Արփագետիկ, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում։ Ընդգրկված է Խծաբերդ համայնքի կազմի մեջ[1]։ Նախկինում հայտնի է եղել Արփագյադուկ ու Քարինգ անուններով։

Գյուղ
Արփագետիկ
ադրբ.՝ Arpagədik
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՀադրութ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն24 մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Արփագետիկ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Արփագետիկ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Պատմություն խմբագրել

Արփագետիկ գյուղի բնակիչների նախնիները մեծ մասամբ բնիկներ էին, որոնց նախնիների մի մասը 1905 թվականին Արցախի Քաշաթաղի շրջանի Հարար գյուղից և այլ բնակավայրերից եկած բնակիչներ էին։ Ադրբեջանի ղեկավարության հայատյաց քաղաքականության արդյունքում 1950-ական թվականներից «գյուղերի խոշորացման» անվան տակ Հադրութի շրջանի հարավային թևի գյուղերը հայաթափվել էին, իսկ այնտեղի բնակչությունը, ստիպված լքելով իրենց բնակավայրերը, հաստատվել էին Տողում, Թաղուտում։ Այս ամենը իր բացասական հետքն է թողել նաև Արփագետիկ գյուղի ճակատագրի վրա, որի հետևանքով ամեն տարի մի շարք ընտանիքներ ստիպված էին լքել իրենց բնակավայրերը[2]։

Արփագետիկը արցախյան ազատագրական պայքարում խմբագրել

1991 թվականին ազերի հրոսակախմբերի կողմից գյուղը հիմնովին ավերվել էր, դեռ ավելին՝ սրի էին քաշվել գյուղի վերջին 7 խաղաղ բնակիչները։ Արցախյան ազատամարտի ժամանակ ադրբեջանցիները հիմնահատակ ավերել էին բնակավայրը։ Ազատամարտի ավարտից հետո բռնագղթի ենթարկված գյուղերում վերականգնման աշխատանքներ էին տարվել։

Հայ-ադրբեջանական պատերազմ (2020) խմբագրել

2020 թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը բռնազավթվել են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի վերահսկողության գոտում գտնվող Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ (այդ թվում և Արփագետիկը) գյուղերը[3]։

Պատմամշակութային վայրեր խմբագրել

Գյուղից 600 մ դեպի հարավ-արևելք գտնվում էր 11-13-րդ դարերի «Եղցուն ձոր» եկեղեցին, 10-13-րդ դարերի գյուղատեղի մնացորդները, 11-13-րդ դարերի «Եղցուն ձոր» խաչքարերը։ Գյուղի արևելյան եզրին էր 17-20-րդ դարերի գերեզմանոցը, իսկ Հակարի գետի ձախ կողմում, Շուշի քաղաքից 23 կմ դեպի հարավ գտնվում էր Արփագետիկ իջևանատուն-ամրոցը։

Բնակչություն խմբագրել

2015 թվականի դրությամբ Արփագետիկ գյուղում բնակվում էին 24 մարդ, կար 6 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].

Տարի 2009 2010
Բնակիչ 12 17

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 118.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. Մանուկյան, Մարտին (2020). Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Հանրապետության շրջանները, քաղաքները, գյուղերը. Երևան: ԱՍՈՂԻԿ. էջեր 189–190.
  3. «Հին Թաղեր գյուղը հայտնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ․ WarGonzo».
  4. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.