Կատերինա Կորնարո (նոյեմբերի 25, 1454, Վենետիկ - հուլիսի 10, 1510), Կիպրոսի, Երուսաղեմի և Հայաստանի թագուհի 1474-1489 թվականներին, Հակոբ (Ժակ) II դե Լուսինյան(Jacques II de LUSIGNAN le Bâtard)[1] թագավորի այրին։ Կրում էր «Վենետիկյան հանրապետության դուստր (Սուրբ Մարկոսի դուստրը)» (Figlia adottiva della Repubblica) տիտղոսը։ Տիտղոսը տրվում էր այն օրիօրդներին, ովքեր ամուսնանում էին օտարերկրյա միապետների հետ։Կատերինա Կորնարոնան Լուսինյանների թագավորական տան վերջին գահակալն էր։

Կատերինա Կորնարոի դիմանկարը,Տիցիան,1542

Ընտանիքը խմբագրել

Ծնվել է Վենետիկում 1454 թվականին, ազնվականի ընտանիքում։ Վենետիկում Կորնարո ազգանունը հայտնի էր, ընտանիքը տվել է չորս գեներալ։ Ազգանուն կրողների թվում կային բազմաթիվ հայտնի գործիչներ, ծովագնացներ, վաճառականներ։ Կիպրոսը Կորնարո ընտանիքի առեւտրային շահերի մի մասն էր կազմում։ Ընտանիքը Կիպրոսում ուներ շաքարի մի քանի գործարաններ, արտադրանքն արտահանում էր Վենետիկ և հետագայում ամբողջ Եվրոպա։

Ամուսնությունը և գործունեությունը խմբագրել

 
San Salvador,Կատերինա Կորնարո, 1510 հուլիսի 10

1468 թվականին Հակոբ (Ժակ) II դե Լուսինյանը դառնում է Կիպրոսի թագավոր:1468 թվականի հուլիսի 20-ին Հակոբ (Ժակ) II դե Լուսինյանը հեռակա կարգով ամուսնանում է Մարկո Կորնարոյի դստեր՝ 14-ամյա Կատերինա Կորնարոյի հետ։ Նշանադրությունը տեղի է ունեցել Վենետիկում, որտեղ փեսայի փոխարեն ներկա է եղել նրա վստահված անձը։ Հարսի հայրը՝ Մարկո Կորնարոն, նրան հսկայական օժիտ է տվել։ 1472 թվականի հոկտեմբերի վերջին Կատերինան արքայական պատիվներով ճանապարհվեց Կիպրոս։ Նոյեմբերի սկզբին Կատերինան ժամանեց Կիպրոս՝ Ֆամագուստա, որտեղ էլ տեղի ունեցավ ամուսնական արարողությունը։ Հակոբ (Ժակ) II դե Լուսինյանը թունավորվեց և մահացավ ամուսնությունից մի քանի ամիս անց։ Կիպրոսի և Կիլիկիայի թագավորությանվերջին ժառանգը՝ Հակոբ (Ժակ) III- ը մահացավ կասկածելի հանգամանքներում՝ 1474 թվականին։ Կտակի համաձայն, Կատերինան դարձավ Կիպրոսի գահի ռեգենտ։ Թագավորի և ժառանգի մահից հետո թագավորությունը կառավարվում է ութ հոգուց բաղկացած խորհրդի կողմից, որոնց մեծ մասը թագավոր՝ Հակոբ (Ժակ) II դե Լուսինյանի իսպանացի խորհրդականներն էին։ Խորհուրդը նախագահում էր թագուհու հորեղբայրը՝ Անդրեա Կորնարոն։ Իսպանացի խորհրդականները արքեպիսկոպոսի գլխավորությամբ մեղադրեցին Կատերինայի հորեղբորը և նրա ընկերներին թագավորին թունավորելու համար։ Հակոբ (Ժակ) II -ի կողմնակիցները սպանում են Անդրեա Կորնարոյին և նրա եղբորորդուն։ Ի պատասխան ՝ Վենետիկի Հանրապետությունը տասը նավերից բաղկացած էսկադրիլիա է ուղարկում Կիպրոս։ Իմանալով էսկադրիլիայի մոտենալու մասին՝ Հակոբ (Ժակ) II-ի իսպանացի կողմնակիցները հեռացան կղզուց, իսկ նրանց կողմնակիցները ձերբակալվեցին և մահապատժի ենթարկվեցին էսկադրիլիայի ծովակալ Պիետրո Մոչենիգոյի կողմից։ 1485 թվականին Շարլոտտան, Հակոբ (Ժակ) II դե Լուսինյանի խորթ քույրը կարողացավ վաճառել Լուսինյաններին պատկանող Կիպրոսի թագավորությունը և հայոց թագավորի տիտղոսը՝ Կարլ առաջին Սավոյեին։ Այդ գործարքից հետո 1489 թվականին Վենետիկը ստիպեց Կատերինային վերջնականապես հրաժարվել Կիպրոսի գահից և հայոց թագավոր տիտղոսից, որն արդեն վաճառված էր Կարլ առաջին Սավոյեին։

Վերջին տարիները հուղարկավորությունը խմբագրել

 
Կատերինա Կորնարոի պալատը

Կատերինան Կիպրոսը լքեց 1489 թվականի մայիսի 14 -ին:Խաչակրաց վերջին պետությունը՝Կիպրոսը դարձավ Վենետիկի գաղութը։ Կատերինան Վենետիկի Հանրապետությունից մեծ փոխհատուցում է ստանում և տեղափոխվում է Վենետիկից քիչ հեռու գտնվող Ասոլո բնակավայրը։ Շուտով Ասոլոն դառնում է մշակութային կենտրոն։ Այստեղ Կատերինան անցկացրեց իր կյանքի վերջին տարիները։ Կատերինան մահացել է 1510 թվականի հուլիսի 10 -ին և թաղվել է Սուրբ Առաքյալների (Santi Apostoli) եկեղեցում։ Այնտեղից նրա մարմինը տեղափոխվել է Սան Սալվադորի (San Salvador) եկեղեցի 1584 թվականին, որտեղ նրա ընտանիքը տեղեր էր գնել և կառուցել հուշարձան։ Հուշարձանի կենտրոնական ռելիեֆը ցույց է տալիս Կատերինային 1489 թվականին բռնի հրաժարվելուց հետո, ինչպես նաև գեներալ Ագոստինո Բարբարիգոն, որի միջոցով հանձնում է իր թագը Վենետիկի Հանրապետությանը։ Շիրմաքարի վրա, լատիներեն մակագրությամբ գրված է Կիպրոսի, Երուսաղեմի և Հայաստանի թագուհի։

Կատերինան արվեստի մեջ խմբագրել

Կատերինային կենդանության օրոք նկարել են այդ դարաշրջանի բազմաթիվ հայտնի վարպետներ՝ Բելլինին, Ջորջիոնեն, Տիցիանը[2], ինչպես նաև Ա. Դյուրերը և ուրիշներ։ Թերեւս Կատերինայի ամենահայտնի հանդիսավոր դիմանկարը Տիցիանի նկարն է (1489/90 - 1576), որտեղ հայոց վերջին թագուհին պատկերված էր իր հովանավոր Սուրբ Եկատերինա Ալեքսանդրացու պատկերով։ Նկարը (102x72 սմ, յուղ կտավի վրա) թվագրված է 1542 թվականով և գտնվում է Ֆլորենցիայի Ուֆֆիցի պատկերասրահի հավաքածույում ՝ Տիցիանի սենյակում։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուր խմբագրել

  • А. Мкртчян,Тайна Левона де Лузиньяна, 2008г. Ереван
  • Близнюк С. В. Короли Кипра в эпоху крестовых походов. — СПб.: Алетейя, 2014. — (Историческая книга). — ISBN 978-5-91419-947-7.