 թվականի սեպտեմբերի 30-ին Բաքվում[3]։

ՍտեղծագործություններԽմբագրել

Զուլֆիկար Հաջիբեկովը մեծ դեր է խաղացել ադրբեջանական երաժշտական թատրոնի ստեղծման գործում։ Զուլֆիկար Հաջիբեկովը առաջին ադրբեջանական օպերետի`«Պատանին 50 տարեկանում»-ի հեղինակն է։ Օպերետն ադրբեջանական բեմում կատակերգության ժանրի առաջին օրինակն է։ Նրա առաջին կատարումը եղել է Թբիլիսիում, 1911 թվականի ապրիլին, Վրաց Ազնվականների թատրոնում։ Հետագայում օպերետը ցուցադրվեց Բաքվում, Նախիջևանում, Երևանում և այլ քաղաքներում։

Զուլֆիկար Հաջիբեկովը մեծ դեր է խաղացել ադրբեջանական դասական երաժշտության ձևավորման գործում։ «Գյուղի աղջիկը», «Հովիվի աղջիկը» և «Զինծառայի երգը» կոմպոզիտորի առաջին երգերն են։

1932 թվականին ստեղծել է «Ստրուկ կանանց պարը» սիմֆոնիկ պիեսը, ստեղծել է նաև մի շարք կանտատաներ։ Վերջին աշխատանքը գրել է 1950 թվականին[4]։

Հիմնական ստեղծագործություններԽմբագրել

ՕպերաներԽմբագրել

  • «Աշուղ Գարիբ» (1916)
  • «Երեք աշուղներ» (անավարտ)
  • «Նուշաբա» (անավարտ)

Երաժշտական կոմեդիաներԽմբագրել

  • «Պատանին 50 տարեկանում» (1909)
  • «Հարուստ մարդը» (1911)

Վոկալ ստեղծագործություններԽմբագրել

  • «Գյուղի աղջիկը»
  • «Հովիվի աղջիկը»
  • «Զինծառայի երգը»
  • կանտատան «Ադրբեջան»

ԱյլԽմբագրել

  • «Ստրուկ կանանց պարը»

ԾագումնաբանությունԽմբագրել

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Հաջիբեկ
Հաջիբեկով
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Աբդուլ Հուսեյն
Հաջիբեկով
(1842—1901)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Իսմաիլ բեկ
Հաջիբեկով
(1879—1921)
 
 
 
Սայադ
Հաջիբեկովա
(1872—1954)
 
Աբուհայատ
Հաջիբեկովա
(1880—1951)
 
Զուլֆիկար
Հաջիբեկով

(1884—1950)
 
Ուզեիր
Հաջիբեկով

(1885—1948)
 
 
Ջեյհուն
Հաջիբեկով

(1891—1962)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Սոլթան
Հաջիբեկով

(1919—1974)
 
 
Օսման
Հաջիբեկով

(1924—1979)
 
Ջամալ
Փաշաև
(1895—1953)
 
Նիյազի-
Հաջիբեկով

(1912—1984)
 
Չինգիզ
Հաջիբեկով
(1913—1971)
 
Ջեյհուն
Հաջիբեկով
(1919—1941)
 
Թիմուչին
Հաջիբեկով
(1921—1993)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Իսմաիլ
Հաջիբեկով
(1949—2006)
 
 
 
 
 
 
Ջամիլ
Փաշաև
(1926—1978)

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Զուլֆիկար Հաջիբեկով
  2. Гаджибеков, Зульфугар Абдул-Гусейн оглы
  3. Гаджибеков, Зульфугар Абдул-Гусейн оглы
  4. Касимов К. А. Гаджибеков З. А. Г. // Музыкальная энциклопедия / под ред. Ю. В. Келдыша. — М.: Советская энциклопедия, Советский композитор, 1973. — Т. 1.