Հետաքրքրասերները (նկար)

Արփենիկ Նալբանդյանի նկարներից

Հետաքրքրասերները, ՀԽՍՀ վաստակավոր նկարչուհի Արփենիկ Նալբանդյանի 1955 թվականին ստեղծած կտավը։ Նկարի էսքիզը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում[1]։

Հետաքրքրասերները
տեսակգեղանկար
նկարիչԱրփենիկ Նալբանդյան
տարի1955
բարձրություն210 սանտիմետր
լայնություն130 սանտիմետր
նյութկտավ և յուղաներկ
գտնվում էՀայաստանի ազգային պատկերասրահ
հավաքածուՀայաստանի ազգային պատկերասրահ
կայք
Ծանոթագրություններ

Ցուցադրվել է Մոսկվայում, մեծ Հոկտեմբերի 40-ամյակի առթիվ կազմակերպված ցուցահանդեսում։

Կտավն ունի 210 սմ բարձրություն, 130 սմ լայնություն, նյութը՝ կտավ, յուղաներկ[2]։

Նկարագրություն խմբագրել

Արփենիկ Նալբանդյանին առանձնապես հուզել և հետաքրքրել է մանուկների աշխարհը, որը նրան հարուստ նյութ է տվել իր կտավների համար։ Այդ շարքից է 1955 թվականի «Հետաքրքրասերները» կտավը։

Աշխատանքի անվանման մասին Արտաշես Քալանթարյանն ասել է.

  Բջնիու՞մ էր, Գորիսու՞մ, թե՞ Դիլիջանում։ Փոքրիկ մի բնանկար էր տեղափոխում կտավի վրա, երբ զսպված մի շշուկ, թե չոր ճյուղի ճտտոցը գրավեց նրա ուշադրությունը։ Շրջեց գլուխը ու տեսավ գյուղական փոքրիկ երեխաների։ Մոտեցել էին թիկունքից, աննկատելի, ծտերի նման թառել փայտե պարզ ցանկապատին ու նկարչուհու ուսի վրայից ներկատախտակին էին նայում` զարմացած, լայն բացած աչքերով։ Նկարչուհուն թվաց, թե նրանք իսկապես ծտեր են և իր շարժումից հիմա կթռչեն ուր-որ է։ Ու հանկարծ ոչինչ չի մնա։ Մի վայրկյան մնաց հիացած ու սրտաշարժված, նրանց անպաճույճ շորերին նայեց և բոբիկ ոտքերին, նրանց մաքուր ու անմեղ աչքերին նայեց և արևից վառված, պլոկված ուսերին։ Հետո կամացուկ մի կողմ դրեց կիսատ բնանկարը, մաքուր մի կտավ վերցրեց ու նկարեց նրանց փայտե պարզ ցանկապատի վրա, թռչելու պատրաստ փոքրիկ ճնճղուկների նման։  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Նալբանդյան Արփենիկ Արշակի | Հետաքրքրասերները (էսքիզ) - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
  2. «Արփենիկ Նալբանդյան 1916-1964. Հետաքրքրասերները, էսքիզ. 1955, կտավ, յուղաներկ, 210×130 | Eduard Isabekyan». Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել