Արևմտյան Ադրբեջան (հակահայկական ծրագիր)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արևմտյան Ադրբեջան (այլ կիրառումներ)

Չշփոթե՛լ Իրանի Իսլամական Հանրապետության Արևմտյան Ադրբեջան վարչատարածքային միավորի հետ։

Կովկասի պարսկական խանությունները 18-րդ դարում։ Ներկայումս ադրբեջանական պատմիչները պնդում են, որ այս տարածքները (ներառյալ Հայաստանի Հանրապետության այժմյա տարածքը) հանդիսանում են Ադրբեջանի պատմական նախահայրենիքը

Արևմտյան Ադրբեջան (ադրբ.՝ Qərbi Azərbaycan), Ադրբեջանի Հանրապետության նվաճողական և հակահայկական ծրագիր, որի նպատակն է Հայաստանի Հանրապետության տարածքի օկուպացումն ու ադրբեջանցիներով վերաբնակեցումը[1][2][3]։ Ծրագիրը շրջանառության մեջ է մտցվել հայր և որդի Ալիևների կողմից[3]։

Ադրբեջանցի պատմաբանները պնդում են, որ ժամանակակից Հայաստանի հողերը ժամանակին պատկանել են Ադրբեջանին[4]։ Որպես պատճառաբանություն նրանք ներկայացնում են այն հանգամանքը, որ Հայաստանի ներկայիս տարածքը պատմական տարբեր ժամանակահատվածներում եղել է թյուրքական տարբեր ցեղերի, կայսրությունների և խանությունների իշխանության տակ, մինչև ուշ միջնադարը, երբ 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերզամներից հետո Արևելյան Հայաստանը կցվեց Ռուսական կայսրությանը։

Այս հասկացությունը ունի պաշտոնական թույլտվություն, ինչպես նաև լայնորեն կիրառվում է Ադրբեջանի Հանրապետության ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններում։ Մասնավորապես Ադրբեջանի նախագահը նշում է, որ Հայաստանի տարածքը գտնվում է «հին թուրք-ադրբեջանական հողերում»։

Պատմություն

խմբագրել

Ժամանակակից Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետության արևմտյան հատվածը (առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) գտնվում է Հայկական լեռնաշխարհում[5]։ Դեռևս Բրոնզի և երկաթի դարում Հայկական լեռնաշխարհում ստեղծված մանր ու միջին ցեղապետությունները ու պետական կազմավորումների մեծ մասը մ.թ.ա. 9-րդ դարում միավորվել են Վանի թագավորության մեջ։ Վերջինիս հայկական լինելու հանգամանքը դեռ ուսումնասիրված չէ գիտնականների կողմից, կան իրարամերժ տեսակետներ։

Մինչև Կովկասում խանությունների ձևավորվելը, թյուրքական օղուզ ցեղի ցեղախմբերը (մասնավորապես Կարա և ակ-կոյունլուները) որոշ ժամանակահատված իշխել են այս տարածաշրջանում[6][7]։ Դրան հաջորդում է Արևելյան Հայաստանի անցնելը Սեֆյան Պարսկաստանի վերահսկողության տակ։

17-19-րդ դարերում թյուրքական ծագում ունեցող ղազարների վերահսկողության տակ հայերը ունեցել են ինքնավարություն, որը իրականանում էր մելիքի միջոցով։ 1828 թվականին համաձայն Թուրքմենչայի հաշտության պայմանագրի՝ Արևելյան Հայաստանի կցվել է Ռուսական կայսրությանը։

Ժողովրդագրական հիմքեր

խմբագրել
 
1897-2001 թվականներին Հայաստանի (Արևելյան Հայաստան) հայ, քուրդ և ադրբեջանցի բնակչության թվաքանակը

1795-1804 թվականների ռուս-պարսկական ռազմական բախումների ժամանակ մեծ քանակությամբ հայեր գերեվարվել են դեպի Իրան։ Մոտ 20,000 հայեր այս շրջանում հաստատվել են Վրաստանում, որը համեմատաբար ավելի ապահով երկիր էր։

Ամերիկահայ պատմաբան և «Իրանիկա» հանրագիտարանի հոդվածների և բազմաթիվ գրքերի հեղինակ Ջորջ Բուռնությանը իր աշխատությունում նշել է այս դեպքերից հետո Երևանի խանության էթնիկական կազմը։

  19-րդ դարի առաջին քառորդում Արևելյան Հայաստանի տարածքը կազմել է 7000 քառակուսի կիլոմետր։ Երկիրը լեռնային է և չոր։ Արևելյան Հայաստանի բնակչությունը կազմել է 100 000 մարդ, որոնցից մոտավորապես 80 %-ը եղել են մուսուլմաններ (պարսիկներ և քրդեր)։ Քրիստոնյաները (հայեր) կազմել են բնակչության 20 %-ը  

Երևանի խանությունը Ռուսական կայսրությանը կցվելուց հետո Արևելյան Հայաստանի բնակչության էթնիկական կազմը ենթարկվել է փոփոխության։ Մոտ 57 000 փախստական հայերը, որոնք հաստատվել էին Պարսկաստանում վերադարձան Արևելյան Հայաստանի տարածք, իսկ 1828 թվականին մոտ 35 000 իսլամադավան պարսիկներ, թուրքեր, քրդեր, լեզգիներ, ավարներ և այլ ազգություններ (100 000 մարդ) լքեցին տարածաշրջանը[փա՞ստ]։

Չնայած սրան՝ Ռուսական կայսրությունը ևս ուներ որոշակի հակահայկական քաղաքականություն, որը նա որդեգրել էր Սեֆյան Պարսկաստանից[փա՞ստ]։

  Էջմիածնի կաթողիկոսին փոխարինելու Ռուսաստանի փորձը և Գանձակի հայերին վերաբնակեցնելու առաջարկը կարող է այն լույսի ներքո մեկնաբանվել, թե ինչպես կարող էին ռուսական զորախմբերը Գանձակի «գրավումից» քիչ ժամանակ անց 250 հայ ընտանիքի հեռացնել Ղարաբաղից  

Թեև ավելի փոքր մասշտաբով, սակայն արտագաղթերը շարունակվել են մինչև 19-րդ դարը։ Ժամանակի ընթացքում Հայաստանի մուսուլմանական բնակչությունը նվազել է։ 20-րդ դարի սկզբին Զանգեզուրում կար 149 հայկական, 91 քրդական և 81 ադրբեջանական գյուղ։

Ըստ 1897 թվականի համառուսաստանյան մարդահամարի՝ զգալի քանակությամբ ադրբեջանցիներ բնակվում են նաև Ռուսաստանում։

Հայկական ԽՍՀ-ում ադրբեջանցիները ապրել են հիմնականում գյուղական բնակավայրերում և զբաղվել են գյուղատնտեսությամբ և գորգագործությամբ։ Ճանապարհորդ Լուիջի Վիլլարին 1905 թվականին ուսումնասիրելով Արևելյան Հայաստանը հայտարարել է, որ հայաստանաբնակ ադրբեջանցիները (թաթարները), որպես կանոն, առավել հարուստ են, քան հայերը[փա՞ստ]։

Ադրբեջանական որոշ աղբյուրներ պնդում են, որ ներկայումս Հայաստանի տարածքում չի բնակվում ոչ մի ադրբեջանցի[փա՞ստ]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Բաքուն կրկին խոսում է «Արևմտյան Ադրբեջանի» մասին, նոր քայլեր անում» հոդված azatutyun.am կայքում, (արխիվացված 16․06․2024 թվականին)։
  2. ««Արևմտյան Ադրբեջան»-ի հայեցակարգը Հայաստանի դեմ նոր պատերազմ հիմնավորելու հայեցակարգ է․ վարչապետ» հոդված armenpress.am կայքում, (արխիվացված 16․06․2024 թվականին)։
  3. 3,0 3,1 «Պատրաստվեք, գալիս են․ ի՞նչ է նշանակում «Արևմտյան Ադրբեջան» հոդված oragir.news կայքում, (արխիվացված 16․06․2024 թվականին)։
  4. «Present-day Armenia located in ancient Azerbaijani lands - Ilham Aliyev». News.Az. 2010 թ․ հոկտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 21-ին.
  5. A. West, Barbara (2008). Encyclopedia of the Peoples of Asia and Oceania, Volume 1. Facts on File. էջ 52. ISBN 0-8160-7109-8.
  6. Abbas Amanat, The Pivot of the Universe: Nasir Al-Din Shah Qajar and the Iranian Monarchy, 1831-1896, I.B.Tauris, pp 2-3; "In the 126 years between the fall of the Safavid state in 1722 and the accession of Nasir al-Din Shah, the Qajars evolved from a shepherd-warrior tribe with strongholds in northern Iran into a Persian dynasty.."
  7. Choueiri, Youssef M., A companion to the history of the Middle East, (Blackwell Ltd., 2005), 516.