Արևմտյան Հայաստան պետության զինանշան

Արևմտյան Հայաստան պետության զինանշանը, Արևմտյան Հայաստանի պետական խորհրդանիշներից մեկն է։ Այն հաստատված է կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 5-ի որոշումով։ Զինանշանը հաստատված է Արևմտյան Հայաստանի Ազգային Ժողովի 2015 թվականի փետրվարի 4-ի որոշումով հիմք ընդունելով 2014 թվականի հոկտեմբերի 5-ի Կառավարության որոշումը[1]։ Զինանշան-Վահանը եզրաշերտված է մուգ կապույտով և նարնջագույնով։ Վահանի կենտրոնում է հայոց պատմամշակութային ընկալումների մեջ հաստատուն տեղ ունեցող հավերժության նշանը ութանկյան մեջ, որի ճառագայթները բաժնում են Վահանը խաչով չորս մասի։ Զինանշանը կրկնում է Արևմտյան Հայաստան պետության դրոշի` կապոյտ, մուգ կապոյտ, նարջագույն գունային շարքը։ Զինանշան-Վահանը թագավորական և պետական իրավունքի հինգ կարևոր խորհրդանշաններից մեկն է։

Մանրամասնություններ
ԿրիչԱրևմտյան Հայաստան պետություն
Հաստատվածհոկտեմբեր 5, 2014
Վահան
Բագրատունիներ
Արշակունիներ
Արտաշեսյաններ
Ռուբինյաններ
ԼուսինյաններԼուսինյաններ
ԿարգախոսՀայը հայի համար
Այլ տարրերպատկերված է հավերժության նշանը խաչի կիրառմամաբ
Օգտագործումպաշտոնական հաստատություններում, անձնագրերի և պաշտոնական փաստաթղթերի վրա
Հեղինակային կոլեկտիվ
ԱՀՀ ԱԽ

Պատմական ակնարկ խմբագրել

Արշակունիների խորհուրդը

Մ.թ.ա. 247-225 -ին Վաղարշակ առաջինըը ստանձում է հայոց աշխարհի ղեկավարումը, նա դարձավ Արշակունյաց գահակալության հիմնադիրը Հայաստանում, նստավայրը Մծբին։ Արշակունիների գահակալության ժամանակ Մեծ Հայքի թագավրությունը վերականգնել է իր դիրքը տարածաշրջանում։ Արշակունիների մասնակցությամբ քրիստոնեությունը ընդունվեց որպես պետական կրոն (301) իսկ հայ գիրը դարձավ հայության համար առաջին քաղաքարթական գործիքը (405)։ Արշակունիների գահակալությունը դադարեց Արտաշես Դ-ի օրոք՝ 428 թվականին [2]։

Արտաշեսյանների խորհուրդը

Մ.թ.ա. 189-ին կամ Արշակունյաց գահակալության հիմնադրումից 70 տարի անց, Հայաստանում ձևավորվում է Արտաշեսյանների թագավորական տունը։ Թագավորական տան ականավոր ներկայացուցիչն է Տիգրան Մեծը, որի ժամանակ Հայաստանը դարձել է Միջին Արևելքի հզոր կայսրություն։ Արտաշեսյանները որպես թագավորական տուն դադարեցրել են իրենց գոյությունը մեր թվարկության առաջին դարում[3]։ Արտաշեսյանների անկումից հետո Արշակունյաց գահակալությունը դժվաարությաբ բայց հաստատակամորեն հայոց պետության իրավունքը հասցրեց մինչև 428 թվական։

Իշխանների խորհուրդը

428 թվականից սկսված Մամիկոնյանների, Սյունիների, Բագրատունիների և Արծրունիների իշախանական տները պահպանեցին Հայաստանի վարչաքաղաքական և մշակութային-կրոնական կենտրոնի ամբողջությունը մինչև 885 թվականը[2]։ 869 թվականին Հայոց կաթողիկոս Զաքարիա Ձագեցին աշխահակալ ժողով է կազմակերպում իշխանական տոհմերի ներկայացուցիչների մասնակցությամբ և 457 տարի հետո իշխանական տները հոգևոր բարձրագույն դասի հետ Ժողովում որոշում կայացրեցին վերականգնել թագավորական տունը և Աշոտ Բագրատունին հռչակվեց հայոց թագավոր։

Բագրատունիների խորհուրդը

885, Օգոստոսի 26-ին Աշոտ Բագրատունին ստանձում է հայոց աշխարհի ղեկավարումը։ Նա հանդիսացավ հայոց պատմության քրիստոնեական շրջանի թագավորական համակարգի հիմնասյունը։ Աշոտ Առաջինը, Բագրատունիների թագավորության հիմնադիրը Իշխանաց իշխան Սմբատ Խոստովանողի և Հռիփսիմե իշխանուհու որդին է։ 1076 թվականին Գագիկ Բ-ն երեք թիկնապահներով մոտենում է Կիզիստրա (կամ Կնդռոսկավիս) բերդի դարպասներին որտեղ սպասում էին բերդի տերերը ՝երեք հույն իշխանները։ Գագիկ Բ-ն գերավարվում է ապա սպանվում է։ Գագիկի մահվան վրեժը առել է Ռուբինյանների տոհմից Թորոս Ա իշխանը նա սպանել է երեք եղբայրներին և հետ վերցնելով Գագիկ բագրատունու թագն ու այլ արքայական հարստությունները։ Բագրատունիների զարմերը իրենց ծառայությունը կատարում են նաև այսօր[4]։

Ռուբինյանների խորհուրդը

1080 թվականին Իշխան Ռուբենը ստանձում է հայոց աշխարհի ղեկավարումը Կիլիկիայի հայկական թագավորությունից։ Իշխան Ռուբենը թագավոր Գագիկ Բագրատունու մերձավորն էր։ Իշխան Ռուբենը և նրա որդի Կոստանդինը հաստատվեցին Սարոս գետի վերին հոսանքի աջ ափին գտնվող Վահկա բերդում և պատերազմ սկսեցին Բյուզանդիայի դեմ Լեռնային Կիլիկիայում։ 1097 թվականին բյուզանդիան ճանաչեց Կիլիկիայի Հայոց իշխան Կոստանդին Ա-ի թագավորական իրավունքը, Վահկան հռչակվեց իշխանապետության մայրաքաղաք։ Մոտ երկուհարյուր տարի Ռուբինյանները կարողացան անառիկ պահել հայոց գահեը, տոհմի վերջին թագավոր Լևոն Ռուբինյանը կամովին փոխանցեց Կիլիկիայի գահը դստերը՝Զաբելին և 1226–ին դստերը կնության տվեց Հեթումին, Կոնստանտին սպարապետի որդուն։ Սկիզբ դրվեց Կիլիկիայի Հեթումյանների թագավորական տոհմի։ Ռուբինյան-Հեթումյան թագավորական տան վերջին գահակալը Կոստանդին Ե էր, ով դավադրաբար սպանվեց 1373 թվականին, Եգիպտոսի սուլթանի հետ հաշտության պայմանագիր կնքելու պատճառով[5]։

Լուսինյանների խորհուրդը

1374 թվականին հայոց գահը հանձնվեց Կիլիկիայում Լևոն Զ Լուսինյանին ով իր կյանքի վերջին տարիները անցկացրեց և մահացավ Փարիզում 1393 թվականին ։ Լուսինյանների Ակվիտեն-Նորման-Լուսինյան ճյուղը իշխեց Կիպրոսում մինչև 1489 թվականը։ Ակվիտեն-Նորման-Լուսինյան ճյուղի վերջին թագավորն էր Հակոբ (Ժակ) II դե Լուսինյանը (Jacques II de Lusignan) ով Կիպրոսի գահին նստեց 1463 թվականին, խլելով գահը իր խորթ քրոջից՝ Շարլոտտա]]յից։ 1468 թվականի հուլիսի 20-ին Հակոբ (Ժակ) II դե Լուսինյանը հեռակա կարգով ամուսնացավ 14-ամյա Եկատերինա Կորնարոի հետ։ 1472 թվականի հոկտեմբեր-նոյեմբերին Եկատերինան ժամանեց Կիպրոս՝ Ֆամագուստա որտեղ էլ տեղի ունեցավ ամուսնական արարողությունը։ Հակոբ (Ժակ) II դե Լուսինյանը թունավորվեց և մահացավ ամուսնությունից մի քանի ամիս անց։ Կիպրոսի և Կիլիկիայի թագավորության վերջին ժառանգը՝ Հակոբ (Ժակ) III- ը մահացավ կասկածելի հանգամանքներում 1474 թվականին։ Կտակի համաձայն, Եկատերինան դարձավ Կիպրոսի գահի ռեգենտ։ 1485 թվականին Շարլոտտան, Հակոբ (Ժակ) II դե Լուսինյանի խորթ քույթը կարողացավ վաճառել Լուսինյաններին պատկանող Կիպրոսի թագավորությունը և հայոց թագավոր տիտղոսը Կարլ առաջին Սավոյեին։ Այդ գործարքից հետո 1489 թվականին Վենետիկը ստիպեց Եկատերինաին վերջնականապես հրաժարվել Կիպրոսի գահից և հայոց թագավոր տիտղոսից որը արդեն վաճառված էր Կարլ առաջին Սավոյեին[5]։

Զինանշանի խորհուրդը խմբագրել

Արևմտյան Հայաստան պետության զինանշանը շարունակում է հայոց արքայական տների՝ Արշաակունիների, Արտաշեսյանների, Բագրատունիների, Ռուբինյաններ-Հեթումյանների, Լուսինյանների պետություն ստեղծելու և կառավարելու ավանդական իրավունքը։ Վահանը խորհրդանշում է հայոց պետակական իրավունքի շարունակականությունը Հայկական Բարձրավանդակի արևմտյան մասի մի հատվածի վրա, որպես ժամանակին թագավորական տների կողմից ճանաչված զինանշան։ Արտահայտում է հայ ժողովրդի և հատկապես արևմտահայության հավաքական կամքի դրսևորումը պետություն ստեղծելու պայքարում Արևմտյան Հայաստանի տարածքների վրա։ Զինանշանը վերահաստաում է արևմտահայության հայրենատիրության և իրավաքաղաքական օրակարգի ժառանգականություն ընդունումը 1915 թվականի ցեղասպանությունից հարյուր տարի անց։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ժողովածու Արևմտյան Հայաստանի Վտարանդի կառավարության արխիվային փաստաթղթերի 2011-2017,Երևան 2017 թվականի։ «Շուշի» հիմնադրամ հրատարակություն։ ISBN 978-9939-9084-8-9
  2. 2,0 2,1 Մանանդյան Հ., Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության, հ.1,h.2, Երևան, 1944,1957
  3. Հրանդ Ք․ Արմեն, Մեծն Տիգրան, 2 հրտ․, Կահիրե, 1957
  4. Եղիազարյան Ա, Հայ Բագրատունիների տերությունը (885-908թթ.), Երևան, ԵՊՀ հրատ., 2011,
  5. 5,0 5,1 Վ. Հ. Ռյուտ-Քոլենբերգ, Ռուբինյաններ, Հեթումյաններ և Լուսինյաններ, Կիլիկյան հայկական դինաստիաների կառուցվածքը, Փարիզ, 1963

Արտաքին հղումներ խմբագրել