Ադրբեջանի պետական ակադեմիական դրամատիկական թատրոն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ադրբեջանի պետական ակադեմիական դրամատիկական թատրոնը (ադրբ.՝ Azərbaycan Dövlət Akademik Dram Teatrı) թատրոն է Բաքվում։
![]() Azərbaycan Dövlət Akademik Dram Teatrı | |
---|---|
![]() Ադրբեջանի պետական ակադեմիական դրամատիկական թատրոնի շենքը | |
Տեսակ | թատրոն |
Տնօրեն | Մակբեթ Բունիյատով |
Երկիր | ![]() |
Գտնվելու վայրը | Բաքու, Ադրբեջան |
Հիմնադրման ամսաթիվ | 1919 թ |
Նախկին անվանումներ | Մեշադի Ազիզբեկովի անվան ադրբեջանական դրամատիկական թատրոն |
Գլխավոր ռեժիսոր | Մերխալիմ Ֆարզալիբեկով |
Կայք | azdrama.az |
Azerbaijan State Academic Drama Theatre Վիքիպահեստում |
Թատրոնի պատմությունըԽմբագրել
1873 թ մարտի 10-ին Հասան Բեկ Զարդաբիի գլխավորությամբ և Բաքվի ռեալական գիմնազիայի ուսանողների մասնակցությամբ ակումբներից մեկում բեմադրվեց Միրզա Ֆաթալի Ախունդովի «Լենկորանսկի խանության վեզիրը» կատակերգությունը։ Այս ներկայացումով սկսվում է ադրբեջանական պրոֆեսիոնալ թատրոնը։ 1919 թ տարբեր թատերախմբեր համախմբվում են և թատրոնը ստանում է պետական կարգավիճակ։
Տարբեր ժամանակաշրջանում ադրբեջանական դրամատիկական թատրոնը կոչվել է տարբեր կերպ՝ «Միավորված պետական թատրոն», «Ադրբեջանի թուրքական դրամատիկական թատրոն» և այլն։ 1923-1933 թթ թատրոնը կրել է Դադաշ Բունիաթզադեի, իսկ 1933-1991 թթ՝ Մեշադի Ազիզբեկովի անունները։
1991 թվականից թատրոնը կոչվում է «Ադրբեջանի պետական ակադեմիական դրամատիկական թատրոն»։
ԳործունեությունըԽմբագրել
Խորհրդային տարիներին հաջող գործունեության համար թատրոնը ստացել է մի շարք շքանշաններ։ Թատրոնում խաղացել են այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Հուսեյն Արաբլինսկին, Մուխտար Դադաշևը, Ջահանգիր Զեյնալովը, Միրզա աղա Ալիևը, Սինգի Ռուխուլլան, Ալեսկեր Ալեքպերովը, Ադիլ Իսկենդերովը, Բարատ Շեկինսկայան, Լեյլա Բադիրբեյլին և շատ այլ հայտնի դերասաններ։ Թատրոնում բեմադրվել են հետևյալ դրամատուրգների ստեղծագործությունները՝ Ջաֆար Ջաբրալ, Միրզա Ֆաթալի Ախունդով, Ալի Բեկ Հուսեյնզադե, Նաջաֆ Բեկ Վեզիրով, Հուսեյն Ջավիդ, Սաբիտ Ռախման, Նարիման Նարիմանով, Իլյաս Էֆենդիև, ինչպես նաև համաշխարհային դասականների ստեղծագործությունները՝ Ուիլյամ Շեքսպիր, Ֆրիդրիխ Շիլլեր, Ժան Բատիստ Մոլիեր, Ալեքսանդր Դյումա (հայր), Վիկտոր Հյուգո, Օնորե դը Բալզակ, Ալեքսանդր Պուշկին, Միխայիլ Լերմոնտով, Լև Տոլստոյ, Նիկոլայ Գոգոլ։ Թատերախումբը հյուրախաղերով հանդես է եկել Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կազանում, Թբիլիսիում, Տաշքենդում, Աշխաբադում, Թուրքիայում, Գերմանիայում, Կիպրոսում։
Թատրոնի որոշ բեմադրություններ ստացել են ԽՍՀՄ և Ադրբեջանի պետական շքանշաններ։
ԹատերախումբԽմբագրել
- Ժողովրդական դերասաններ
- Սիյավուշ Ասլան
- Յաշար Նուրի
- Նուրեդին Գուլիև
- Բեստի Բեքիրովա
- Ֆիրանգիզ Մուտալիմովա
- Ռաֆայել Դադաշով
- Իլհամ Ալեսկերով
- Զարնիգյար Աղակիշիև
- Թելման Ադիգյոզալով
- Վաստակավոր դերասաններ
- Ասկեր Մամեդօղլի
- Սաբիր Մամեդով
- Ջաֆար Նամիգ Քեմալ
- Սադիգ Իմանով
- Սաիդ Գուլիև
- Պարվիզ Բագիրով
- Սևիլ Խալիլովա
- Գլխավոր ռեժիսոր
- Մերախիմ Ֆերզալիբեկով
ՊատկերասրահԽմբագրել
ՀղումներԽմբագրել
- Официальный сайт Archived 2011-10-02 at the Wayback Machine.
- Театральная Энциклопедия