Արամ Իսաբեկյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Իսաբեկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արամ Իսաբեկյան (սեպտեմբերի 26, 1952[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ նկարիչ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ (2002), Հայաստանի ժողովրդական նկարիչ (2019)[3]։
Արամ Իսաբեկյան | |
---|---|
Ի ծնե | Արամ Էդուարդի Իսաբեկյան |
Ծնվել է | սեպտեմբերի 26, 1952[1] (72 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Պարգևներ | |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Հայր | Էդուարդ Իսաբեկյան |
Մայր | Արփենիկ Նալբանդյան |
Aram Issabekyan Վիքիպահեստում |
Էդուարդ Իսաբեկյանի և Արփենիկ Նալբանդյանի որդին է։
Կենսագրություն
խմբագրել1976 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1980 թվականից դասավանդել է նույն ինստիտուտում (1990-1994 թվականներին` պրոռեկտոր), 1994 թվականից Երևանի գեղարվեստի ինստիտուտի (2000 թվականից` Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա) ռեկտոր[4][5], (2003 թվականից՝ պրոֆեսոր)։ 2003, 2008, 2013 և 2017 թվականներին վերընտրվել է ակադեմիայի ռեկտորի պաշտոնում[6]։ 1982 թվականից Հայաստանի նկարիչների միության և ՅՈւՆԵՍԿՕ-ի Նկարիչների միջազգային ընկերության անդամ է։
Ստեղծել է նատյուրմորտներ, կոմպոզիցիաներ։ 1976 թվականից մասնակցել է համապետական և համամիութենական ավելի քան 200 ցուցահանդեսների։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1982, 1999, 2001, 2010, 2019), Էջմիածնում (1987), Փարիզում (1995, 1996, 1998), Հալեպում (1991), Կահիրեում, Լոնդոնում։ 2022 թվականին անհատական ցուցահանդես Հայաստանի Նկարիչների միությունում՝ 70-ամյակին նվիրված։ 2002 թվականին դարձել է բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ, ակադեմիկոս։
Աշխատանքները գտնվում են տարբեր թանգարաններում ու ցուցասրահներում, ինչպես նաև բազմաթիվ անհատական հավաքածուներում։
Պարգևներ, մրցանակներ
խմբագրել- ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալ, 1999
- ՀՀ Մովսես Խորենացու մեդալ, 2001
- Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, 2002
- ՀՀ ժողովրդական նկարիչ, 2019
- ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալ, 2022
- «Վահան Թեքեյան» մրցանակակիր, 2022
Ստեղծագործությունները
խմբագրել- «Շեփորով նատյուրմորտ» (1982)
- «Նամակ Ամերիկայից» (1988)
- «Արվեստանոցում» (1993)
- «Նվիրում» (1992)
- «Հորս դիմանկարը» (1995)
- «Փարավոն Միրզոյան» (1997)
- «Վարվառան» (1999)
- Աննայի դիմանկարների շարքը (1995-1997)
Ճանապարհորդական տպավորությունների, կարդացածի և վերհուշերի արդյունք են հետևյալ ստեղծագործությունները՝
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://avproduction.am/?ln=am&page=person&id=934
- ↑ «Zarkfoundation - Արամ Իսաբեկյան». zarkfoundation.com.
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ». president.am. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ LLC, Helix Consulting. «Арам Исабекян избран ректором Ереванской государственной художественной академии». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ «Арам ИСАБЕКЯН: "АРТ-ОБРАЗОВАНИЕ ВОСТРЕБОВАНО ВСЕГДА"». golosarmenii.am. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ «ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՌԵԿՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Արամ Իսաբեկյան կատեգորիայում։ |