Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գերեվարություն

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գերեվարությունը տեղի է ունեցել 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախում իրականացրած ռազմական ագրեսիայի և դրան հաջորդած իրադարձություններից հետո[1][2]։ Ադրբեջանցի սահմանապահները ձերբակալում են Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին[3], Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, Արցախի Ազգային Ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին[1][2]։ Նրանց Բաքվում կեղծ մեղադրանքներ են առաջադրում[2], իսկ Արայիկ Հարությունյանին Ադրբեջանում ցմահ ազատազրկում է սպառնում[1]։

Նախապատմություն

խմբագրել

Արցախի շրջափակում

խմբագրել

Ադրբեջանի ներխուժում Արցախ (2023)

խմբագրել

Պատմություն

խմբագրել

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության վրա Ադրբեջանի զինված ուժերի հարձակումից և դրան հաջորդած իրադարձություններից հետո Ադրբեջանի իրավապահ մարմինները ձերբակալում են Արցախի՝ տարբեր տարիների ռազմաքաղաքական ղեկավարության 8 ներկայացուցիչների, որոնց Բաքվում կեղծ մեղադրանքներ են առաջադրվում։

Ռուբեն Վարդանյան

խմբագրել

2023 թվականի սեպտեմբերի 27-ին, Ռուբեն Վարդանյանի կինը` Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարություն է տարածում` նշելով, որ առավոտյան ամուսինը ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, երբ փորձել է Արցախը լքել ադրբեջանական օկուպացիայից փախած հազարավոր այլ հայերի հետ[3][4]։ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հաստատում է Վարդանյանին ձերբակալելու լուրը` հայտնելով, որ նա տեղափոխվել է Բաքու[3]։ Հետագայում Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակում են Ռուբեն Վարդանյանի ձերբակալության առաջին կադրերը[3]։ Տեսագրությունում երևում է, թե ինչպես են ադրբեջանական զինվորականներն ուղեկցում նրան[3]։ Սեպտեմբերի 28-ին ադրբեջանական դատարանը նրան 4 ամսով կալանավորելու որոշում է կայացնում[4]։ Նրան մեղադրանք է առաջադրվել 3 հոդվածով[4]։ Վերջինիս 14 տարվա ազատազրկում է սպառնում[4]։

Դավիթ Մանուկյան

խմբագրել

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սահմանապահները կալանավորել են Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանին[4]։ Նրան մեղադրում են Արցախում ահաբեկչական հանցագործություններ կատարելու մեջ[4]։ Բարձրաստիճան զինվորականը Հայաստանի Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարազատ եղբայրն է[4]։

Լևոն Մնացականյան

խմբագրել

Ադրբեջանական իշխանությունների հայտարարության համաձայն՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ին Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը ձերբակալվել է Հակարիի կամրջի վրա[5]։ Նույն օրը, Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հաստատում է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին ձերբակալելու լուրը` հայտնելով, որ Մնացականյանը տեղափոխվել է Բաքու[5]։

Դավիթ Բաբայան

խմբագրել

2023 թվականի սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի «սև ցուցակում» ներառված Դավիթ Բաբայանը որոշել էր Ստեփանակերտից մեկնել Շուշի[6]։ Նա իր որոշման մասին հայտնել էր Ֆեյսբուքում․ «Բոլորդ գիտեք, որ ես ընդգրկված եմ Ադրբեջանի սև ցուցակում, և ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար»[6]։ Նա ընդգծել էր, որ իր չներկայանալը կամ ավելի վատ՝ փախուստը, լուրջ վնաս կհասցնի Արցախի բազմաչարչար ժողովրդին, շատ ու շատ մարդկանց, և ինքը՝ որպես ազնիվ մարդ, աշխատավոր, հայրենասեր և քրիստոնյա, չէր կարող դա թույլ տալ[6]։

Սեպտեմբերի 30-ին ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին Ադրբեջանում կալանավորվել են[6]։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարում է Դավիթ Բաբայանին 4 ամսով կալանավորելու մասին[6]։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Դավիթ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի ավելի քան 25 հոդվածներով, այդ թվում՝ ազգային թշնամանքի և ատելության դրդված ահաբեկչություն[6]։

Արկադի Ղուկասյան

խմբագրել

2023 թվականի հոկտեմբերի 3-ին ադրբեջանական լրատվամիջոցները հաստատում են, որ Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը (1997-2007) ձերբակալվել է և տեղափոխվել Բաքու[7]։ Նրան ներկայացված մեղադրանքը դեռևս հայտնի չէ[7]։

Բակո Սահակյան

խմբագրել

2023 թվականի հոկտեմբերի 3-ին ադրբեջանական լրատվամիջոցները հաստատում են, որ Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը (2007-2020) ձերբակալվել է և տեղափոխվել Բաքու[7]։ Նրան ներկայացված մեղադրանքը դեռևս հայտնի չէ[7]։

Դավիթ Իշխանյան

խմբագրել

2023 թվականի հոկտեմբերի 3-ին ադրբեջանական լրատվամիջոցները հաստատում են, որ Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը ձերբակալվել է և տեղափոխվել Բաքու[7]։ Նրան ներկայացված մեղադրանքը դեռևս հայտնի չէ[7]։

Արայիկ Հարությունյան

խմբագրել

2023 թվականի հոկտեմբերի 3-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին[8]։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունն Արայիկ Հարությունյանին մեղադրանք է առաջադրել Ադրբեջանի քրեական օրենսգրքի տասնյակից ավել հոդվածներով[8]։ Ըստ մեղադրանքի` Արայիկ Հարությունյանը «մտացածին Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնում» մասնակցել է «նվաճողական պատերազմին» և «հանցավոր հրամաններ է տվել զինված հակամարտության ժամանակ»[8]։ Նա կասկածվում է «ահաբեկչական հարձակումների նպատակով բազմաթիվ հանցագործություններ կատարելու», «Ադրբեջանի տարածքներն ականապատելու», «բալիստիկ և այլ տեսակի հրթիռներով Գանձակ քաղաքի և քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումներ կազմակերպելու» մեջ[8]։ Արայիկ Հարությունյանին սպառնում է ցմահ ազատազրկում, որի մասին հայտնել են Ադրբեջանի գլխավոր դատախազությունը և Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը[8]։

Գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների ցանկը

խմբագրել
Հ/հ Լուսանկար Անուն, ազգանուն Ծննդյան օրը Ծննդավայրը Զբաղեցրած պաշտոնը և կոչումը Գերեվարություն Ադրբեջանական մեղադրանք Այլ նշումներ
1   Ռուբեն Վարդանյան մայիսի 25, 1968 Երևան, Հայկական ԽՍՀ
 
Արցախի պետնախարար
(նոյեմբերի 4, 2022 - փետրվարի 23, 2023)[3]
2023 թվականի սեպտեմբերի 27-ին, Ռուբեն Վարդանյանի կինը` Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարություն է տարածում` նշելով, որ առավոտյան ամուսինը ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, երբ փորձել է Արցախը լքել ադրբեջանական օկուպացիայից փախած հազարավոր այլ հայերի հետ[3]։ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հաստատում է ձերբակալելու լուրը` հայտնելով, որ նա տեղափոխվել է Բաքու[3]։ Հետագայում Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակում են ձերբակալության առաջին կադրերը[3]։ Տեսագրությունում երևում է, թե ինչպես են ադրբեջանական զինվորականներն ուղեկցում նրան[3]։ Սեպտեմբերի 28-ին ադրբեջանական դատարանը նրան 4 ամսով կալանավորելու որոշում է կայացնում[4]։ Նրան մեղադրանք է առաջադրվել 3 հոդվածով[4]։ Վերջինիս 14 տարվա ազատազրկում է սպառնում[4]։ Ռուբեն Վարդանյանը Արցախ է տեղափոխվել 2022 թվականի սեպտեմբերի 1-ին[3]։ Նա պետնախարար է նշանակվել 2022 թվականի նոյեմբերի 4-ին և պաշտոնից ազատվել 2023-ի փետրվարի 23-ին[3]։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նրան անվանել էր «Ռուսաստանից ներդրված անձ», մինչդեռ վերջինս Արցախ տեղափոխվելուց առաջ հրաժարվել էր Ռուսաստանի քաղաքացիությունից[3]։
2 Լևոն Մնացականյան սեպտեմբերի 14, 1955 Ստեփանակերտ, ԼՂԻՄ
 
Արցախի պաշտպանության նախարար - ՊԲ հրամանատար (հունիսի 15, 2015 - դեկտեմբերի 14, 2018),
ԱԻՊԾ տնօրեն (դեկտեմբերի 14, 2018 - հունիսի 11, 2019),
Արցախի ոստիկանապետ (հունիսի 11, 2019 - մայիսի 26, 2020),
գեներալ-լեյտենանտ (2014)
Ադրբեջանական իշխանությունների հայտարարության համաձայն՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ին Լևոն Մնացականյանը ձերբակալվել է Հակարիի կամրջի վրա[5]։ Նույն օրը, Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հաստատում է Լևոն Մնացականյանին ձերբակալելու լուրը` հայտնելով, որ նա տեղափոխվել է Բաքու[5]։ Լևոն Մնացականյանը պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը զբաղեցրել է 2015-2018 թվականներին, որոշ ժամանակ անց եղել է նաև ԱԻՊԾ տնօրեն և ոստիկանության պետ[5]։
3 Դավիթ Մանուկյան սեպտեմբերի 14, 1955
 
Արցախի պաշտպանության նախարար - ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ (), գեներալ-մայոր (2020) Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սահմանապահները կալանավորել են Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանին[4]։ Նրան մեղադրում են Արցախում ահաբեկչական հանցագործություններ կատարելու մեջ[4]։ Բարձրաստիճան զինվորականը Հայաստանի Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարազատ եղբայրն է[4]։
4   Դավիթ Բաբայան ապրիլի 5, 1973 Ստեփանակերտ, ԼՂԻՄ
 
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար (հունվարի 4, 2021 - հունվարի 11, 2023),
Արցախի նախագահի խորհրդական - Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ (հունվարի 17, 2023)
Սեպտեմբերի 30-ին Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Դավիթ Բաբայանին Ադրբեջանում կալանավորվել են[6]։ Դավիթ Բաբայանին մեղադրանք է առաջադրվում Ադրբեջանի Քրեական օրենսգրքի ավելի քան 25 հոդվածներով, այդ թվում՝ ազգային թշնամանքի և ատելության դրդված ահաբեկչություն[6]։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարում է Դավիթ Բաբայանին 4 ամսով կալանավորելու մասին[6]։
5 Դավիթ Իշխանյան դեկտեմբերի 27, 1958 Աշան, Մարտունու շրջան, ԼՂԻՄ
 
Արցախի Ազգային Ժողովի նախագահ (օգոստոսի 7, 2023) 2023 թվականի հոկտեմբերի 3-ին ադրբեջանական լրատվամիջոցները հաստատում են, որ Դավիթ Իշխանյանը ձերբակալվել է և տեղափոխվել Բաքու[7]։ Նրան ներկայացված մեղադրանքը դեռևս հայտնի չէ[7]։
6   Արկադի Ղուկասյան հունիսի 22, 1957 Ստեփանակերտ, ԼՂԻՄ
 
Արցախի նախագահ (1997-2007) Սեպտեմբերի 30-ին Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Արկադի Ղուկասյանին Ադրբեջանում կալանավորվել են[7]։ Նրան ներկայացված մեղադրանքը դեռևս հայտնի չէ[7]։
7   Բակո Սահակյան օգոստոսի 30, 1960 Ստեփանակերտ, ԼՂԻՄ
 
Արցախի նախագահ (հուլիսի 19, 2007 - մայիսի 21, 2020) Սեպտեմբերի 30-ին Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Բակո Սահակյանին Ադրբեջանում կալանավորվել են[7]։ Նրան ներկայացված մեղադրանքը դեռևս հայտնի չէ[7]։
8   Արայիկ Հարությունյան դեկտեմբերի 14, 1973 Ստեփանակերտ, ԼՂԻՄ
 
Արցախի նախագահ (մայիսի 21, 2020 - օգոստոսի 31, 2023) 2023 թվականի հոկտեմբերի 3-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են նրան[8]։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունն Արայիկ Հարությունյանին մեղադրանք է առաջադրել Ադրբեջանի քրեական օրենսգրքի տասնյակից ավել հոդվածներով[8]։ Ըստ մեղադրանքի` Արայիկ Հարությունյանը «մտացածին Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնում» մասնակցել է «նվաճողական պատերազմին» և «հանցավոր հրամաններ է տվել զինված հակամարտության ժամանակ»[8]։ Նա կասկածվում է «ահաբեկչական հարձակումների նպատակով բազմաթիվ հանցագործություններ կատարելու», «Ադրբեջանի տարածքներն ականապատելու», «բալիստիկ և այլ տեսակի հրթիռներով Գանձակ քաղաքի և քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումներ կազմակերպելու» մեջ[8]։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում[1], որի մասին հայտնել են Ադրբեջանի գլխավոր դատախազությունը և Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը[8]։

Հետագա ընթացք

խմբագրել

2023 թվականի նոյեմբերի 8-ին Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի խոսնակ Հասմիկ Սամվելյանը հաղորդում է, որ Հայաստանի խնդրանքով ՄԻԵԴ-ը դիմել է Ադրբեջանին, Ադրբեջանն էլ գերեվարված անձանց վերաբերյալ տվյալները փոխանցել է ՄԻԵԴ-ին[1]։ Այդ տվյալները Հայաստանի ներկայացուցիչը ստացել է ՄԻԵԴ-ի միջոցով։ Ադրբեջանում պահվող 16 գերիների, այդ թվում՝ սեպտեմբերի 19-20-ի ընթացքում տեղի ունեցած ռազմաքաղաքական ագրեսիայի հետևանքով և դրանից հետո Ադրբեջանի կողմից գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների, զինվորականների, ինչպես նաև խաղաղ բնակիչների ընտանիքներին նրանց առողջական վիճակի և պահման պայմանների մասին տեղեկություններ են փոխանցվել, ինչպես նաև տրամադրվել են լուսանկարներ[1]։ Հայաստանի ներկայացուցչի խոսնակը նշում է, որ 16 գերիների խոշտանգման, կամ նրանց իրավունքների պաշտպանման մասին տեղեկություններ դեռևս չկան։ Նա միայն ընդգծում է, որ այժմ առարկությունների փուլն է, այսինքն, եթե հայկական կողմը գերիների վերաբերյալ ստացված տվյալների հիման վրա մարդու իրավունքների խախտումներ արձանագրի, ապա առարկությունները կներկայացնի միջազգային դատարանին[1]։

Արձագանք

խմբագրել
  •   2024 թվականի մարտի 15-ին, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ․ «Օրեր առաջ ադրբեջանական քարոզչամեքենան հանցավոր չարախնդությամբ եթեր հեռարձակեց Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հետ պարտադրված հարցազրույցների հիման վրա հորինված, առաջիկա մարտի 28-ին ցուցադրության նախատեսված, այսպես կոչված «Անտիտեռոր» վերնագրված ֆիլմի անոնսը։ Արցախի առևանգված ու պատանդառված ղեկավարների նկատմամբ ցուցաբերվող նման քայլը հերթական անգամ բացահայտում է ադրբեջանական իշխանությունների որդեգրած քաղաքականության հակահայկական էությունը։ Ամոթալի նմանօրինակ գործողություններով ուղղակիորեն ոտնահարվում և անարգվում են միջազգայնորեն ճանաչված մարդկային հիմնարար իրավունքները։ Հերթական անգամ փորձ է արվում գերեվարված անձանց խոցելիությունն օգտագործելու անբարո գործելաոճի միջոցով ապակողմնորոշել միջազգային հանրությանը և տասնամյակներ շարունակ ադրբեջանական բռնությունների ու գոյաբանական սպառնալիքների դեմ արցախահայության մղած ինքնորոշման արդարացի պայքարը ներկայացնել որպես ահաբեկչություն։ Գերեվարված հայորդիներին նվաստացնող բացահայտ այս գործողությունները կրկին ակներև են դարձնում խաղաղության հասնելու Ադրբեջանի ղեկավարության հավաստիացումների կեղծ ու նենգամիտ բնույթը։ Խաղաղությունը չի կարող կերտվել հայ ժողովրդի արժանապատվության ոտնահարման, ատելության ու թշնամանքի շարունակական սերմանման և արցախահայության արդար իրավունքների նկատմամբ անհարգալից դրսևորումների պայմաններում։ Հայաստանի իշխանությունները «խաղաղության դարաշրջան» կերտելու իրենց ձգտումներում առաջնայնորեն պետք է հասնեն Ադրբեջանի կողմից նմանօրինակ ագրեսիվ ու թշնամական գործողությունների բացառմանը և բոլոր հայ գերիների անպայմանավոր ազատ արձակմանը։ Կոչ ենք ուղղում միջազգային հանրությանը, մարդասիրական առաքելություն իրականացնող կազմակերպություններին` համարժեքորեն արձագանքել հայ գերիների նկատմամբ Ադրբեջանի դրսևորած հիշյալ զազրելի գործողություններին և առավել գործնական ու ազդու միջոցներ կիրառել հայ գերիների իրավունքների պաշտպանության և հայրենիք շուտափույթ վերադարձի ուղղությամբ»[9]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և այլ գերիների մասին տեղեկություն են տվել ընտանիքներին». arm.sputniknews.ru. 2023 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2024 թ․ հունիսի 2-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Ինչում է մեղադրում Բաքուն Արցախի քաղաքական և ռազմական գործիչներին». hetq.am. 2023 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2024 թ․ հունիսի 3-ին.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 «Հրապարակվել են Ռուբեն Վարդանյանին ձերբակալելու կադրերը». arm.sputniknews.ru. 2023 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2024 թ․ հունիսի 2-ին.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 «Ադրբեջանի սահմանապահները կալանավորել են ԼՂ ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին». arm.sputniknews.ru. 2023 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2024 թ․ հունիսի 2-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Ադրբեջանը հաստատում է Լևոն Մնացականյանի ձերբակալության լուրը». arm.sputniknews.ru. 2023 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2024 թ․ հունիսի 2-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 «Դավիթ Բաբայանին Ադրբեջանում կալանավորել են». arm.sputniknews.ru. 2023 թ․ սեպտեմբերի 30. Վերցված է 2024 թ․ հունիսի 2-ին.
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 «Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը և Դավիթ Իշխանյանը ձերբակալվել և տեղափոխվել են Բաքու». arm.sputniknews.ru. 2023 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2024 թ․ հունիսի 2-ին.
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 «Արայիկ Հարությունյանին Բաքվում սպառնում է ցմահ ազատազրկում. տեսանյութ». arm.sputniknews.ru. 2023 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2024 թ․ հունիսի 3-ին.
  9. «ՀՀ իշխանությունը պետք է հասնի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և բոլոր գերիների անպայմանավոր ազատ արձակմանը․ Մայր Աթոռ». news.am. 2024 թ․ մարտի 15. Վերցված է 2024 թ․ հունիսի 3-ին.