Սամեդ Վուրղուն
Սամեդ Վուրղուն (ադրբ.՝ Səməd Vurğun, ի ծնե՝ Սամեդ Յուսիֆ օղլու Վեքիլով [Səməd Yusif oğlu Vəkilov] մարտի 21, 1906, Յուխարի Սալահլի, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մայիսի 27, 1956, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի խորհրդային բանաստեղծ, դրամատուրգ, հասարակական գործիչ։ Ժողովրդական բանաստեղծ (1943), ԱԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1943), ԱԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1945)։ ԽՄԿԿ անդամ (1940)։
Սամեդ Վուրղուն ադրբ.՝ Səməd Vurğun | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | ադրբ.՝ Səməd Yusif oğlu Vəkilov |
Ծնվել է | մարտի 21, 1906 |
Ծննդավայր | Յուխարի Սալահլի, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | մայիսի 27, 1956 (50 տարեկան) |
Վախճանի վայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Պատվո հուղարկավորության պուրակ |
Գրական անուն | Vurğun |
Մասնագիտություն | բանաստեղծ, համալսարանի դասախոս, դրամատուրգ և քաղաքական գործիչ |
Լեզու | ադրբեջաներեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Gazakh Teachers' Seminary? և Մոսկվայի պետական համալսարան |
Ժանրեր | բանաստեղծություն, պոեմ և պիես |
Գրական ուղղություններ | սոցիալիստական ռեալիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | «Կոմերիտական պոեմ» (1-ին մաս, 1933, անավարտ), «Բասթի» (1937), «Խանլար» (1939), «Ֆարհադ և Շիրին» (1941, |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
Ամուսին | Xavər Vəkilova? |
Զավակներ | Aybəniz Vəkilova?, Yusif Səmədoğlu? և Vaqif Səmədoğlu? |
![]() | |
![]() |
Կյանք և ստեղծագործության ուղի խմբագրել
Համարվում է նոր բանաստեղծական դպրոցի հիմնադիրը Ադրբեջանում։ Սովորել է Մոսկվայի 2-րդ համալսարանում (1929-1931)։ «Բանաստեղծի երդումը» (1930), «Լապտեր» (1932) ժողովածուների թեման հեղափոխությունն է և նոր կյանքի կառուցումը։ Վուրղունը հանդես է եկել որպես «մաքուր արվեստի և ֆորմալիզմի անհաշտ հակառակորդ»։ «Կոմերիտական պոեմ» (1-ին մաս, 1933, անավարտ), «26» (1935), «Բասթի» (1937) և այլ պոեմների գեղարվեստական ձևերն ու ոճական միջոցները պնդում են, որ ժողովրդական հիմք ունեն։ Հերոսական ռոմանտիկական բնույթի «Վագիֆ» (1937, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1941) չափածո դրաման նվիրված է 18-րդ դ. նույնանուն բանաստեղծին, իսկ «Խանլար» (1939) չափածո դրաման՝ հեղափոխական-բոլշևիկ Սաֆարալիևին։ «Ֆարհադ և Շիրին» (1941, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1942) չափածո դրաման գրված է Նիզամու «Նոսրով և Շիրին» պոեմի սյուժեի հիման վրա։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին Վուրղունը գրել է հայրենասիրության, ժողովուրդների եղբայրության, հաղթանակի նկատմամբ տածած հավատի մասին՝ «Մոր խոսքը» (1941), «Ուկրաինայի պարտիզանները» (1942), «Ինձ այդպես են պատմել» (1943)։
Ստեղծել է ժամանակակից հերոսների կերպարներ («Մուղան», 1949, «Այգյուն», 1951, պոեմներ)։ Նրա «Նեգրն է խոսում» (1948), «Կարդալով Լենինին» (1950), «Դարի դրոշակակիրը» (1954) պոեմներում և «Այրված գրքեր» (1947) շարքում պրոպագանդվում է կոմունիստական կուսակցությունը, Լենինի գաղափարախողություն։ Վուրղունի ոճն ազդել է ադրբեջանական պոեզիայում ժամանակակից ոճի ու լեզվի ձևավորման վրա։ Վուրղունը հոդվածներ է գրել Նիզամու, Ալեքսանդր Պուշկինի, Մաքսիմ Գորկու, Ավետիք Իսահակյանի, Նաիրի Զարյանի և այլոց մասին։ Ադրբեջաներեն է թարգմանել Միքայել Նալբանդյանի «Ազատություն» (1934) բանաստեղծությունը, ռուս դասական և ԽՍՀՄ ժողովուրդների բանաստեղծների գործերից։ Նրա երկերը թարգմանվել են շատ լեզուներով, այդ թվում՝ նաև հայերեն[1]։
Ընտրվել է ԽՍՀՄ I—IV գումարումների գերագույն խորհրդի դեպուտատ։
Պարգևներ խմբագրել
Պարգևատրվել է Լենինի 2 և այլ շքանշաններով։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Սամեդ Վուրղուն, բանաստեղծություններ (կազմեց և խմբագրեց Գևորգ Օհանյանը), «Հայաստան» հրատ., Ե., 1976, 124 էջ (Գրքի «Ժողովրդական բանաստեղծը» վերնագրով առաջաբանը գրել է Արշավիր Դարբնին, գրքում օգտագործվել է Պարույր Սևակի, Վեսպերի, Աշոտ Գրաշու, Սամվել Գրիգորյանի, Վլադիմիր Աբրահամյանի, Վարդգես Բաբայանի, Գևորգ Օհանյանի,Ալեք Խաչունցի թարգմանությունները)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 535)։ |