Տատիկի հեքիաթը (նկար)

Արփենիկ Նալբանդյանի նկարներից

«Տատիկի հեքիաթը», ՀԽՍՀ վաստակավոր նկարչուհի Արփենիկ Նալբանդյանի 1953 թվականին ստեղծած կտավը։ Գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում[1]։

Տատիկի հեքիաթը
տեսակգեղանկար
նկարիչԱրփենիկ Նալբանդյան
տարի1953
բարձրություն94,5 սանտիմետր
լայնություն103 սանտիմետր
ժանրդիմապատկեր
նյութկտավ և յուղաներկ
գտնվում էՀայաստանի ազգային պատկերասրահ
հավաքածուՀայաստանի ազգային պատկերասրահ
կայք
Ծանոթագրություններ

Կտավն ունի 94.5 սմ բարձրություն, 103 սմ լայնություն, նյութը՝ կտավ, յուղաներկ[2]։

Նկարագրություն խմբագրել

«Տատիկի հեքիաթը» կտավում առկա է Արփենիկ Նալբանդյանի համարձակ, ստեղծագործական ակտիվ վերաբերմունքն ընտրած թեմայի նկատմամբ։ Կտավը լի է հույզերով, դրական տրամադրությամբ, հանգստությամբ, նաև` տխրությամբ։ Նկարչուհին գույները համադրել է վարպետորեն` լավ ներկայացնելով հագուստի ֆակտուրան։ Տատիկը հեքիաթ է պատմում խորիմաստ, բարի, հարազատ հայացքով։ Արփենիկ Նալբանդյանը լավ է ներկայացրել տատիկի կերպարը. տեսանելի են նրա կիսով չափ ճերմակած մազերը, դիմագծերի արտահայտված կնճիռները, հնամաշ, աշխատող ձեռքերը։

Թոռնիկի կերպարը նկարչուհին ներկայացրել է երազային, մանկական ու մաքուր։ Նա ձեռքն այտին դրած լսում է տատիկի հեքիաթը։ Նկարչուհին թոռնիկի դեմքի մշակումն արել է շատ մանրամասն։ Կտավում պատկերված է լույս ու ստվերի հակադրությունը թե՛ դեմքերի ներկայացման, թե՛ հագուստների մեջ։ Կտավում պատկերված է կենցաղային, բայց ոչ սովորական իրավիճակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Նալբանդյան Արփենիկ Արշակի | Տատիկի հեքիաթը - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2019 թ․ մարտի 16-ին.
  2. «Արփենիկ Նալբանդյան 1916-1964. Տատիկի հեքիաթը. 1953, կտավ, յուղաներկ, 94.5×103, Հայաստանի ազգային պատկերասրահ | Eduard Isabekyan». Վերցված է 2019 թ․ մարտի 16-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել