Թաղուտ, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևելյան հատվածում։ Հադրութ շրջկենտրոնից գտնվում է 18 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 60 կմ հեռավորության վրա։

Գյուղ
Թաղուտ
ադրբ.՝ Ataqut
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՀադրութի
Այլ անվանումներԱթաղուտ
ԲԾՄ840 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն491 մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ ԱԵ
Ժամային գոտիUTC+4
Թաղուտ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Թաղուտ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Աշխարհագրություն խմբագրել

Համայնքը լեռնային է, ունի 476.0 հա տարածք, որից 270.64 հա գյուղատնտեսական նշանակություն, 174.44 հա անտառային հողեր։ Թաղուտ համայնքի սահամանային գոտով հոսում է Իշխանագետի վտակը։ Համայնքի տարածքում առկա են թվով 4 աղբյուրներ` «Քաշեն», «Արտեն», «Սիսեռն» և «Սորբեն»։

Հայ-ադրբեջանական պատերազմ (2020) խմբագրել

2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[2][3][4]։

Բնակչություն խմբագրել

Թաղուտ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 205 մարդ, կա 61 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[5].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 187 184 199

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ Սբ. Հովհաննես եկեղեցի (19-րդ դար), գերեզմանոց (17-19-րդ դարեր), աղբյուր (17-րդ դար), իջևանատուն (18-րդ դար), հաշվառված է 6 հուշարձան։

Հասարարակական կառույցներ խմբագրել

Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 25 աշակերտներ[6]։

Արտաքին հղումներ խմբագրել

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  3. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  4. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված
  5. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  6. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 116.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 132