Արշավիր Դարբնի

հայ արձակագիր, թարգմանիչ, դրամատուրգ, բանաստեղծ
(Վերահղված է Ա. Դարբնիից)

Արշավիր Դարբնի (Արշավիր Միքայելի Մնացականյան, հունվարի 16, 1910(1910-01-16)[1][2], Գետաշեն, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - նոյեմբերի 17, 1980(1980-11-17)[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ առակագիր, բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1937 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1940 թվականից։ Հայրը դարբին էր, որից էլ մակաբերել է Դարբնի գրական անունը։

Արշավիր Դարբնի
Ծննդյան անունԱրշավիր Միքայելի Մնացականյան
Ծնվել էհունվարի 16, 1910(1910-01-16)[1][2]
ԾննդավայրԳետաշեն, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Վախճանվել էնոյեմբերի 17, 1980(1980-11-17)[2] (70 տարեկան)
Վախճանի վայրԳետաշեն, Արցախի Հանրապետություն
ԳերեզմանՆուբարաշենի գերեզմանատուն
Մասնագիտությունգրող և արձակագիր
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ[1]
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
ԱշխատավայրՀԳՄ[1], Հայֆիլմ և ՀԳՄ
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան և «Պատվո նշան» շքանշան
Արշավիր Դարբնի Վիքիքաղվածքում
Արշավիր Դարբնի Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Լեռնային Ղարաբաղի Գետաշեն գյուղում։ Ավարտել է Բաքվի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցը, ապա սովորել Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի գրական-սցենարական ֆակուլտետում։ Երկար տարիներ աշխատել է Բաքվի հայկական դրամատիկական թատրոնում որպես գրական-գեղարվեստական բաժնի վարիչ։

Նրա անդրանիկ պիեսը՝ «Հողը ծիծաղում է» բեմադրվել է Բաքվի հայկական թատրոնում։ Հետագայում գրել է «Արծիվներ», «Դատավճիռ», «Վրեժ», «Երբ բացվում է մանուշակը» դրամաները։ Վերջին դրաման Մոսկվայում արժանացել է խրախուսական մրցանակի և բեմադրվել է Ադրբեջանի և Հայաստանի մի շարք թատրոններում։

Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Եղել է սակրավորների առանձին գումարտակի կոմիսար, դիվիզիայի թերթի խմբագրի տեղակալ։ 1948 թվականից բնակվել է Երևանում։ 1949-1950 թվականներին եղել է ՀԳՄ վարչության քարտուղար։ Աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրում, «Հայֆիլմ» կինոստուդիայում, Հայաստանի կինոաշխատողների միությունում։ 1966-1980 թվականներին որպես խորհրդական աշխատել է Հայաստանի գրողների միությունում։

Նրա ստեղծագործությունները[3] թարգմանվել և առանձին գրքով լույս են տեսել ռուսերեն, ադրբեջաներեն, ուկրաիներեն։ Մահացել է Երևանում[4]։ Թաղված է Նուբարաշենի գերեզմանատանը[5]։

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է Կարմիր աստղի, Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի, «Պատվո նշան» շքանշաններով։

Երկեր խմբագրել

Գրքեր խմբագրել

  • Երկեր, Երևան։ Հայաստան, 1972։
  • Աղվեսը դրախտում, Երևան։ Հայաստան, 1969, 158 էջ։
  • Բալիկներ և ծաղիկներ։ Երևան։ Հայպետհրատ, 1963։
  • Առակներ և սատիրական ոտանավորներ։ Երևան։ Հայպետհրատ, 1959, 198 էջ։
  • Առակներ։ Երևան։ Հայպետհրատ, 1955, 87 էջ։
  • Рассвет в Мргашате, Ереван. Айпетрат, 195, 98 с.
  • Առակներ, Երևան։ Հայպետհրատ, 1952, 76 էջ։
  • Басни, Ереван: Айпетрат, 1952. 76 с.

Մամուլ խմբագրել

  • Խնձորենին։ «Գրական թերթ», 1969, № 6:

Թարգմանություններ խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Ադրբեջանական պոեզիայի անթոլոգիա.- Երևան։ Հայպետհրատ, 1950.- 284 էջ.- Բովանդ-ից՝ Որոշ ստեղծագործություններ։
  • Ընտիր էջեր ռուս սովետական պոեզիայի.- Երևան։ Հայպետհրատ, 1963.- 543 էջ։
  • Ծաղկուն ճամփա /Կազմ.՝ Վ. Բալայան.- Երևան։ Հայաստան, 1971.- 202 էջ։
  • Կասումով Իմրամ։ Մարդը խարիսխ է ձգում.- Երևան։ Սովետական գրող, 1978.- 400 էջ.- Բովանդ-ից՝ Որոշ ստեղծագործություններ։
  • Կինը քաղաքացիական պատերազմում։ 1917-1920 թթ. Հյուսիսային Կովկասում և Ուկրաինայում եղած պայքարի եպիզոդներ.- Երևան։ Հայպետհրատ, 1940.- 399 էջ։
  • Վուրղուն Սամեդ։ Բանաստեղծություններ.- Երևան։ Հայաստան, 1976.- 122 էջ.- Բովանդ-ից՝ Ժողովրդական բանաստեղծը։

Գրականություն խմբագրել

  • Արշավիր Դարբնի, Հեղինե Գրիգորյան, Արցախ հրատարակչություն, 1995, 43 էջ[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
  3. «ՀԱԱՀ -ի գիտական գրադարան քարտարան, Դարբնի, Արշավիր Միքայելի». koha.anau.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 16-ին.
  4. Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ 141.
  5. «The memorial of Mnatsakanyan Arshavir (Արշավիր Մնացականյան Դարբնի) buried at Yerevan's Nubarashen cemetery». hush.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 16-ին.
  6. Գրիգորյան, Հեղինե (1995). Արշավիր Դարբնի. "Artsʻakh" hratarakchʻutʻyun.
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արշավիր Դարբնի» հոդվածին։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արշավիր Դարբնի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 313