Լևոն Զ
Իշխանություն1374 - 1375
Թագադրում1374
Ծնվել է՝1342
ԾննդավայրԿիլիկիայի Հայկական Թագավորություն
Մահացել է՝նոյեմբերի 29, 1393
Վախճանի վայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն
Սեն Դենի աբբայություն և Couvent des Célestins
ՆախորդԿոստանդին Ե
ՈւղեկիցՄարգարիտա դե Սուասոն
ՏոհմԼուսինյաններ
միապետ և գերիշխան
ՀայրՋիվան Լուսինյան
ՄայրՍոլդանա
ԵրեխաներԳվիդո
Հավատքկաթոլիկություն
ՍտորագրությունИзображение автографа

Լևոն Զ Լուսինյան խմբագրել

Ծնվել է 1340/42 թվականին, մահացել 1399 թվականի նոյեմբերի 29-ին

Լևոն Զ Լուսինյանի իշխանության գալը խմբագրել

Հայոց թագավոր Կիլիկիայում 1374-1375 թվականներին։ Ծնողները եղել են Ամորի Լուսինյանի ու Լևոն Գ-ի դուստի Իզաբելլայի որդի Ջիվանը և վրաց արքայադուստր Սոլդանան։ Այլ աղբյուրի համաձայն, հայրը ֆրանսիական Լուսինյան տոհմի Ջիվան ասպետն էր, իսկ մայրը՝ Սուլթան անվամբ հայուհի։ Հոր մահից հետո, երբ Կիլիկիայում գահ բարձրացավ Կոստանդին Դ արքան, որը հալածանքներ սկսեց ունիթորների նկատմամբ, մայրը իր զավակների հետ ապաստանեց Կիպրոս կղզում, որի գահակալները նույնպես Լուսինյան էին։ Ջիվանի և Սուլթանի որդի Լևոնը ծնվել է Կիլիկիայում։ Խուսափելով Կոստանդին Դ-ի հալածանքներից՝ 1344 թվականին Սուլթանը իր որդիների հետ ապաստանել էր Կիպրոսում։ Կոստանդին Դ-ից հետո իշխանությունը անցնում է Կոստանդին Ե-ին, ում դավադիր սպանությունից հետո էլ 1374 թվականին իշխանությունը անցնում է Լևոն Լուսինյանին։ Սեպտեմբերի 14-ին Լևոնը ժամանեց Սիս մայրաքաղաքը և ութ ամիս անց Ս. Սոփիայի մայր տաճարում լատինական ծեսով օծվեց թագավոր, ապա իշխանների դժգոհությունը մեղմելու համար՝ նաև հայկական ծեսով։ Լևոնը իր իշխանության գալը նախօրոք համաձայնեցրել էր։ Նա պայմանավորվել էր, որ ինքը Կիլիկիա կգա Կիպրոսի և Ջենովայի միջև մղվող պատերազմից հետո։ Իսկ մինչ այդ երկիրը կկառավարեր խնամակալական խորհուրդը, որի մեջ մտնում էին Կոստանդին Դ-ի այրի Մարիան, քույրը՝ Ֆեման և այլոք։ 1373 թվականին առևտրական կոնֆլիկտ առաջացավ ջենովացիների և վենետիկցիների միջև, ինչն էլ 1374 թվականին վերածվեց պատերազմի, որի ժամանակ էլ գերի ընկավ Լևոն Լուսինյանը։ Վերջինս կարողացավ ապացուցել իր անմեղությունը և վերադառնալ Սիս։ Հարկ է նշել, որ վերջինս օծվել է 2 անգամ, քանզի առաջին անգամ լատինական ծեսով, իսկ երկրորդ անգամ՝ հայոց ծեսով «Փա՛ռք ու պատի՜վ Կիլիկիո թագավորությանը․․․Երկար կյանք Լևոն արքային․․․»[1]։ Լևոնի գահակալման շրջանում իշխանությունը տարածվում էր միայն Սիսի, Անարզաբայի և Լեռնային Կիլիկիայի մի քանի շրջանների վրա։

Սսի պաշարումը և Կիլիկիայի անկումը խմբագրել

 
Կիլիկյան Հայաստան

Լևոնը իր լատինամոլ քաղաքականությամբ հարուցեց ոչ միայն հայերի, այլև շրջակա մուսուլմանական պետությունների դժգոհությունը։ Եգիպտոսի սուլթան Մելիք Աշռաֆի զորքերը 1375 թվականի հունվարի 5-ին պաշարեցին Սիսը։ Սովից ու հիվանդություններից նեղված Լևոնն ապրիլի 22-ին հաշտություն խնդրեց և Հալեպի ամիրայից կյանքի ապահովության երաշխիք ստանալով՝ բերդը հանձնեց թշնամուն։ Լևոնը իր ընտանիքի, կաթողիկոսի և շուրջ 20 հայ մեծամեծների հետ գերեվարվեց Կահիրե։ Լևոնի խոստովանահայր Հովհաննես Դարդելի ջանքերով, Կաստիլիայի Հովհան I և Արագոնի Պեդրո IV թագավորների միջնորդությամբ 1382 թվականի սեպտեմբերին Լևոնը գերությունից ազատվեց և մեկնեց Եվրոպա։ 1383 թվականի ամռանը նա հասավ Կաստիլիա, որի թագավորը Լևոնին պարգևեց Մադրիդ, Վիլյարեալե, Անդուխար քաղաքները և խոստացավ օգնել նրան Կիլիկիայի գահը վերստանալու համար։ Արագոնի և Կաստիլիայի թագավորությունները ձգտում էին Լևոնին օգտագործել՝ Մերձավոր Արևելքում իրենց ազդեցությունն ընդարձակելու համար։ Լևոնը տասնմեկ տարի շարունակ շրջագայեց և դիմեց եվրոպական արքունիքներին՝ նրանցից օգնություն ստանալու ապարդյուն հույսով։ Կյանքի վերջին տարիներին Լևոնն ապրեց Փարիզի Սենտ–Օուեն պալատում, որը նրան 1384 թվականին հատկացրել էր Ֆրանսիայի Շառլ VI թագավորը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ԼԵՎՈՆ ՎԵՑԵՐԵՐԴ, ԿԻԼԻԿԻՈ ԱՐՔԱԲ».
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Զ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 591