Հուսեյն Ջավիդ
Հուսեյն Ջավիդ (ադրբ.՝ Hüseyn Cavid, հոկտեմբերի 24, 1882, Նախիջևան, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 5, 1941, Տայշետսկի շրջան, Իրկուտսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի բանաստեղծ, գրող և դրամատուրգ; Ադրբեջանական գրականության ռոմանտիզմ ժանրի գլխավոր ներկայացուցիչ Հուսեյն Ջավիդը ազգային ռոմանտիկ բանաստեղծության և ողբերգության ժանրի հիմնադիրն է[1]:
Հուսեյն Ջավիդ ադրբ.՝ Hüseyn Cavid | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 24, 1882 |
Ծննդավայր | Նախիջևան, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | դեկտեմբերի 5, 1941 (59 տարեկան) |
Վախճանի վայր | Տայշետսկի շրջան, Իրկուտսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Նախիջևան |
Գրական անուն | Джавид Эфэнди և Шекспир Востока |
Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
Լեզու | ադրբեջաներեն |
Ազգություն | Ադրբեջանցի |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Ստամբուլի համալսարան |
Ժանրեր | դրամա և ռոմանտիզմ |
![]() | |
Huseyn Javid Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Հուսեյն Ջավիդը ծնվել է 1882 թվականին Նախիջևանի Քենգերլիի շրջանի Շահթախտի գյուղում: Նա ստացել է իր առաջին կրթությունը Նախիջևանի կրոնական դպրոցում: Նա իր միջնակարգ կրթությունը ստացել է Մ․ Թ․ Սիդկիի «Դպրոց-կրթություն» կոչվող նոր դպրոցում(1894-1898): Ավարտել է Ստամբուլի համալսարանի գրականության բաժինը (1909): Աշխատել է որպես ուսուցիչ Նախիջևանում, այնուհետև `Գանձակում և Թբիլիսիյում, իսկ 1915 թվականից` Բաքվում[2]:
ՍտեղծագործություններԽմբագրել
Հուսեյն Ջավիդի ստեղծագործությունը տևել է ավելի քան 30-տարի: Նա հարստացրել է Ադրբեջանական գրականությունը և ժանրով, և իմաստությամբ: Նրա «Անա (Նայր)», «Շեյխ Սանան» և «Իբլիս» ստեղծագործություններով Ադրբեջանական գրականության մեջ դրվել է ողբերգական ժանրի հիմքը: Դրամատուրգի ստեղծագործությունների մեջ հատուկ տեղ են գրավում «Փեյղամբար», «Թոփալ Թեյմուր», «Քնյազ», «Սայավուշ», «Խայյամ», «Իբլիսին ինթիկամը (Իբլիսի վրեժը)» պիեսները և «Ազեր» պոեման: Ադրբեջանական ժողովրդին շատ սիրող դրամատուրգը երկար տարիներ խորհրդային կարավարության կողմից իրականացվող բռնադատողական քաղաքականության հետ չի հաշտվել և պայքար է մղել նրանց դեմ: Նա 1941 թվականին հալածանքի է ենթարկվել, որը իրականացված է Ստալինի ռեժիմի կողմից ու սպանվել է Իրկուտսկի մարզում։ Հեյդար Ալիևի հանձնարարությամբ նրա գերեզմանը տեղափոխվելով Նախիջևան հուղարկավորվել է այնտեղ[3]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Азербайджанская литература
- ↑ Гусейн Джавид // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- ↑ Дом-музей поэта
ԳրականությունԽմբագրել
- Ашнин Ф. Д., Алпатов В. М., Насилов Д. М. Репрессированная тюркология. — М.: «Восточная литература» РАН, 2002. — С. 157.
- Джафар М. Гусейн Джавид. — Баку: Элм, 1982.