Գորիսեցի կին (Գորիսեցի Օվսաննա մայրիկը, նկար)
«Գորիսեցի կին (Գորիսեցի Օվսաննա մայրիկը)», ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Արփենիկ Նալբանդյանի 1962 թվականին ստեղծած կտավը, որը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում[1]։
տեսակ | գեղանկար |
---|---|
նկարիչ | Արփենիկ Նալբանդյան |
տարի | 1962 |
բարձրություն | 88,5 սանտիմետր |
լայնություն | 63,5 սանտիմետր |
նյութ | կտավ և յուղաներկ |
գտնվում է | Հայաստանի ազգային պատկերասրահ |
հավաքածու | Հայաստանի ազգային պատկերասրահ |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ |
Պատմություն
խմբագրելԱրփենիկ Նալբանդյանի արվեստը բազմաժանր է, սակայն առանձնահատուկ է նկարչուհու վերաբերմունքը հատկապես կոմպոզիցիոն ֆիգուրատիվ ժանրին։ Այդ աշխատանքները հագեցած են խոր բովանդակությամբ, գեղանկարչորեն ավելի գունեղ ու բազմազան են։
1962 թվականին Արփենիկ Նալբանդյանը, լինելով Զանգեզուրում, պատկերել է գորիսեցի մի կնոջ` Օվսաննա մայրիկին։ Կտավում պատկերված է կոնկրետ անձնավորություն, սակայն այն ներկայացնում է զանգեզուրցի կանանց հավաքական կերպար։
Նկարագրություն
խմբագրելԱրփենիկ Նալբանդյանը տարեց կնոջ խորաթափանց հայացքում ներկայացնում է նրա տարիների ընթացքում կուտակված կյանքի փորձը, աշխատավորուհուն բնորոշ հաստատակամությունն ու կենսախնդությունը։ Նկարչուհին կնոջը պատկերել է կապտականաչավուն ֆոնի վրա՝ բազմագույն զգեստով։
Տվյալներ
խմբագրելԿտավը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։ Նյութը՝ կտավ, յուղաներկ, չափերը՝ 88.5 x 63.5 սմ[2] :
Տես նաև
խմբագրելԳրականություն
խմբագրել- Հայաստանի պետական պատկերասրահ – կատալոգ, Ե., 1965, էջ 137
- Արփենիկ Նալբանդյան – բուկլետ, Հայաստանի պետական պատկերասրահ, Ե., 1974
- Հայաստանի ազգային պատկերասրահ – ալբոմ, հայ., անգլ., ֆրանս., Մարսել, 1992, էջ 138
- Արփենիկ Նալբանդյան 100 (Հեղինակ` Հ Բադալյան) – կատալոգ, Ե., 2016
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Նալբանդյան Արփենիկ Արշակի | Գորիսեցի կին (Գորիսեցի Օվսաննա մայրիկը) - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
- ↑ «Արփենիկ Նալբանդյան 1916-1964. Գորիսեցի կին (Գորիսեցի Օվսաննա մայրիկը). 1962, կտավ, յուղաներկ, 88.5x63.5, Հայաստանի ազգային պատկերասրահ | Eduard Isabekyan». Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.(չաշխատող հղում)